Սիրելի՛ սովորողներ, սեպտեմբերի 15-ին Ստեփան Զորյանի ծննդյան օրն է, այդ օրը նախատեսում ենք լինել Վանաձոր քաղաքում, այցելել Զորյանի տուն-թանգարան: Ճամփորդությունը երկօրյա է ՝ սեպտեմբերի 14-15-ին: Ծանոթացեք ,, Ճամփորդություն դեպի Վանաձոր` Ստեփան Զորյանի տուն-թանգարան,, նախագծին, մասնակցել ցանկանալու դեպքում պատասխան նամակով հաստատե՛ք: Ճամփորդությունն ուսումնական է, և ձեր մասնակցությունն անչափ ցանկալի է:
Դասարանում
,,Չալանկը,, պատմվածքի ընթերցում:
Առաջադրանք
1. ,,Չալանկը,, ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Լրացուցիչ աշխատանք
2. Կետադրի՛ր հետևյալ հատվածը.
Ու ահա ձմռան մի գիշեր երբ մեր տանը բոլորս քնած էինք հանկարծ զարթնեցինք ինչ որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը ճանկռոտում և մի տեսակ մռռոցի նման ձայներ հանում։
Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս սովորաբար խոր էր քնում մինչև չհրեիր չէր զարթնի։
Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին` արթնացրեց հորս
Տես մի էն ինչ է որ դուռը չանգռում է…
Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց նորից մեկը դիպավ դռանը և լսվեց զսպված կլանչոց։
Շուն է հարցրեց հայրս տարակուսած անկողնում նստելով: Ապա վեր կացավ արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։
Բայց մայրս չթողեց դուռը բանալ։
3. 10-12 նախադասությամբ գրավոր պատմի՛ր ,,Չալանկը,, ստեղծագործությունը:
4. Գտի՛ր ,,Չալանկը,, պատմվածքի.
- ամենահետաքրքիր հատվածը
- ամենահուզիչ հատվածը
- ամենազարմանալի հատվածը