20190808_170213Դասարանում

  • Ստուգում ենք գործնական քերականական առաջադրանքները:
  • Պատմում-ներկայացնում ենք Ստ. Զորյանի Շաքարամանը  , Սպիտակ տան բնակիչները  
  • պատմվածքները:
  • 10-12 նախադասությամբ գրավոր պատմում ենք պատմվածքներից մեկը (ըստ ցանկության):

Լրացուցիչ աշխատանք

ա) Ովքեր չեն կարդացել Ստ. Զորյանի Շաքարամանը  , Սպիտակ տան բնակիչները 

պատմվածքները, կարդում են:

բ) Կարդում ենք ,,Չալանկը,, պատմվածքը:

Առաջադրանքներ

1. ,,Չալանկը,, ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2. Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Ու ահա ձմռան մի գիշեր երբ մեր տանը բոլորս քնած էինք հանկարծ զարթնեցինք ինչ որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը ճանկռոտում և մի տեսակ մռռոցի նման ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս  սովորաբար  խոր էր քնում  մինչև չհրեիր չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին` արթնացրեց հորս

 Տես մի էն ինչ է  որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց  նորից մեկը դիպավ դռանը  և լսվեց զսպված կլանչոց։

Շուն է   հարցրեց հայրս տարակուսած  անկողնում նստելով: Ապա վեր կացավ  արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

3. 10-12 նախադասությամբ գրավոր պատմի՛ր ,,Չալանկը,, ստեղծագործությունը:

4. Գտի՛ր ,,Չալանկը,, պատմվածքի.

  • ամենահետաքրքիր հատվածը
  • ամենահուզիչ հատվածը
  • ամենազարմանալի հատվածը