Հոկտեմբերի 14
Դասարանում
Քննարկել ,,Նարինջները,, պատմվածքը:
Վերլուծել գրավոր, հրապարակել բլոգում:
Ընտրիր առակներից մեկը, փոխադրիր աշխարհաբար, լրացրու առաջադրանքները:
Լրացուցիչ աշխատանք
,,Նարինջները,, պատմվածքի ընթերցում:
Ովքեր առակները չեն փոխադրել, փոխադրում են, կատարում առաջադրանքները:
Հոկտեմբերի 15
Դասարանում
,,Նարինջները,, պատմվածքի քննարկում, վերլուծում:
Լրացուցիչ աշխատանք
Գրավոր վերլուծել ,,Նարինջները,, , հրապարակել բլոգներում:
Հոկտեմբերի 16
Դասարանում
Բլոգների վերլուծություն` ,,Նարինջները,, պատմվածքի վերլուծության խմբագրում:
Կետադրե՛լ հատվածը.
Աշուն էր պայծառ աշուն…
Օդը մաքուր էր արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ այնքան պարզ էին երևում որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները կարմրին տվող մասրենու թփերը։
Աշուն էր տերևաթափով արևի նվազ ջերմությամբ դառնաշունչ քամիով որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները խմբերով քշում տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։
Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին քամուց խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ և սիմինդրի տերևը որպես բեկված սուսեր ընկնում էր քամու առաջ։
Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։
Լրացուցիչ աշխատանք
Հոկտեմբերի 17
Մայրենիի ֆլեշմոբի առաջադրանքների քննարկում-վերլուծում-ստուգում:
Լրացուցիչ աշխատանք
- ծանոթանում եք ,,Սահյանական աշուն,, շարքին
- ընտրում եք մեկ բանաստեղծություն
- անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրում
- բանաստեղծությունը անգիր եք սովորում
Հոկտեմբերի 18
Դասը` գրադարանում (ընթերցում ենք գրադարանում):
Լրացուցիչ աշխատանք
Պատմում եք (գրավոր պատում, տեսաֆիլմ կամ ձայնագրություն) գրադարանում կարդացած գրքի մասին:
Լրացնում շաբաթվա ընթացքում բաց թողած առաջադրանքները:
Շարունակում ենք անհատական կամ խմբային նախագիծը:
Ընթերցանություն- Վ. Սարոյան ,,Դաշնամուրը,,