20190921_125710Հոկտեմբերի 28  -նոյեմբերի 1

Նախագծի մասնակիցներ՝   7-րդ դասարանցիներ

  1. Աշնանային ընթերցանություն 

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Այս ամենը…,իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:

 2.    Պատմի՛ր նաև  քո աշնանային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր աշնանային գեղեցիկ տեսարաններ, տեսաֆիլմ պատրաստի՛ր: Կիսվի՛ր աշնանային քո զգազողություններով, տեսածդ աշնանային գույներով :

Առաջարկում եմ այս առաջադրանքն անել երկու տարբերակով`​

  • պատումի ձևով` անպայման արածդ լուսանկարներով
  • տեսապատումի (տեսաֆիլմի) ձևով (այսինքն աշնանային մի սիրուն այգում նստած պատմում ես, թե ինչպես անցկացրեցիր աշնանային արձակուրդդ, ինչ կարդացիր) :

3.  Շարունակի՛ր զարգացնել անհատական կամ խմբային նախագիծդ, արդյունքները հրապարակի՛ր բլոգում, հղումն ինձ ուղարկիր:

Մաղթում եմ արդյուանվետ և հաճելի ուսումնական շաբաթ: