- Սպասում, քույր, շուն, գիշեր բառերը հոլովի´ր:
Ուղղական (ո՞վ, ի՞նչ)-
Սեռական (ո՞ւմ, ինչի՞)-
Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)-
Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)-
Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)-
Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)-
2. Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները:
Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա:
Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով:
Բահով էր փորել այդ հսկա փոսը:
Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել:
Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ:
Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց:
3. Փորձի´ր բացատրել, թե ի՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:
Վերջապես մոտենում ենք տաճարին:
Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին:
Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին:
Շատ տարիներ հետո հասավ փնտրած ամրոցին:
Ձեռքի բաժակը տվեց հորը:
Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:
4. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:
Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:
Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր ու մետաղ ձուլելու տեղեր:
5. Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
Գահընկեց, իշխանազուն, արյունարբու, արքայանիստ, դյուրաբեկ, գավաթակից, դրկից: