զորյան1Կարդա՛լ ,,Չալանկը,, պատմվածքը:

Առաջադրանքներ

  1. Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Ու ահա ձմռան մի գիշեր երբ մեր տանը բոլորս քնած էինք հանկարծ զարթնեցինք ինչ որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը ճանկռոտում և մի տեսակ մռռոցի նման ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս  սովորաբար  խոր էր քնում  մինչև չհրեիր չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին` արթնացրեց հորս

Տես մի էն ինչ է  որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց  նորից մեկը դիպավ դռանը  և լսվեց զսպված կլանչոց։

Շուն է   հարցրեց հայրս տարակուսած  անկողնում նստելով: Ապա վեր կացավ  արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

2. Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

3. 10-12 նախադասությամբ գրավոր պատմի՛ր ստեղծագործությունը:

4. Գտի՛ր այս պատմվածքի.

  • ամենահետաքրքիր հատվածը
  • ամենահուզիչ հատվածը
  • ամենազարմանալի հատվածը

5. Ո՞րն է այն նախադասությունը, որն ստեղծում է սպասումի, լարված իրավիճակ:

6. Նկարագրի՛ր Չալանկին:

7. ,,Առածանի,, հավելվածից դո՛ւրս գրիր առածներ շան մասին: Բացատրի՛ր դրանք:

8. Հորինի՛ր պատմություն` այդ առածներից մեկը վերնագիր դարձնելով (աշխատանքդ հրապարակիր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր a.nersisyan@mskh.am հասցեին):

9.  Բնութագրի՛ր Չալանկին` հաստատելով ասածներդ համապատասխան հատվածներով:

10. Ի՞նչ գիտես շների մասին:

11. Ընտրի՛ր վերնագրերից մեկը և պատմություն հորինի՛ր (աշխատանքդ հրապարակիր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր a.nersisyan@mskh.am հասցեին):

  • Իմ կենդանին
  • Իմ սիրած կենդանին
  • Ինչ կենդանու եմ ես նման

,,Հաչիկո,, ֆիլմի դիտում:

Առաջադրանքներ

  1. 10-12 նախադասությամբ պատմի՛ր ֆիլմի բովանդակությունը:
  2. Ինչո՞ւ է ֆիլմը կոչվում ,,Հաչիկո,, , ի՞նչ է նշանակում ,,Հաչիկո,,:
  3. Ո՞րն է ֆիլմի ամենահուզիչ հատվածը:
  4. Ո՞ր կերպարը քեզ ամենից շատ դուր եկավ, ի՞նչու:
  5. Բնութագրի՛ր Հաչիկոյին:
  6. Ստեղծագործական աշխատանք` ,,Ընկերություն,,

Ամփոփում

,,Ընկերություն,,

Լուիզա Եղիազարյան

Անդրե Վիրաբյան

Էլեն Հովհաննիսյան

Արև Սուքիասյան

Մարի Մադոյան