20191024_130854Նոյեմբերի 18

Դասարանում

Քննարկում ենք Վահան Թոթովենցի ,,Ներման աղոթքը,, , ստուգում առաջադրանքները:

Լրացուցիչ աշխատանք

Հոկտեմբեր ամսվա ամփոփաթերթ-լրացնել

Առաջադրանքներ

Պատմել սովորել  պատմվածքը:
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2. Տրված բառերն ու արտահայտությունները արևելեհայերեն դարձրո՛ւ:
Օրինակներ՝ դաստիարակած էր- դաստիարակել էր
կը դիտե-դիտում է
տղոց- տղաներ
տարի-տարա
աղջիկ մը-մի աղջիկ
ա) Զրուցած էր, բերած էին, կազդեին, կկենար, չէի տեսներ, չէի հարցներ, ներս գացի, մոտեցուցի, մի՛ թողուր:
բ) Քաղցր սարսուռ մը, հանդիսավորություն մ՛ունեին, մեկ-երկու օրեն, վարդի թուփերու ետին, համբուրեցի զինքը, ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել, Զարուն համբուրելուս վախեն:
3. Ինչպիսի՞ն է հերոսի վերաբերմունքը իր մոր նկատմամբ:
4. Վերնագրի՛ր հատվածները:
5. Դո՛ւրս գրիր Զարուին նկարագրող տողերը:
6. Փորձի՛ր նույնքան սեղմ, հակիրճ և պատկերավոր նկարագրել որևէ մեկին:

7. Ստեղծագործական աշխատանք` ,,Մի դեպք պատմեմ մանկությունից,, (առանձին եք հրապարակում բլոգում, հղումն ուղարկում եք a.nersisyan@mskh.am հասցեին):

Նոյեմբերի 19

Դասարանում

Գործնական քերականություն

Լրացուցիչ աշխատանք

Գործնական քերականություն

Նոյեմբերի 20

Դասարանում

Քերականական առաջադրանքների ստուգում

Մի բաց նամակ ամենքին

Պատում` ,,Ցանկապատը,,

Լրացուցիչ աշխատանք

Ավարտում եք ,,Ցանկապատը,, պատումը, ուղարկում իմ էլ. հասցեին (a.nersisyan@mskh.am):

Նաև լրացնում եք այս շաբաթ բաց թողած առաջադրանքները (նաև` ,,Անդաստանը,,):

Նոյեմբերի 21

Դասարանում

Քերականական առաջադրանքների ստուգում:

Գործնական քերականություն

Նոյեմբերի 22

Ընթերցում ենք գրադարանում:

Լրացուցիչ աշխատանք

Կարդա՛լ  ,,Նապաստակի մը օրագիրը,, (էջ 66-67) և կատարե՛լ առաջադրանքները:

Մաս առաջին

  • Տեքստը փոխադրի՛ր արևելահայերեն:
  • Նապաստակի տեսած առավոտյան արևն ինչպիսի՞ն էր: Հիմա նկարագրի՛ր քո տեսած առավոտյան արևը:
  • Հաստատի՛ր կամ ժխտի՛ր հետևյալ մտքերը.
  1. նապաստակը վախկոտ էր
  2. նապաստակը երազկոտ էր
  3. նապաստակը վախկոտ-երազկոտ էր
  4. նապաստակն ինքնահավան էր
  5. նապաստակն ուշադիր էր շրջապատի հանդեպ
  6. նապաստակը հումորի զգացում ուներ
  7. նապաստակը նախանձ էր