Բանաստեղծություններից ընտրում եք մեկը կամ մի քանիսը և տեսանյութ կամ աուդիոնյութ պատրաստում:
Արդյունքներ
Կոմիտասյան ընթերցումներ. փաթեթ
Հունձք
Ջեռավ ամառն ու ջեռավ,
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։
Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։
Առաջադրանքներ
- Բառարանի օգնությամբ բացատրի’ր հետևյալ բառերը՝ ջեռալ, հերկ, կալ, ցայտել։
- Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերները՝
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։
Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։
3. Տարվա ո՞ր եղանակն է ներկայացված բանաստեղծության մեջ։ Պատասխանդ հիմնավորի’ր պատկերների միջոցով։
4. Ի՞նչն է բանաստեղծության մեջ ամենից շատ իշխում՝ ձա՞յնը, գո՞ւյնը, թե՞ այլ բան։ Պատասխանդ հիմնավորի’ր։
Նայում եք ,,Հայր Կոմիտաս,, տեսանյութը:
Ի՞նչ գիտեիր և ի՞նչ նոր բան իմացար Կոմիտասի մասին: