Հոկտեմբերի 7
Դասարանում
Ստուգում ենք անցած շաբաթվա չստուգված գործնական-քերականական առաջադրանքները:
Բլոգային ստուգիչ աշխատանք` ,,Իմ սիրելի ուսուցիչը,,:
Լրացուցիչ աշխատանք
Հոկտեմբերի 8
Դասարանում
Վարդան Այգեկցի
Արծիւ եւ նետ
Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.
— Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:
Բառարան
երթայր — գնում էր
յերկինս — երկնքում
հարին — խփեցին
զնա — նրան
նետիւ — նետով
արար — արեց
հայեցաւ — նայեց
ետես — տեսավ
իւր — իր
ասէ — ասում է
զի — որ, որովհետև, քանի որ
Հարցեր և առաջադրանքներ
- Ճի՛շտ կարդա այս բառերը.
յերկինս, յինէն, իմոյ, զնա, զնետն, զփետուրն, իւր:
2. Աշխարհաբար դարձրու այս բառակապակցությունները.
զփետուրն իւր, պատճառ սպանման իմոյ:
3. Առակն աշխարհաբար դարձրու:
4. Կարդա առակն առանց երկրորդ նախադասության: Առակի բովանդակությունը փոխվե՞ց:
5. Բացատրիր զարմացաւ բառի գործածությունը (բառը ճիշտ և տեղի՞ն է գործածված):
6. Առակի համառոտ փոխադրությունը գրաբար դարձրու (բառերի գրաբարյան դասավորությունն աշխատիր պահել).
Արծվին (զարծիւն) նետով խփեցին: Տեսնելով (տեսեալ) նետը` իր փետուրը, արծիվն ասում է.
— Իմ սպանվելու պատճառն ինձանից է:
7. Գրիր մեկ նախադասությամբ` այս առակն ի՞նչ է ցույց տալիս (գրաբ. կլինի` Առակս զի՞նչ ցուցանէ: )
8. Նույն բովանդակությամբ այլ պատմություն գրիր (կա՛մ կարդացած, լսած, կա՛մ հորինած):
Թարգմանի՛ր Դալայ-լամայի առակն ու մտքերը:
Լրացուցիչ աշխատանք
Կարդում եք նյութը` չմոռանալով նայել վերջի տեսանյութը:
Հոկտեմբերի 9
Դասարանում
Թարգմանում ենք քրիստոնեական հետևյալ առակը:
Pritchi.ru կայքից ընտրում ենք այլ առակներ և թարգմանում:
Լրացուցիչ աշխատանք
- Թարգմանում ենք
- ռուսերենից` հայերեն
կամ
- անգլերենից` հայերեն
Հոկտեմբերի 10
Քննարկել պատմվածքը:
Հարցարան
1. Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.
- գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
- տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
- եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
- վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:
Ընտրությունը հիմնավորե՛ք:
2. Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք:
Լրացուցիչ աշխատանք
Ընտրում եք Օմար Խայամի առակներից մեկը և թարգմանում:
Հոկտեմբերի 11
Դասարանում
Գրադարանային ընթերցումներ
Լրացուցիչ աշխատանք
Պատմում եք (գրավոր պատում, տեսաֆիլմ կամ ձայնագրություն) գրադարանում կարդացած գրքի մասին:
Լրացնում շաբաթվա ընթացքում բաց թողած առաջադրանքները:
Շարունակում ենք անհատական կամ խմբային նախագիծը:
Ընթերցանություն֊ Վիլյամ Սարոյան ,, Նարինջները,,