4 նոյեմբերի
Դասարանում
Քերականության կրկնում:
Լրացուցիչ աշխատանք
5 նոյեմբերի
Դասարանում
Մուրակամի ,,Լռություն,,-քննարկում
Լրացուցիչ աշխատանք
Ստեղծագործական աշխատանք (ընտրի՛ր վերնագրերից մեկը կամ ինքդ վերնագիր հորինի՛ր, բլոգումդ ստեղծագործի՛ր):
- Իմ խենթ ու խելառ մտքերը
- Մի դեպք պատմեմ, լսե՛ք
- Անհավատալի է, բայց…
- Կյանքը հրաշալի է
- Աշխարհի իմ տաքուկ անկյունը
6 նոյեմբերի
Դասարանում
Մուրակամի ,,Լռություն,,-քննարկում
Առաջադրանքներ (բանավոր)
- Հակիրճ` 5-7 նախադասությամբ ներկայացրո՛ւ պատմվածքը:
2. Մեղադրի՛ր.
- Աոկիին
- Օձավային
3. Արդարացրո՛ւ.
- Աոկիին
- Օձավային
4. Բնութագրի՛ր.
- Աոկիին
- Օձավային
5. Խոսի՛ր քեզ դուր եկած կերպարի մասին:
6. Ինչո՞ւ է պատմվածքը կոչվում ,,Լռություն,, , ի՞նչ լռության մասին է խոսքը:
7. Քննարե՛լ հատվածները.
_ Գիտե՞ք ինչն ինձ էդքան գրավեց բոքսում: Խորության ընկալումը: Կարծում եմ ինձ հենց էդ խորքն էլ գերեց, որում բոլորովին կարևոր չէ՝ քե՞զ, թե դու կհարվածես: Հաղթանակն ու պարտությունը՝ սոսկ արդյունք են: Մարդիկ երբեմն հաղթում են, երբեմն՝ պարտվում, սակայն, երբ արդեն ըմբռնել ես էդ խորությունը, էլ պարտությունը չի վախեցնում: Չէ որ մարդն անվերջ չի կարող հաղթել, վաղ թե ուշ պարտվելու է: Ու կարևորը էդ խորքն ըմբռնելն է, ինչն ինձ համար բոքսի էությունն է:
Ախր, հե՛նց ձեռքս կպավ ծնոտին, արդեն փոշմանել էի արածիս համար: Միանգամից գլխումս ճայթեց. բռունցքներով հարց չես լուծի: Մարմինս դեռ ցնցվում էր կատաղությունից, բայց ես արդեն գիտեի, որ արածս ապուշություն էր: Ուզում էի ներողություն խնդրել, բայց չկարողացա: Ուրիշ ո՛վ լիներ` կխնդրեի, մենակ ո՛չ Աոկին: Իհարկե զղջում էի, բայց գտնում էի, որ նա արժանի էր դրան: «Դրան տեղն էր, սողունի մեկը, դրա նմանին տրորելն էլ քիչ է»: Բայց մեկ է, չպետք է խփեի: Ինչևէ… արդեն ուշ էր, ես նրան խփել էի ու թողնելով գետնին նստած հեռացա այնտեղից:
Բայց լեցուն ճեպընթացում ես ոչ թե ատելություն ու չարություն զգացի, այլ տխրության ու խղճահարության պես մի բան: Մտածում էի. «Մի՞թե մարդիկ կարող են հպարտանալ էդպիսի արարքով, հրճվել ուզածին հասնելով»… Չէ, Աոկին երբեք չի կարող հասկանալ, թե ինչ է իրական հրճվանքն ու հպարտությունը: Նա մինչև մահ չի ճաշակի էն թրթիռը, որ համակում է մարմինդ: Ոմանք պարզապես էդ խորությունը չունեն: Չգիտեմ էլ ես ունեմ, թե ոչ, բայց հարցը էդ անհունությունը գիտակցելն է: Բայց նրանք դրանից էլ են զուրկ. դատարկ, անիմաստ կյանք: Միայն սրա-նրա ուշադրությունը գրավեն, աչքներին թոզ փչեն` ոչինչ չունենալով:
8. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած հատվածը:
9. Դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ խտացած է սեղծագործության ասելիքը:
10. Բլոգումդ գրավոր վերլուծի՛ր պատմվածքը, հղումն ուղարկի՛ր ուսուցչիդ էլ. հասցեին:
Լրացուցիչ աշխատանք
Ավարտի՛ր դասարանում սկսած աշխատանքդ, հղումն ուղարկիր իմ էլ. հասցեին:
Թարգմանում եք առակներ: (7-5 դասարանի սովորողներ)
7 նոյեմբերի
Դասարանում
,,Սեբաստացու օրեր,ին ընդառաջ ընտրի՛ր տրված վերնագրերից մեկը, այն դարձրո՛ւ վերնագիր և ներկյացրո՛ւ պատումի, ձայնագրության կամ հարցազրույց-տեսաֆիլմի տեսքով:
- Եթե սեբաստացի ես, ուրեմն…
- Իմ սեբաստացի ծնողները (բարեկամները, ծանոթները)
- Իմ սեբաստացի ուսուցիչները
- Իմ սեբաստացիական աշխարհը
- Սեբաստացիներն ամենուր են
- Եվ այլ… (ինքդ վերնագիր առաջարկի՛ր)
Լրացուցիչ աշխատանք
,,Մխիթարյան Միաբանություն. Սբ. Ղազար կղզի,,- վավերագրական ֆիլմի դիտում
8 նոյեմբերի
Դասարանում
Ընթերցում ենք գրադարանում
- Նախընտրած գրքի ընթերցում
- Կարդացածի ներկայացում
Լրացուցիչ աշխատանք
- Հ. Մուրակամի ,,Լռություն,, պատմվածքի վերլուծություն բլոգում
2. ,,Սեբաստացու օրեր,,ին ընդառաջ ընտրի՛ր տրված վերնագրերից մեկը, այն դարձրո՛ւ վերնագիր և ներկյացրո՛ւ պատումի, ձայնագրության կամ հարցազրույց-տեսաֆիլմի տեսքով:
- Եթե սեբաստացի ես, ուրեմն…
- Իմ սեբաստացի ծնողները (բարեկամները, ծանոթները)
- Իմ սեբաստացի ուսուցիչները
- Իմ սեբաստացիական աշխարհը
- Սեբաստացիներն ամենուր են
- Եվ այլ… (ինքդ վերնագիր առաջարկի՛ր)
3. Աշնան մասին 3-4 բանաստեղծություն եք ընտրում և անգիր սովորում (հեղինակը և բանաստեղծությունը` ձեր ընտրությամբ):
4. ,,Մխիթարյան Միաբանություն. Սբ. Ղազար կղզի,,- վավերագրական ֆիլմի դիտում