Նոյեմբերի 11
Դասարանում
Ստուգում ենք նախորդ շաբաթվա գործնական-քերականական առաջադրանքները:
Կետադրել հատվածները.
I
Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալր շատ դժվար էր թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու սայթաքեցին ու ցած գլորվեցին մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը բարձրացան լեռան վրա ու հանգիստը կյանք վայելեցին:Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կեսճանապարհին ու կորչում իսկ հաստատակամները համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին:
II
Մի կղզում մի մարդ է ապրելիս լինում: Այս մարդն այնքան ալարկոտ է լինում որ օրերով տեղից վեր չի կենում: Մի օր էլ նա լսում է որ դիմացի կղզում միաչքանիներ են ապրում: Որոշում է գնալ ու նրանցից մեկին բերել իր հետ: Մտածում է որ միաչքանուն ցույց տալու համար փող կվերցնի մարդկանցից ու կհարստանա: Ծուլանում է թե մի քիչ լավ մտածի մի օր վեր է կենում նավակն է նստում ու թիավարում դեպի միաչքանի մարդկանց կղզին:
Լրացուցիչ աշխատանք
Դանիել Վարուժան
Անդաստան
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։
Առաջադրանքներ
- Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Անգի՛ր սովորիր-կրկնիր բանաստեղծությունը (ամենաքիչը` առաջին երկու տունը):
Նոյեմբերի 12
Դասարանում
Աշնանային բանաստեղծություններ (անգիր ենք ասում շաբաթ-կիրակի սովորած բանաստեղծությունները):
,,Անդաստան,,-վերլուծություն, պատկերների քննարկում
Լրացուցիչ աշխատանք
Անգիր եք սովոում-կրկնում ,,Անդաստան,, բանաստեղծությունը:
Նոյեմբերի 13
Դասարանում
Անգիրների հանձնում (աշնանային և ,,Անդաստան)
Ստեղծագործական աշխատանք (աշխատում ենք բլոգում)
Ընտրի՛ր վերնագրերից մեկը կամ ի՛նքդ վերնագիր հորինիր:
- Եթե ես աշնան տերև լինեի
- Ասում են, որ…
- Երազում եմ, որ…
- Չեմ սիրում, որ…
Լրացուցիչ աշխատանք
Նոյեմբերի 13
Դասարանում
Ֆլեշմոբյան առաջադրանքների քննարկում-լրացում:
Լրացուցիչ աշխատանք
,,Անդաստանը,, անգիր եք սովորում մինչև վերջ:
Քանի որ շաբաթ օրը հարիսայի ծեսն է, հարիսայի մասին նյութեր եք պատաստում (ուտեստի առաջացման պատմությունը, տեսակները և այլն):
Դանիել Վարուժան
Անդաստան
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։
Նոյեմբերի 14
Դասարանում
Ընթերցում ենք գրադարանում:
Լրացուցիչ աշխատանք
,,Անդաստան,,-անգիր
Առաջադրանքներ
Պատմել սովորել պատմվածքը:
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2. Տրված բառերն ու արտահայտությունները արևելեհայերեն դարձրո՛ւ:
Օրինակներ՝ դաստիարակած էր- դաստիարակել էր
կը դիտե-դիտում է
տղոց- տղաներ
տարի-տարա
աղջիկ մը-մի աղջիկ
ա) Զրուցած էր, բերած էին, կազդեին, կկենար, չէի տեսներ, չէի հարցներ, ներս գացի, մոտեցուցի, մի՛ թողուր:
բ) Քաղցր սարսուռ մը, հանդիսավորություն մ՛ունեին, մեկ-երկու օրեն, վարդի թուփերու ետին, համբուրեցի զինքը, ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել, Զարուն համբուրելուս վախեն:
3. Ինչպիսի՞ն է հերոսի վերաբերմունքը իր մոր նկատմամբ:
4. Վերնագրի՛ր հատվածները:
5. Դո՛ւրս գրիր Զարուին նկարագրող տողերը:
6. Փորձի՛ր նույնքան սեղմ, հակիրճ և պատկերավոր նկարագրել որևէ մեկին: