,,Ուսումնական աշուն,, նախագիծ
- Աշնանային ընթերցանություն
- Պարտադիր ընթերցանություն- Հարուկի Մուրակամի ,,Լռություն,,
- Ընթերցանություն` ըստ նախասիրության
Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝
- Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
- Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
- Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
- Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
- Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
- Այս ամենը…,իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:
2. Վերհիշի՛ր քերականությունը:
3. Պատմի՛ր նաև քո աշնանային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր աշնանային գեղեցիկ տեսարաններ, տեսաֆիլմ պատրաստի՛ր: Կիսվի՛ր աշնանային քո զգազողություններով, տեսածդ աշնանային գույներով :
Առաջարկում եմ այս առաջադրանքն անել երկու տարբերակով`
- պատումի ձևով` անպայման արածդ լուսանկարներով
- տեսապատումի (տեսաֆիլմի) ձևով (այսինքն աշնանային մի սիրուն այգում նստած պատմում ես, թե ինչպես անցկացրեցիր աշնանային արձակուրդդ, ինչ կարդացիր) :
4. Շարունակի՛ր զարգացնել անհատական կամ խմբային նախագիծդ, արդյունքները հրապարակի՛ր բլոգում, հղումն ի՛նձ ուղարկիր:
Մաղթում եմ արդյուանվետ և հաճելի ուսումնական շաբաթ: