Գոյականի թիվը

Եկե՛ք կրկնենք.

Շեղումներ կանոնից

  • Մի շարք գրաբարյան բառեր հոգնակիի կազմության ժամանակ վերականգնում են ն մասնիկը՝ ստանալով ներ վերջավորությունը։

Դրանք են՝ բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ բառերը։

  • Կին-կանայք, մարդ-մարդիկ, պարոն-պարոնայք
  • Բաղադրյալ գոյականները, որոնց վերջին բաղադրիչը միավանկ արմատ է, երկու ձևով են հոգնակի կազմում: Եթե այդ միավանկ արմատը գոյականի իմաստ ունի (օրինակ՝ դաշտավայր, հեռագիր), ավելանում է –եր  վերջավորություն: Իսկ եթե բառավերջի միավանկ արմատը  բայարմատ է (օրինակ՝ ժամացույց, վիպագիր), ավելանում է– ներ վերջավորությունը:
  • Եթե մեկուկես վանկանի բառի կես վանկը գտնվում է բառասկզբում, ապա ավելանում է ներ։ Օրինակ՝ բը-ժիշկ-ներ։ Իսկ եթե մեկուկես վանկանոց բառի կես վանկը գտնվում է բառավերջում, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ կայ-սըր-եր։

Հասարակ գոյականները եզակի թվով գործածելիս կարող են անվանել առանձին առարկաներ և կարող են լինել առարկաների ընդհանուր անուն (օրինակ՝ փիղ ասելով հասկանում ենք և´ մեկ փիղ, և´ փիղ ընդհանրապես):

Գոյականի հոլովումը

Առաջադրանքներ

Գոյականի հոլովումը

  1. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (սեռական-տրական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդ, մարդկություն, խոսք, գործ, վերադարձ:

Հավատալ ո՞ւմ : Հավատալ ինչի՞ն:

2. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդիկ, հանդիպում, զրույց, հարցուփորձ:

Խուսափել ումի՞ց: Խուսափել ինչի՞ց:

3Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):

Երեխա, աշակերտներ, ընկերներ, գրականություն, մեքենա, սպորտ:

Տարվել ումո՞վ: Հետաքրքրվել ինչո՞վ:

4. Նայի´ր տրված բառերի գործիական հոլովաձևերի կազմությանը և բացատրի´ր: Տրված ձևերն ինչո՞վ են տարբերվում գործիականի այլ ձևերից:

Ուղղական                    Տրական                        Գործիական       

Բարձրություն             բարձրության                    բարձրությամբ կամ՝ բարձրությունով:

Ուրախություն           ուրախության                    ուրախությամբ կամ՝ ուրախությունով:

 Մտերմություն          մտերմության                      մտերմությամբ կամ՝ մտերմությունով:

Երդում  —                           երդման-                                 երդմամբ կամ՝ երդումով:

Արյուն —                              արյան                                     արյամբ կամ՝ արյունով:

Անուն —                               անվան                                   անվամբ կամ՝ անունով:

5. Երկինք և մարդ բառերի տրված բառաձևերը տեղադրի´ր հոլովման աղյուսակում:

Երկնքում, երկնքից, երկինքը(ը), երկնքով, երկնքի(ն), մարդով, մարդու(ն), մարդ(ը), մարդուց:

Ուղղական-

Սեռաան-տրական-

Բացառական-

Գործիական-

Ներգոյական-

6. Ընկեր, սրճարան գոյականները հոլովի´ր:

Ի՞նչ հարցի է պատասխանում հոլովներից յուրաքանչյուրը:

 7. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Վկայել ի՞նչ: Վկայել ինչի՞ մասին:

Հավատացնել ի՞նչ: Հավատացնել ինչի՞ մասին:

8. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Ընկնել ո՞ւր:

Հանդիպել որտե՞ղ:

 9. Կազմի´ր բառակապակցություններ` հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Տիրապետել ինչի՞(ն):

Տիրել ի՞նչը, (ինչի՞ն):

Դավանել ինչի՞ն: