Рубрика: Մանկավարժական ճամբար

Մանկավարժական ճամբարի երրորդ օրվա ամփոփում

received_391452144888237Աշխատանքային օրն սկսվեց մուտքի ճամբարի երեխաների`Ժայռ ճամբար մեկնումով: Հետո անցանք բակի մաքրման աշխատանքներին: Երբ բակն արդեն մաքուր էր, սկսվեց օրվա անելիքներից ամենակարևորն ու ամենապատասխանատուն. երեկ գրադարանում տեղի էր ունեցել ,,Հատուկ կարիքի վերագնահատում. դպրոցական մակարդակ,, թեմայով վերապատրաստում, որը վարում էին Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետները: Այսօր պետք է գնահատման նոր գործիքով գնահատեինք Միջին դպրոցում սովորող քսան սովորողի: Քանի որ սա հսկայական աշխատանք էր, բոլոր դասավանդողներով սկսեցինք աշխատել: Ասեմ, որ գործը շատ դանդաղ էր առաջ գնում: Յուրաքանչյուր սովորողին գնահատելը տևում էր մոտ քառասուն րոպե: Աշխատանքը մի քանի փուլից էր կազմված. հարցաշարում ներառված քսան ենթակետերի համար պետք է ընտրվեր այն որակավորումը, որը համապատասխանում էր տվյալ սովորողին: Այնուհետև պետք է այդ քսան ենթակետերն ավելի մանրամասն և հանգամանալից ներկայացվեին:

Հետո դասավանդողների մի մասը գնաց սեմինարի, իսկ մյուս մասը մնաց աշխատանքը շարունակելու: Մաթեմատիկների սեմինարը իրենց բնորոշմամբ շա՜տ ուրախ էր անցել. քննարկվել էին նախագծեր: Մայրենիի դասավանդողները մասնակցել էին գրաբարի սեմինարին:

Սեմինարից հետո բոլորը կրկին Միջին դպրոցում էին` շարունակելու սկսած աշխատանքը: Աշխատանքային օրվա վերջում բոլորս գոհ էինք, քանի որ կատարել էինք օրվա սկզբում նախատեսած աշխատանքը:

 

 

 

 

received_2385491428194873

received_713290865781555

received_850945941969917

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.