Рубрика: Без рубрики

Ստ. Զորյան. Զրույց գեղեցիկի մասին

d5a6d5b8d680d5b5d5a1d5b6Ժամանակով մեր հարուստ Անի քաղաքում մի շատ ունևոր իշխան էր ապրում։ Մեծամեծ կալվածների և անհուն գանձերի տեր` նա ուներ միայն մի դուստր, մի չքնաղ էակ, որ երբ դուրս էր գալիս հոր ապարանքի քարե պատշգամբը` ասես արև էր ծագում ամպի միջից, իսկ երբ ելնում էր փողոց` տաճար գնալու կամ զբոսնելու, ամենքը` մեծ թե փոքր, մարդ թե կին, ակամա կանգ էին առնում և, ամեն ինչ մոռացած, նայում նրան…

Սակայն փառասեր հայրը` այդ հարուստ իշխանը, դրանով չէր գոհանում. ցանկանում էր, որ իր դուստրն ավելի գեղեցիկ ու չքնաղ երևա, որ ոչ մի իշխանուհի և ոչ մի հոգեղեն չկարողանա մրցել նրա հետ, ու այդ նպատակով նա Բյուզանդիայից բերում էր դստեր համար պես-պես զարդեր, կերպաս հագուստներ, գլխանոցներ՝ արծաթ ու ոսկի թելերով բանված… կանչում էր կարող ու հարդարող վարպետուհիներ, որ հագցնեն իր դստեր, որ զուգեն-զարդարեն նրան մեծագին քարերով՝ զմրուխտով, մարգարիտներով, գոհարներով…

Ապա կանչում էր աշխարհ տեսած, բանիմաց ու ճաշակով մարդիկ, որ տեսնեն իր դստեր գեղեցկությունը, հիացումի խոսք ասեն և գոհացնեն իր փառասեր հոգին… Եվ նրանցից ոմանք, իրոք, իշխանին շողոքորթելու համար, գովաբանում էին նրա ճաշակը, նրա դստեր գեղեցկությունը, հասակը, արդուզարդը. ոմանք խորհուրդ էին տալիս մի մանյակի փոխարեն նրա պարանոցին կապել երկուսը, անգամ երեքը, իսկ սև գիշերագինդերի փոխարեն ականջներից կախել ադամանդակուռ ոսկե օղեր, որ իրենց փայլով ու ցոլքով ծիածանեն նրա դեմքի շուրջը` իշխանադստեր գեղեցկությունն առավել շքեղ դարձնելու։

Լսում էր իշխանը հրավիրյալներին և սիրով կատարում նրանց խորհուրդները` հագցնում էր դստերը նոր մետաքսյա հագուստներ, պարանոցին կապում էր գոհարազարդ ու մարգարտաշար մանյակներ, ականջներից կախում էր հրացոլ ադամանդե օղեր, գլխին դնում էր շողշողուն ակնաքարերով գլխանոց կամ արևափայլ հերկալներ։ Բայց իշխանին դարձյալ չէին գոհացնում այդ ամենը. նրան թվում էր, թե տակավին քիչ է պճնված իր դուստրը, թե նրա գեղեցկությունը ցուցադրելու համար պետք են ավելի ճոխ հանդերձներ ու շքեղ զարդեր։

Ու ահա մի օր այս փառամոլ իշխանը կանչում է Տրդատ ճարտարապետին, այն բազմափորձ ու հմուտ մարդուն, որ կառուցել էր Անիի գեղեցիկ տաճարներն ու ապարանքները. այն մեծ արվեստագետին, որի համբավը թնդում էր ողջ Բյուզանդիայում… կանչում է իր ապարանքն ու ասում.

— Ճարտարապետ եղբայր, խնդրում եմ, տուր ինձ խորհուրդ, թե ինչպե՞ս հագցնեմ ու զուգեմ իմ դստեր, որ նրա գեղեցկությունն երևա առավել լավ։

Ասում է ու հրամայում սպասուհիներին, որ բոլոր հագուստները հերթով հագցնեն իր դստեր, զուգեն նրան բոլոր ակնակուռ զարդերով…

Եվ, ամեն մի հանդերձից ու զարդից հետո, հարցնում է.

— Ինչպե՞ս է, ճարտարապետ եղբայր։

Եվ Տրդատն ամեն անգամ օրորում է ալեհեր գլուխը.

— Ոչ, իշխան, հանեցե՛ք, վերցրե՛ք…

Եվ երբ վերցնում են բոլոր զարդերն ու պաճուճանքները, և իշխանադուստրը մնում է միայն մի պարզ հագուստով, որի տակից երևում են նրա սլացիկ մարմնի համաչափ գծերն ու ներդաշնակությունը, իսկ գլուխն ու ականջներն ազատվում են մեծագին ակնաքարերից, օղերից, մեծ Տրդատն ասում է.

— Այսպե՛ս, միայն այսպես…

— Ուրե՞մն,— զարմանում է իշխանը։

— Գեղեցիկը, իշխան, կարիք չունի զարդի…

Աղբյուրը

Առաջադրանքներ

  1. Ընդգծված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Ինչպիսի՞ պատկերացում ունեին իշխանն ու ճարտարապետը գեղեցիկի մասին:
  3. Գրի՛ր քո պատկերացումները գեղեցիկի մասին (ոչ միայն արտաքին): Ի՞նչ ես հասկանում ,,գեղեցիկ,, ասելով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.