Նոյեմբերի 26-ին կրթահամալիրի Սեբաստիա համերգասրահում տեղի ունեցավ «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի հանրային քննարկում։
Հանդիպման սկզբում Ավագ դպրոցի սովորող Լիդիա Կամենդատյանը խոսեց մեր քաղաքի լուսավորության, ազատ տեղաշարժման սահմանափակման և աղբահանման խնդիրների մասին։
Այնուհետև Չարենցավանի բնակիչ, ճարտարագետ Կամո Ալոյանը կարծիք հայտնեց վերոնշյալ խնդիրների մասին՝ համեմատելով Չարենցավանը Երևանի հետ։
«Բնակավայրն առանց ճաղերի» և «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծերին անդրադարձավ Վիգեն Ավետիսը։
Հայկուհի Հովհաննիսյանն ու Հասմիկ Իսրայելյանը ներկայացրին «Բնակավայրն առանց ճաղերի» նախաձեռնության բլոգը։
Քնարիկ Ներսիսյանը ներկայացրեց «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի բլոգը։
Միջին դպրոցի նախագծային խումբը՝ Լուսինե Բուշի ղեկավարությամբ, իր պատրաստակամությունը հայտնեց թաղամասի բարեկարգման, մաքրման և դիզայներական հետաքրքիր լուծումներ տալու գործում։