Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հայոց լեզու, գրականություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ձեզ համար

1.Առյուծն ու նապաստակը

Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:

Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և  վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:

Առաջադրանքներ

ա) Ընտրեք այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):

•  Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:

•  Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:

•  Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:

բ) Ինչո՞ւ այդ միտքը ընտրեցիք:

2. Կարդացեք առակը և լրացրեք միտքը:

Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՞ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.

— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:

Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.

— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:

Առաջադրանք

  • Առակը այն մարդկանց մասին է, որոնք ….
  • Վերնագրիր ստացված առակը: Ընտրածդ վերնագիրը պատճառաբանիր:

3. Նկարագրի՛ր քեզ.

Ա. Նկարագրի՛ր աչքերդ, ունքերդ, քիթդ, շրթունքներդ։

Բ. Ի՞նչն է ամենաշատը աչքի ընկնում դեմքիդ վրա։

Գ.  Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր գալիս դեմքիդ վրա։

Դ.  Ինչպիսի ՞ն են մազերդ։

Ե.  Ինչպիսի՞ հասակ ունես (բարձրահասա՞կ ես, ցածրահասա՞կ ես, միջահասա՞կ ես)։

Զ. Ի՞նչ ես կարծում, գեղեցի՞կ ես։

Է.  Ի՞նչ են կարծում ուրիշները։

4. Գրե՛ք մեկ բառով:

Կճղակ ունեցող- կճղակավոր

Սմբակ ունեցող-

Թև ունեցող-

Պոչ ունեցող-

Ձայն ունեցող-

Ի՞նչ մասնիկով են նման այս բառերը: Այդ մասնիկը գրե՛ք՝

Հիմա գրե՛ք՝ ի՞նչ է ցույց տալիս այդ մասնիկը:

5. Գրի՛ր:

  1. Օրվա այն մասը, երբ մութն ընկնում է.
  2. Մարդու գլխի առջևի կողմը.
  3. Երկար ականջներ ունեցող.
  4. Մեր մոլորակի անունը.
  5. Մեռնել-մահանալ, բույր ֊հոտ, վախ–
  6. …….. դու, նա, մենք, դուք, նրանք:

6. Ինչպե՞ս ենք անվանում…

մարդ, որը լողում է —

մարդ, որը հեծանիվ է քշում —

մարդ, որը մեքենա է վարում

մարդ, որը ճամփա է գնում

մարդ, որն առաջնորդում է

մարդ, որը որս է անում

մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով

մարդ, որը գնումներ է կատարում

Առանձնացրո՛ւ այն մասը, որն ընդհանուր է բոլոր բառերի համար:
Մասնիկը գրի՛ր՝_______________________:

_______________________մասնիկը ցույց է տալիս ինչ-որ բան անող:

7. Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. ,,Դեռ խակ է,,:

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր……….

8. Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:

Անձրևը կտրվել է։ Երկինքը մաքուր է։ Արևը փայլում է։ Օրը տաք է։ Բակը գեղեցիկ է։ Ծառերը ծաղկել են։ Ծաղիկները բացվել են։ Բակը կանաչել է։ Երեխաներն աղմկում են։ Տատիկները գործում են: Մայրիկները զրուցում են: Կատուն խաղում է: Շունը հաչում է: Երեկո է: Հայրիկները վերադառնում են: Իջնում է գիշերը: Բակը խաղաղվում է:

9. Կարդացեք և գրեք՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:

  •  Բրազիլիայում կան այնպիսի թիթեռներ, որոնք յուրահատուկ հոտ են արտադրում, և մարդիկ այդ պատճառով նրանց պահում են տանը` օդը բուրավետ դարձնելու համար
  • Պլուտոն մոլորակում 1 տարվա տևողությունը հավասար է 247,7 երկրային տարվա:
  • Թիթեռների մոտ համի զգայարանները գտնվում են ոտքերի վրա:
  • Կատուները հանում են մոտ 100 տեսակի ձայն, իսկ շները՝ միայն 10:
  • Չինաստանի որոշ մասերում թեյի մեջ շաքարավազի փոխարեն աղ են լցնում:

10. Ճիշտ դասավորեք  նախադասությունները և իմացեք՝ ինչպես է առաջացել ցերեկը ճրագով ման գաս, չես գտնի արտահայտությունը:

Ու ասում են, նույնիսկ օրը ցերեկով ձեռքին լապտեր բռնած՝ լավ մարդ էր փնտրում:
Հիմա իմացա՞ք, թե որտեղից է գալիս աշխարհի շատ լեզուներում տարածված ցերեկը ճրագով ման գաս՝ չես գտնի արտահայտությունը:
Նա հրաժարվել էր աշխարհի բարիքներից ու վայելքներից և ապրում էր մի…տակառի մեջ: Հին Հունաստանում ապրում էր մի իմաստուն ծերուկ՝ Դիոգենես անունով:

11. Կարդացեք և գրեք՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:

  •  Բրազիլիայում կան այնպիսի թիթեռներ, որոնք յուրահատուկ հոտ են արտադրում, և մարդիկ այդ պատճառով նրանց պահում են տանը` օդը բուրավետ դարձնելու համար
  • Պլուտոն մոլորակում 1 տարվա տևողությունը հավասար է 247,7 երկրային տարվա:
  • Թիթեռների մոտ համի զգայարանները գտնվում են ոտքերի վրա:
  • Կատուները հանում են մոտ 100 տեսակի ձայն, իսկ շները՝ միայն 10:
  • Չինաստանի որոշ մասերում թեյի մեջ շաքարավազի փոխարեն աղ են լցնում:
 12. Ուղևորներն ու սոսին
 

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում:

Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու:

Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.

— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանցպատասխանեց.

— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ևանօգուտ անվանում:

 
Առաջադրանք
 

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր ………..


13. Կարդացեք և գրեք՝ ինչն էր ձեզ համար հետաքրքիր և ինչու:

  • Ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է:
  • Աշխարհի բնակչության 80%-ը իր սննդակարգի մեջ օգտագործում է միջատներ:
  • Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան գլխուղեղը:
  • Մրջյունը մարմնի համեմատությամբ ամենամեծ ուղեղն ունեցող կենդանին է:

14. Բառրեը տեղադրե՛ք այնպես, որ նախադասություններ ստացվեն:

Կան, կծկվում են, կծեն, թմրեցնում են, քնում են, փաթաթվում են, մտնում են, չկա, կա, աշխուժանում են:

Աշխարհում ……………………………….. մարդ, որ օձերից չվախենա։  Սակայն  ……………………………….. օձերի մի թագավորություն, ուր ամեն օր առանց վախենալու  ……………………………….. հարյուրավոր մարդիկ։ Եվ ամենազարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը …………………. մեկին:

Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր տեսակի հազարավոր օձեր ……………: Նրանք ցերեկը ……………………………………տաճարի սյուներին, ……………………… հատակին և …………………….:

Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օգտագործվող անուշահոտությունները …………………………… օձերին: Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերն………………….:

15. Գայլն ու ոչխարը 

Շներից բզկտված գայլն անզոր պառկել էր և նույնիսկ չէր կարողանում կեր հայթայթել: Նա տեսավ ոչխարին և խնդրեց, որ գոնե խմելու ջուր բերի գետից: ՙԴու ինձ միայն ջուր տուր, իսկ կերը ինքս կգտնեմ՚: Բայց ոչխարը պատասխանեց.ՙԵթե ես քեզ ջուր տամ, հենց ինքս էլ քեզ համար կեր կդառնամ՚:

  1. Ընտրիր այն միտքը կամ մտքերը, որոնք արտահայտում են ստեղծագործության գաղափարը (ասելիքը): Ընտրությունդ (ընտրություններդ) պատճառաբանիր:
  • Սա պատմություն է խեղճ գայլի և անսիրտ ոչխարի մասին, և այն ոչինչ էլ չի ուզում ասել:
  • Առակը մերկացնում է չարանենգ մարդուն, որը գործում է դավադրաբար:
  • Առակն այն մարդկանց մասին է, որոնք ծանր պահերին չեն օգնում մարդկանց:
  • Առակը ողջախոհ մարդկանց մասին է, որոնց դեմ ուղղված բոլոր նենգություններն իզուր են անցնում:
  • Առակը այն մարդկանց մասին է,որոնք ուրիշին չօգնելու և նեղություն չկրելու համար միշտ մի սուտ պատճառաբանություն ունենում են:

 16. Տրված են պատասխանները: Հարցերն ինքդ գրի՛ր:

____________________________________________________________________

-Ո՛չ, դա ինձ դուր չի գալիս։

______________________________________________________________________

— Այո՛, շա՜տ-շատ կուզեի։

______________________________________________________________________

-Ի՜նչ լավ կլիներ, եթե այդպես լիներ։

______________________________________________________________________

-Այո՛, ինձ դուր են գալիս բնավորության այդ գծերը։

______________________________________________________________________

-Ո՛չ, ա՛յ,  բնավորության այդ գծերը չեմ սիրում։

______________________________________________________________________

-Չգիտեմ, այդ հարցի մասին դեռ չեմ մտածել։

17. Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:

հայ- Հայաստան
ռուս-
հույն-
վրացի-
հնդիկ-
չինացի-
ֆրանսիացի-

18. Լրացրու նախադասությունները:

Գորտն ավելի վախկոտ է, քան նապաստակը:
Գորտը նապաստակից ____________ է:
Նապաստակը գորտից ____________ է:
Ձուկն ավելի արագ է լողում, քան երեխան:
Ձուկը երեխայից ____________ է լողում:
Երեխան ձկից ____________ է լողում:
Ես ավելի բարձրահասակ եմ, քան եղբայրս:
Ես եղբորիցս ____________ եմ:
Եղբայրս ինձնից ____________ է:

19. Գրի՛ր տրված բառերի հակառակ իմաստը ցույց տվող բառերը:

վախկոտ-

քիչ-

խորամանկ-

դիմաց-

երկար-

թշնամի-

սուր-

շշուկ-

20. Առյուծն ու աղվեսը

Առյուծը շատ էր ծերացել, այլևս չէր կարողանում որս անել և երկար մտածելուց հետո որոշեց խորամանկել։ Նա մտավ մի մութ քարայր, շատ ծանր հիվանդ ձևացավ և ծանր ու մեծ պառկեց։ Խեղճ, միամիտ գազաններն այցելում էին, իսկ նա տեղնուտեղը մի ցատկով բռնում էր նրանց և ագահաբար խժռում։ Վերջապես խորամանկ ու խելացի աղվեսը երկար մտածելուց հետո գլխի ընկավ առյուծի խորամանկությունը, առանց վախենալու գնաց, կանգնեց քարայրից բավականին հեռու և քաղցր ձայնով հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վեհափառ առյուծը։

Սոված և ուժասպառ առյուծը ուրախացած հարցրեց, թե ինչո՛ւ աղվեսը ներս չի մտնում։

Աղվեսն ասաց.

-Ես կմտնեի, եթե չտեսնեի, որ հետքերը մտնում են քարայր, բայց քարայրից դուրս չեն գալիս։

Առակն ուզում է ասել, որ……….

21. Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կիմանաս, թե ինչպես է առաջացել իմ կույր բախտից արտահայտությունը.

  1. Իսկ աչքերը փակող թաշկինակը նրա համար էր, որ ոչ մեկին չտեսներ և արդար դատեր։
  2. Այստեղից էլ առաջացել էիմ կույր բախտից արտահայտությունը։
  3. Մյուս ձեռքի սուրը մեղավորին անխնա պատժելու համար էր։
  4. Նրանք այդ կնոջը պատկերում էին աչքերը կապած, մի ձեռքին՝ կշեռք, մյուսին՝ սուր։
  5. Հին հռոմեացիները Ֆորտունա անունով բախտի և արդարադատության աստվածուհի ունեին։
  6. Կշեռքով նա կշռում-դատում էր մարդկանց գործերը որտեղից էլ առաջացել է բախտի նժարին դրված լինել դարձվածքը։

************************************************************************************

22. Նախադասություններն այնպես դասավորիր, որ պատմություն ստացվի:

  1. Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։
  2. Նրա տերևները մազմզուկներով են պատված։
  3. Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։
  4. Գիտենք, որ միջատները տերև են ուտում։
  5. Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։
  6. Ահա այդպես է բույսը միջատ ուտում։
  7. Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:
  8. Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:

***********************************************************************************

23. Այս առակից հետևություն արա՛: 

Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում, մոտեցավ և ասաց.
— Ի՞նչ հարայ-հրոց կբարձրացնեիք, եթե ձեր արածը ես անեի:

***********************************************************************************

24. Պատմությունը կարդա՛:

Երեք եզ միասին էին դաշտում։ Առյուծը նրանց հետևում էր, բայց չէր համարձակվում հարձակվել։ Նա այնպես արեց, որ եզներն իրարից  նեղացան և տարբեր ուղղություններով գնացին։ Առյուծն առանձին-առանձին բռնեց նրանց և կերավ։

Ինչո՞ւ չէր հարձակվում առյուծը։ Մտքերից մեկն ընտրի՛ր և մեկ-երկու նախադասությամբ, հիմնավորի՛ր։

  • Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր կարողանում ընտրել՝ սկզբում որին ուտի։
  • Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր ուզում խանգարել եզների խաղաղ զրույցը։
  • Առյուծը չէր հարձակվում, որովհետև վախենում էր, քանի որ նրանք միասին էին։

************************************************************************************25. Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:

հայ- Հայաստան
ռուս-
հույն-
վրացի-
հնդիկ-
չինացի-
ֆրանսիացի-

*************************************************************************************

26. Գայլն ու հովիվը

Հովվի ամբողջ հոտը հիվանդությունից կոտորվեց։ Գայլն իմացավ ու եկավ հովվին մխիթարելու։

— Մի՞թե դա ճիշտ է, – հարցրեց հովվին, – աստվա՜ծ իմ, ի՜նչ մեծ փորձանք է, ի՜նչ սիրունիկ, ինչ թմբլիկ ոչխարներ էին…

Եվ գայլն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել։

— Շնորհակալ եմ, գայլ եղբայր, – հառաչեց հովիվը, – տեսնում եմ՝ բարի ես ու սրտացավ։

— Ճիշտ որ՝ սրտացավ, – ասաց շունը, – փորձանքը մերն է, բայց տես, որ նրա սիրտն է ցա­վում։

Ինչո՞ւ էր լաց լինում գայլը։

Պատասխանդ պատճառաբանի՛ր մեկ-երկու նախադասությամբ։

***********************************************************************************

27.  ԵՂԵՎՆԻՆ

Մի ծեր մարդ գալիս է եղևնու մոտ: Եղևնին ասում է նրան.

— Հեռո’ւ մնա ինձնից, հոտս կվնասի քեզ:

Ծերունին օրհնում է եղևնուն, որ նա միշտ կանաչ մնա:

Ծերունին ինչո՞ւ օրհնեց եղևնուն:

***********************************************************************

28.  ԿԱՄԱԿՈՐ ԱՅԾԻԿՆԵՐԸ

Երկու կամակոր այծ մի նեղ կամրջի վրա հանդիպեցին: Երկուսը միասին չէին կարող անցնել կամրջով. պետք է նրանցից մեկը մյուսին ճանապարհ տար:

— Դու ե՛տ գնա. որ ես անցնեմ,- ասաց մի այծիկը:

-Ինչո՞ւ դու ետ չես գնում, որ ինձ ես ասում.- պատասխանեց մյուսը:

Այծիկներր վիճեցին. ճակատ ճակատի խփեցին, սայթաքեցին ու ընկան ջուրը:

Ինչո՞ւ այծիկները չէին կարող միասին անցնել կամրջով:

*********************************************************************************

29. ՉԱԼ ԿԱՉԱՂԱԿԸ

Չալ կաչաղակը թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր, նստում, պոչիկն էր շարժում: Շարժում էր. շարժում ու երգ էր ասում.

— Կա, չէ. չկա, չէ:

Նորից թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր. նստում, պոչիկն էր շարժում ու երգ էր ասում.

— Կա. չէ չկա. չէ:

Նորից թռչում էր, թռչում ու ծառին նստում: Ծառին էր նստում, պոչիկն էր շարժում ու երգ էր

ասում.

— Չկա. չէ. չէ…

Ինչի ՞ մասին է կաչաղակի երգը կա, չէ, չկա, չէ:

*********************************************************************************

30. ՈՒԺԵՂԸ

Մուկը ուգում է մի ուժեղ ընկեր գտնել: Գալիս է արևի մոտ.

—   Արև՛, ի՜նչ ուժեղ ես:

Արևը թե՝

—  Ամպն է ուժեղ:

Մուկը ամպի մոտ է գալիս: Ամպը թե՝

—  Քամին է ուժեղ:

Քամու մոտ է գալիս: Սա էլ թե՝

— Մարդն է ուժեղ:

Մուկը մարդու մոտ է գալիս: Մարդն էլ թե՝

—   Մուկն է ուժեղ:

-Որ ամենից ուժեղը էլի մուկն է. ես էլ մկան հետ ընկերություն կանեմ:

Շարունակի՛ր

Ամպը արևից ուժեղ է, որովհետև                                             :

Քամին ամպից ուժեղ է,  որովհետև                                          :

Մարդը քամուց ուժեղ է, որովհետև                                          :

Մուկը մարդուց ուժեղ է, որովհետև

**********************************************************************************       31.  Փիղը

Փիղը ընկերասեր կեն­դանի է: Նա հասկացող է ու խելացի: Երբ մի փիղ ընկնում է փոսը, մյուսներն իրենց կնճիթներով օգնում են նրան: Եթե փղի կնճիթը վնասվում է, նա չի կարողանամ ոչ ուտել, ոչ  խմել: Այդ ժամանակ նորից՜ օգնում են ընկերները: Նրանք իրենց կնճիթներով կե­րակրում են նրան: Փղերն իրենց հիվանդ ընկերոջը մենակ չեն թողնում, տանում են իրենց հետ:

Ինչպիսի՞  կենդանի է փիղը:
Փղերը ինչպե՞ս են օգնում իրենց ընկերներին:

—————————————————- ———————————————————————————-

32. Ծիծեռնակներ

Ծիծեռնակներին կարելի է հանդիպել թե՛ քաղաքում, թե՛ գյուղում: Նրանք անդադար աշխատում են՝ օդում միջատներ են որսում: Ասում են, երբ ծիծեռնակները բարձր  են թռչում, լավ եղանակ է լինելու, ցածր են թոչում՝ անձրև է գալու: Դա շատ ճիշտ է, սակայն կապվում է ոչ թե ծիծեռնակների, այլ այն միջատների հետ, որոնց ծիծեռնակները  որսում են: Անձրևից առաջ, երբ օդն ավելի է խոնավանում, միջատների թևիկներն ուռչում են և, ծանրանալով, նրանց ներքև են քաշում:
Ծիծեռնակներն այդ պատճառով են ցածր թռչում:

Ինչո՞ւ են ծիծեռնակները ցած թռչում:


33. Նախադասությունները լրացրու:

Այնպես ուզում եմ, որ մայրիկս ինձ համար երբեք պաղպաղակ գնի:
Այնպես ուզում եմ, որ

Այնպես ուզում եմ, որ

Այնպես ուզում եմ, որ

Այնպես ուզում եմ, որ

Այնպես չեմ ուզում, որ անձրև գա:

Այնպես չեմ ուզում, որ
Այնպես չեմ ուզում, որ

Այնպես չեմ ուզում, որ

Այնպես չեմ ուզում, որ


34. Մեկ բառով գրի’ր.

Երկաթից շինված-երկաթյա
Արծաթից շինված-
Ոսկուց շինված-
Պղնձից շինված
Փայտից շինված
Բրդից պատրաստված-
Արծաթից պատրաստված —
Մետաքսից պատրաստված
——————————————————————————————————————————
35.Կարդացե՛ք.

Շատ պատմություններ կան օձի մասին։ Ասում են՝ օձը կախարդիչ հայացք ունի, որից քարանում են կենդանիները։ Բանն այն է, որ օձի աչքերը կոպեր չունեն, ծածկված են թափանցիկ թաղանթով: Այդ պատճառով էլ նայում է անթարթ, անընդհատ։ ժամանակ առ ժամանակ օձը մաշկափոխվում է, դուրս է գալիս հին մաշկից։ Բայց այդ կիսաթափանցիկ մաշկը չպետք է շփոթել օձի կաշվի հետ։ Կաշին մնում է և շատ ավելի պայծառ է փայլում։ Մաշկափոխությունից հետո օձն արտակարգ գեղեցկանում է։

Գրիր, դու ինչ գիտես օձի մասին, քո վերաբերմունքը օձերի նկատմամբ:

—————————————————————————————————————————

36.Գիտես, որ…

Աղվեսը շատ լավ է լսում: Դա օգնում է, որ նա իր համար կեր գտնի: Երբեմն աղվեսը ետևի թաթերի վրա է քայլում, ցատկոտում է ու պտտվում: Բայց նա ոչ թե պարում է, այլ ականջ է դնում ձյան տակ վազվզող մկների ծվծվոցին: Եվ ամենաթույլ ծվծվոցից էլ աղվեսը կարողանում է գտնել մկանը:

  1. Աղվեսն ինչպե՞ս է գտնում մկներին: 
  2. Իսկ դու ի՞նչ գիտես աղվեսների մասին: Մի քանի փաստ գրի՛ր:
  3. Տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր:

աղվես — խորամանկ աղվես

ականջ —

մուկ —

ձյուն —

կեր —

պոչ —

37. Տրված բառերը կազմող մասերն առանձնացրու: Արմատները ընդգծիր: Օր.` անամոթ-ան-ամոթ

Ամպոտ, քարոտ, օդային, անշնորհք, դժգոհ, հեռավոր, բարություն, գրավոր, անորոշ, տհաճ:

38. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրիր և բաղադրյալ բառեր կազմիր:

Ա. Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ:

Բ. Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:

39. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրիր և բաղադրյալ բառեր կազմիր:

Ա. Գետ, կանչ, լուս (լույս), գիր (գր), սիրտ (սրտ), միտ:

Բ. Ան-, -ավոր, -ել, -ակ, -ք, -ոտ:

40.Գրի՛ր տրված բառերի հակառակ իմաստը ցույց տվող բառերը:

վախկոտ

քիչ

խորամանկ

դիմաց

երկար

թշնամի

սուր

շշուկ

41.Գրիր տրված բառերի իմաստով նույն կամ նման բառերը:

քաջ

բարեկամ

խորամանկ

զվարթ

կամացուկ

որդի

մեծ

փոքր

42. Մողես

Դու երևի մողես տեսել ես: Մողեսներն ամռանը վազվզում են տաք քարերի վրա: Իսկ բռնե՞լ ես մողեսի պոչից: Այդ ժամանակ նա պոչը թողնում է ու փախչում: Այդպես է մողեսը ազատվում թշնամիներից: Զարմացած թշնամին ուշադիր նայում է շարժվող պոչին, իսկ մողեսը թաքնվում է: Մի քանի շաբաթ հետո հին պոչի տեղը նոր, փոքրիկ պոչ է աճում:

  1. Ավարտի՛ր նախադասությունները: 

Ամռանը մողեսները վազվզում են…

Երբ մողեսին բռնում են, նա պոչը…

­­­­­­­

Մի քանի շաբաթից հին պոչի տեղը…

43. Գիտես, որ…

Աղվեսը շատ լավ է լսում: Դա օգնում է, որ նա իր համար կեր գտնի: Երբեմն աղվեսը ետևի թաթերի վրա է քայլում, ցատկոտում է ու պտտվում: Բայց նա ոչ թե պարում է, այլ ականջ է դնում ձյան տակ վազվզող մկների ծվծվոցին: Եվ ամենաթույլ ծվծվոցից էլ աղվեսը կարողանում է գտնել մկանը:

  1. Աղվեսն ինչպե՞ս է գտնում մկներին: 
  2. Իսկ դու ի՞նչ գիտես աղվեսների մասին: Մի քանի փաստ գրի՛ր:
  3. Տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր:

աղվես — խորամանկ աղվես

ականջ —

մուկ —

ձյուն —

կեր —

պոչ —

44.Գիտե՞ս, որ…

Գիտե՞ս, որ նապաստակն այնքան էլ վախկոտ չէ: Նա պառկում է մեջքի վրա և թշնամու հետ կռվում իր երկար ու սուր ճանկերով: Նապաստակը նաև խորամանկ է: Նա խառնում է իր հետքերը և խաբում է որսի շներին:

Իզուր չէ, որ նապաստակի աչքերը շիլ են: Նա ոչ միայն իր դիմացն ու շուրջն է տեսնում, այլև՝ մի քիչ էլ hետևը: Ականջներն էլ են պտտվում չորս կողմ և լսում են բոլոր կողմերից եկած շշուկները:

Մի քանի նախադասությամբ գրիր, ինչ իմացար նապաստակի մասին:

45. Կողք կողքի գրի՛ր այն արտահայտությունները, որոնք կարող են իրար փոխարինել:

ա) վզին նստել

ջրի բերածը ջուրը տանել

չկա չարիք առանց բարիքի

ջուրը մի առվով չգնալ

չորն ու թացը ջոկել

չոփ դառնալ

բ) շատ նիհարել

առանց աշխատանքի ձեռք բերվածը հեշտությամբ կորչել

անմեղն ու մեղավորը տարբերել

հոգս լինել մեկի համար

ամեն վատ բան նաև իր լավ կողմն ունի

հաշտ չլինել, իրար չհասկանալ

46. Ընկերոջդ մասին պատմի՛ր.

  • նկարագրի՛ր նրան
  • բնութագրի՛ր նրան

47. Նախադասություններն այնպե՛ս դասավորիր, որ պատմություն ստացվի.

  1. Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել:
  2. Նրա տերևները մազմզուկներով են պատված:
  3. Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան:
  4. Գիտենք, որ միջատները տերև են ուտում:
  5. Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա` ցողիկը:
  6. Ահա այդպես է բույսը միջատ ուտում:
  7. Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:
  8. Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:

48. Համապատասխան բառը տեղադրի՛ր.
Մեր գյուղը չորս կողմից ……………………………………….. է լեռներով:

Կշրջապատվի, շրջապատվելու է, շրջապատված է, շրջապատվեց, շրջապատվում է:

49. Աղջիկը հեքիաթ է պատմում եղբոր մասին չի մտածում  նախադասության մեջ ստորակաետն այնպես դի՛ր, որ.

ա) աղջիկը հեքիաթը կարդա իր համար

բ) աղջիկը հեքիաթը կարդա եղբոր համար:

50. Արտահայտի՛ր մեկ բառով.

ցրտերն ընկնել-

ջարդ ու փշուր անել-

չափից դուրս-

սիրտը վախ ընկնել-

ճանապարհ ընկնել-

վնաս չունի-

ձայն-ծպտուն չհանել-

կարոտը քաշել-

51. Պատմությունն ընդարձակի՛ր` հարցերին պատասխանելու միջոցով նախադասություններ ավելացնելով:

Ծնողները տղային թմբուկ նվիրեցին: Մի քանի օր հարևանը համբերությամբ լսեց թմբուկի ձայնը: Բայց էլ չդիմացավ, գրպանի դանակ գնեց, տվեց տղային և ասաց.

  1. -Չե՞ս ուզում իմանալ` թմբուկի մեջ ինչ կա:
  2. Ծնողներն ինչո՞ւ որոշեցին տղային թմբուկ նվիրել:
  3. Ի՞նչ էր անում տղան այդ թմբուկը:
  4. Ո՞վ էր նրանց հարևանը և ինչպիսին էր նա:
  5. Ի՞նչ եղավ հետո:

52. Մեկ բառով գրի՛ր.

Ոչ այնքան հաստ-հաստավուն

ոչ այնքան դեղին-դեղնավուն

ոչ այնքան կարմիր-

ոչ այնքան կապույտ-

ոչ այնքան կանաչ-

ոչ այնքան սպիտակ-

Ի՞նչ մասնիկ ավելացրիր, այդ մասնիկը գրի՛ր` …………………………………………………….:

…………………………………….. մասնիկը ցույց է տալիս…………………………………………………………լինելը:

53.Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կկվի մասին պատմություն կկարդաս:

  1. Ձուն ածելուց հետո թողնում է և հեռանում:
  2. Կկուն բույն չի հյուսում:
  3. Նա շատակեր է, ուտում է հինգ թռչնի չափ:
  4. Մայրը հեռանում է, իսկ կկվի ձագը, հենց որ դուրս է գալիս ձվից, անմիջապես սկսում է դուրս գլորել այդ բնում եղած մյուս ձվերը:
  5. Իր ձուն ածում է ուրիշ թռչնի բնում և ոչ թուխս է նստում, ոչ էլ հետո կերակրում իր ձագուկին:
  6. Հաճախ դուրս է հրում նաև մյուս ձագուկներին, որպեսզի իրեն շատ սնունդ բաժին ընկնի:
  7. Հինգ օր հետո հինգ անգամ մեծանում է և շուտով բնում չի տեղավորվում:

54․Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:

Չկա չարիք առանց …:

Ջրի բերածը ջուրը …:

Տերովին տերն է պահել, … գայլն է կերել:

Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց …:

Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի … է:

55․Տեքստումկետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:

Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով:

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից, …   մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին …: Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի … … է: Եվ …ում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ … է: Դեռ … չունի այն հարցը, թե ինչի …ով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ …ները: Իսկ ի՞նչ է բերելու … ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա … կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական … ապագա է սպասվում:

56․Գրի՛ր տրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝

կարևոր — անկարևոր,

ընդմիջումներով — անընդմեջ:

Գեղեցիկ, հաճելի, մարդկային, գիտուն, դուրեկան, ուշադիր, արժանի, թևավոր, ախորժելի, գունեղ, բնական, խելոք, կարևոր, լուրջ, ամպոտ, տեղյակ, լուսավոր,  խոսուն:

57․ Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր, սանրել)

Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել)

Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)

Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)

Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)

Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ)

Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար)

Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)

58․Նախադասության մեջ փակագծերում դրված բառերից ո՞րն է գործածված, ընդգծի՛ր:

Ասել էի, որ տուն վարձեր ու իր իրերը տաներ: (Վարձել, վարձ)

Ուզածդ շատ բարձր վարձ էր, դրա համար էլ տղան հեռացավ: (Վարձել, վարձ)

Հիվանդի գլուխը կապեր ու գնար բժշկի հետևից: (Կապել, կապ)

Այսքան ամուր կապեր քանդելը հեշտ գործ չէ: (Կապել, կապ)

Աղջիկը բարալիկ ծամեր ուներ: (Ծամել, ծամ)

Դեղը պիտի ծամեր ու կուլ տար: (Ծամել, ծամ)

Պարգ է, որ այդքանից հետո պիտի կտուրը կաթեր: (Կաթել, կաթ)

Ամանում այծի կաթ էր: (Կաթել, կաթ)

59․Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:

Օրինակ՝

Վանեցի: — Ինձանից հեռու վանեցի վախը:

     Վանեցի մի տատ ունեմ:

Մարտ, կետ, շահ, այր:

60Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր կետերի փոխարեն: 

Ինչպիսի՞բառեր ստացվեցին:

… շունը շատ նման էր մեր Բողարին: (Նկար, նկարել)

Եթե աղջկաս համար ծաղիկներ …, աղջիկս շատ կուրախանա: (Նկար, նկարել)

Որ գանձը … ծառի տակ ու գնա, հետո կգտնի՞: (Թաղել, թաղ)

Մեր … տղաներն ամենաճարպիկն են: (Թաղել, թաղ)

Ի՛նչ էլ …, կուրախանա: (Շահ, շահել)

Դերձակի հետ … ծառաները մտան: (Շահ, շահել)

… դուստրն է ընկերուհիս: (Բժիշկ, բժշկել)

Հիվանդին մայրդ թող …: (Բժիշկ, բժշկել)

61․Առանձնացրո՛ւ և դեմ դիմաց գրի՛ր հականիշ դարձվածքները:

Աչքը կուշտ, քթի տակ, խելքից հեռու, Աստծու գառ, աչքի փուշ, յոթ սարից այն կողմ, աչքը ծակ, աչքի լույս, խելքին մոտ, Աստծու կրակ:

62․Բացատրի՛ր  դարձվածքները և գրի՛ր ո՞ր ստեղծագործություններից են առաջացել:

Անբան Հուռի, քաջ Նազար, ձախորդ Փանոս, շուն ու կատու դառնալ, կոտրած տաշտակի առաջ կանգնել:

63․Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել, մտորել, շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ, ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:

 64․Նախադասության ընգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով:

Միտք, դեպք, մրցում, պետություն, վիճակ:

Ձեր տերության մեջ այդպիսի բաներ չպիտի լինեին:

Եղելության մասին շատ ուշ իմացավ:

Իրադրությունն այնքան լարված էր, որ վախենում էր ընկերներին կորցնելուց:

Այդպիսի մտադրություն չեմ ունեցել:

Մրցություն կազմակերպելիս ինձ էլ տեղյակ պահի՛ր:

65․ Ոստրեն և մուկը 

Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ ու ձկան հարուստ որսի հետ միասին հայտնվեց ձկնորսական խրճիթում:

-Այստեղ բոլորիս անխուսափելի կործանում է սպասվում,-տխուր մտածեց նա՝ տեսնելով, թե հատակին դատարկված կույտի մեջ իր դժբախտ եղբայրակիցներն առանց ջրի ինչպես են խեղդվում և ջղաձիգ թպրտում մահվան  տանջանքների մեջ:

Հանկարծ որտեղից որտեղ հայտնվեց մուկը:

-Լսի՛ր , բարի՛ մկնիկ,-աղերսեց ոստրեն: Բարի գործ արա, ինձ տար դեպի ծովը:

Մուկը հասկացող հայացքով զննեց նրան. Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:

-Լավ,-պատրաստակամորեն ասաց մուկը՝ որոշելով ձեռք գցել ձրի ավարը, որն, ինչպես ասում են, իր ոտքով է եկել: -Բայց դու նախապես պետք է բացես քո խեցու փեղկերը, որպեսզի ինձ ավելի հարմար լինի քեզ տանել դեպի ծով: Հակառակ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարողանա գործը գլուխ բերել:

Խաբեբան այնքան համոզիչ ու ոգեշնչված էր խոսում, որ նրա համաձայնությունից ուրախացած ոստրեն չնկատեց խարդավանքն ու վստահելով բացեց փեղկերը: Մուկը սուրուլիկ դնչով անմիջապես խցկվեց խեցու ներսը, որպեսզի ատամներն ավելի ամուր խրի խեցու մեջ: Բայց շտապելու պատճառով մոռացավ զգուշության մասին, և ոստրեն, զգալով, որ ինչ-որ բան այն չէ, հասցրեց շրխկացնելով փակել իր փեղկերը՝ թակարդի նման ամուր սեղմելով կրծողի գլուխը:

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

Ինչպես ասում են ՝ խորամանկիր, բայց պոչդ լա՛վ պահիր:

Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի

Առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր մգեցված բառերը: 
  2. Ո՞րն է առակի ասելիքը, խորհուրդը:

66․ Դեղձենին

Մի այգում պնդուկենու կողքին աճում էր մի դեղձենիՆա շարունակ նախանձով նայում էր իր հարևանի ճյուղերինորոնք շռայլորեն լի էին բերքով:

— Այդ ինչի՞ց է, որ նա այդքան շատ պտուղներ ունի, իսկ ես՝ այդքան քիչ, — չէր դադարում փնթփնթալ անխոհեմ ծառը: — Մի՞թե դա արդարացի է: Թող էս նույնպես նույնքան դեղձ ունենամ: Ինչո՞վ եմ նրանից վատը:

— Աչք մի տնկիր ուրիշինի վրա, — մի անգամ ասաց նրան մոտակայքում բնակվող մի ծեր սալորենի: — Մի՞թե չես նկատում, թե ինչ ամուր բուն և ճկուն ճյուղեր ունի պնդուկենին: Փոխանակ անիմաստ փնթփնթաս ու նախանձես, ավելի լավ է ջանաս, որ բարձրորակ և հյութեղ դեղձեր աճեցնես:

Սակայն կուրացած չար նախանձով, դեղձենին չուզեց էլ ականջ դնել սալորենու բարի խորհուրդներին, և ոչ մի փաստարկ նրա վրա չէր ազդում: Նա անմիջապես հրամայեց, որ իր արմատներն ավելի խորը մխրճվեն հողի մեջ և այնտեղից ավելի շատ կենարար հյութեր և խոնավություն վերցնեն: Իսկ ճյուղերին նա հրամայեց ժլատություն չանել, իսկ ծաղիկներին՝ պտուղ դառնալ:

Երբ ծաղկունքի ժամանակն անցավ, ծառը պարզվեց, որ մինչև գագաթը լի է հասունացող պտուղներով:

Դեղձերը, լցվելով հյութով, օրեցօր ծանրանում էին, և ճյուղերն այլևս անկարող էին պահել նրանց:

Եվ ահա մի օր էլ, ծառը տնքաց  ծանրությունից, բունը ճրթոցով կոտրվեց, իսկ հասած դեղձերը ընկան գետնի  վրա, որտեղ էլ մնացին փտելու, անվրդով պնդուկենու ոտքերի մոտ:

Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:
  2. Ներկայացրո՛ւ առակին բոնորոշ առանձնահատկությունները:
  3. Ընդգծված բառերը բացատրի՛ր:
  4. Փորձի՛ր տեքստին համապատասխան առած-ասացվածք գտնել:

67. Գրի՛ր ծաղիկների անուններ, նշի՛ր գույնը։ 


68. Ինչպիսինն է գարունը։
Ի՞նչ գույն ունի
Ի՞նչ հոտ ունի 
Ի՞նչ տեսք ունի։ 


69. Միացրո՛ւ արմատները,ստացի՛ր նոր բառեր։ 
Մեղու _ պահ 
Սեղան _տուն
Երգ_խումբ
Ջուր _աման
Գունդ _ ասեղ
Երկիր_ գունդ
Դեղ_ տուն

70.Գրի՛ր փոքրիկ երկխոսություններ 
Ա. մայրիկի հետ
Բ. ընկերոջդ հետ


71. Գրի՛ր քեզ շրջապատող առարկաների անունները, յուրաքանչյուրին բնորոշ մի գույն գրի՛ր: Վանկերը միացրու, ստացի՛ր բառեր։ 
Վա _հան
Տըն_ա_ կան
Մըկ_րատ
Գի_շեր
Գըլ_խարկ

72.Տառերով գրի՛ր բառեր
Ս 
Ե
Ղ
Ա
Ն

Մ
Ա
Ք
Ու
Ր

73.Գրի՛ր առարկաների գույնը.

Ծառ
Նարինջ
Այգի
Քանոն
Գիրք
Գրիչ 

74.Արջ և մրջյուն

Արջը փորում էր մրջյունի բույնը և լեզվով հավաքում նրանց ու ուտում։ Մրջյունը նրան սպանելու հնարը գտա։ Գնալով պիծակի, իշամեղվի, մժեղի, շնաճանճի, կրետի և սրանց նմանների մոտ, խնդրում է, որ իբրև ազգականներ, օգնեն իրեն։ Սրանք կարեկցելով՝ հարվածում են արջի աչքերին ու ականջներին։ Արջը քարին է խփում գլուխը, որը նեխվում է, և որդեր են ծնվում մեջը։ Ցավի սաստկությունից արջը, բերանը բանալով` գոռում է։ Իսկ միջատները, մտնելով փորը, ծակծկում են նրա աղիքները։ Արջը նեղվելով, դիմում է հոսող ջրին և, չափից ավելի սուզվելով մեջը, խեղդվում։


Առակիս իմաստն այն է, որ հզորները տկարներին արհամարհում են և չեն վախենում նրանցից, բայց փոքրերը ուժեղանում են իմաստությամբ և հաղթում հզորներին։

Առաջադրանքներ

1. Տրված բառերի մեջ նշի՛ր հնչյունափոխությունը:

Շնչասպառ, գթառատ,  թունաբեր, մտամոլոր,  կրթասեր, գնդակոծել, սնամեջ:

2. Հաշվի՛ր տրված բառերի հնչյունները:

Մկրատ, երգ, որդի, օձ, ջուր, աստղ, ջրաշուշան:

3. Առանձնացրո՛ւ բարդ բառերը:

Ջրաման, տուն, երազ, գնդացիր, պարտեզ, շինական, արևային, ցեխագունդ, մայրենի, բազկաթոռ:4.      Առանձնացրու ածանցները.

Ոսկեղեն, տանձենի, թագավոր, անգլուխ, գնդակ, լողորդ, թագուհի, գունավոր, վարորդ, դժբախտ, երգիչ:

5. Տրված բառերը բաժանիր բաղադրիչների և գրիր կազմությունը:

Գրասեղան-պահարան-դուռ-հարստություն- դաշտամուկ-հյուր:

6. Տրված բառերը գրիր համապատասխան խմբում:

Գլուխ, կարմիր, սեղան, քայլել, մեծ, աչք, խոսել, նուրբ, բարի, աղջիկ, բժիշկ, երգել:

Գոյական                              ածական                                            բայ 

7. Գրիր ինչ կամ ով հարցին պատասխանող բառեր:

հրապուրիչ———երփներանգ—————փոքր—————պարզ———

75. Գրի՛ր տրված բառերի հականիշները, կարող ես օգտվել նաև բառարանից:
Ծանոթ, երջանիկ,  համեղ, լավատես, հայտնի, գիտուն:


76.  Գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:
———————— աղջիկ
———————քրիստոնյա
———————ճանապարհ
———————ընկեր
———————  անակնկալ

77.Փակագծերում տրված բառերից ճիշտը տեղադրիր նախադասության մեջ:
Խաղողի/կանաչ, զմրուխտ/ որթատունկերի և վարսաթափ ուռենիների մեջ թաքնված աղյուսե շենքը թաղված էր լռության մեջ:
Ճամփորդի  սիրտը կծկվում էր մի /անորոշ, անորսալի/ տագնապից:

78. Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները:
Մեծ, հաամարձակ, կախարդել, չքնաղ, ագահ, բուժել, կատար, դրացի:


79.Բաղադրիչները միացրո՛ւ և կազմի՛ր նոր բառեր:
ապ        արդյունք
բարի      կարգել
դուռ       պան
անդունդ     խոր
բազում    թիվ
լեռ   լանջ
լեռ      -ային
ձեռք     փայտ

80.Տրված բառերի ավելացրու ան- նախածանցը և ստացիր ածանցավոր բառեր:

մահ-
գլուխ-
տեր-
տուն-
ջուր-
վախ-

81. Նախադասություն կազմիր ամենագեղեցիկ բառով:

82. Տրված բառերի ավելացրու ամեն- նախածանցը:
խելացի
քաղցր
մաքուր
տխուր
փոքր

83.Հեռու բառի հետ կապակցի՛ր տրված բոլոր բառերը: Դրանք ի՞նչ ձևով դրվեցին:

Քաղաք, տուն, ծնողներ, վրան, կայարան, ընկերություն, արև:

84.Զույգ նախադասությունները տրված բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, բարդ նախադասություն դարձրո՛ւ:

ա) Որովհետև, բ) քանի որ

Նա որոշել էր բարձրանալ աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը: Ուզում էր հռչակվել:

85.Բարդեցրո՛ւ պարզ նախադասությունը՝ ավելացնելով տրված բառերով կապվող նախադասություններ:

Եվ, եթե, որովհետե, թեև, իսկ:

Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ:

%d такие блоггеры, как: