20191028_142723Այսօր` հոկտեմբերի 28-ին, կրթահամալիրի Մարմարյա սրահում  կնքվեց համաձայնագիր «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի», «ԱրԱվես» հասարակական կազմակերպության և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջև:

Առաջնային համարելով Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական և կրթական կառույցների համագործակցության անհրաժեշտությունը, կարևորելով Հայաստանի Հանրապետությունում կրթական և բնապահպանական ոլորտներում գիտելիքների փոխանակման և առաջատար փորձի ներկայացմանն ու փոխանակմանն ուղղված անհրաժեշտությունը՝ կողմերը սեփական կարողությունների, գործառույթների, հնարավորությունների և կանոնակարգված մասնագիտական կառավարման սահմաններում իրականացնում են բնապահպանական, վայրի բնության պահպանության և դրանց խնդիրների մասին երիտասարդության շրջանակներում իրազեկվածության բարձրացման համատեղ աշխատանքներ:

Ֆեյսբուքյան ուղիղ միացումներ

Առաջին

Երկրորդ

Երրորդ