Կարդա՛լ ,,Նապաստակի մը օրագիրը,, (էջ 66-67) և կատարե՛լ առաջադրանքները:
Մաս առաջին
- Տեքստը փոխադրի՛ր արևելահայերեն:
- Նապաստակի տեսած առավոտյան արևն ինչպիսի՞ն էր: Հիմա նկարագրի՛ր քո տեսած առավոտյան արևը:
- Հաստատի՛ր կամ ժխտի՛ր հետևյալ մտքերը.
- նապաստակը վախկոտ էր
- նապաստակը երազկոտ էր
- նապաստակը վախկոտ-երազկոտ էր
- նապաստակն ինքնահավան էր
- նապաստակն ուշադիր էր շրջապատի հանդեպ
- նապաստակը հումորի զգացում ուներ
- նապաստակը նախանձ էր
Կարդալ երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ գլուխները:
- հատվածները փոխադրել արևելահայերեն
- նկարագրիր նապաստակի առօրյան, զբաղմունքը, բնավորության ո՞ր գիծն է դառնում ավելի ցայտուն (պատասխանել օրինակներով)
- նապաստակի մտքերն ու ապրած կյանքը ներդաշնա՞կ են, թե՞ հակասում են իրար. ինչու՞ — հիմնավորիր:
Կարդալ պատմվածքը մինչև վերջ:
- Համառոտ փոխադրել արևելահայերեն:
- Պատմվածքից դուրս բերել այն իրերն ու երևույթները, որոնք նապաստակը տեսնում էր կաղամբի տեսքով. դրանից ելնելով՝ կարո՞ղ ես նրա «կաղամբային» աշխարհայացքը ներկայացնել:
- Կյանքի թելը կտրվեց. հետադարձ հայացք գցելով՝ գնահատական տանք ապրած կյանքին՝ իր համար, շրջապատի համար:
- Մարդու ո՞ր տեսակին է նման Նապաստակը: Իսկ դու ինչո՞վ ես նման Նապաստակին (պատասխանդ պատումի տեսքով ներկայացրու և հրապարակիր բլոգումդ):
- Ինքդ այսպիսի օրագիր կազմիր` պատմելով քո մի քանի օրվա մասին (փորձիր նապաստակի նման պատկերավոր գրել):
Առաջադրանքները կազմեց Հասմիկ Թոփչյանը: