Թարգմանություն
Թարգմանությունները լեզվի ուսուցման, խոսքի մշակման կարևոր մասն են կազմում: Դրանք հիմնականում փոքրիկ առակներ են, որոնց թարգմանությունները մշակելուց հետո օգտագործում ենք նաև որպես գրական նյութ՝ վերլուծությունների համար: Թարգմանությունները հիմնականում կատարվում են ռուսերենից, բայց կան սովորողներ, ում համար ավելի մատչելի է անգլերենը: Այդ սովորողների համար թարգմանության նյութ է դառնում անգլերեն փոքրածավալ նյութը:
Թարգմանությունների ընթացքում կարևորվում են բառերի, արտահայտությունների ճիշտ, դիպուկ ընտրությունը, ոճի պահպանումը, տեքստի ամբողջականությունը: Օգտագործվում են և՛՛ ռուս-հայերեն, և’ անգլերեն-հայերեն, և’ հոմանիշների բառարանները: Հիմնականում օգտվում ենք nayiri.com էլեկտրոնային բառարանների կայքից: Աշխատանքը արդյունավեը է լեզվական կառույցների յուրացման և օգտագործման համար:
Այս առաջադրանքների համար օգտագործվում է հետևյալ կայքը՝ притчи:
Արդյունքները հրապարակվում են բլոգներում,«Գրաշխարհ» թարգմանչական ամսագրում: