Նախագծի տևողությունը` սեպտեմբերի 9-20
Նախագծի մասնակիցները` 7-րդ դասարանցիներ
Նախագծի նպատակը`հեղինակի 130-ամյակի առթիվ ծանոթանալ հեղինակի ստեղծագործություններին, ընթերցել, քննարկել, վերլուծել:
Նախագծի ընթացքը
Ծանոթանում ենք գրողի գրական ստեղծագործություններին:
- Ստեփան Զորյանի 130 ամյակի առթիվ ծանոթանում ենք գրողի ստեղծագործություններին
- Վերլուծական-ստեղծագործական աշխատանքների իրականացում
- Հետազոտական աշխատանքների իրականացում
Արդյունքը` գրավոր պատումներ, վերլուծություններ, տեսաֆիլմեր, ձայնագրություններ:
Առաջադրանքներ, ընթերցանության նյութեր
Չալանկը (առաջադրանքներ)
Պապն ու թոռը (առաջադրանքներ)
Զրույց գեղեցիկի մասին (առաջադրանքներ)
Լրացուցիչ ընթերցանություն՝ սովորողի նախաձեռնությամբ
,,Հաչիկո,, ֆիլմի դիտում:
Առաջադրանքներ
- 10-12 նախադասությամբ պատմի՛ր ֆիլմի բովանդակությունը:
- Ինչո՞ւ է ֆիլմը կոչվում ,,Հաչիկո,, , ի՞նչ է նշանակում ,,Հաչիկո,,:
- Ո՞րն է ֆիլմի ամենահուզիչ հատվածը:
- Ո՞ր կերպարը քեզ ամենից շատ դուր եկավ, ի՞նչու:
- Բնութագրի՛ր Հաչիկոյին:
- Ստեղծագործական աշխատանք` ,,Ընկերություն,,
Ամփոփում