- Լրացրո՛ւ բաց թողնված հատվածները.
Գոյական անվան խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս …………… հասկացողություն։ Գոյական եզրույթը …………………..արմատից է, որը նշանակում է …………………………………….։ Եվ նախապես գոյական են ճանաչվել տեսանելի, շոշափելի առարկաները, այսինքն՝ առարկա ցույց տվող բառերը։ Այնուհետև ընդհանրական դառնալով՝ գոյական են դիտվել ոչ միայն մարդու կողմից ընկալվող, տեսանելի, շոշափելի առարկաները, այլև մեր գիտակցությամբ առարկայացված հասկացությունները, օրինակ՝ բուժում, սեր, հաղթանակ։ Այսպիսով՝ գոյական են համարվում ………………………………………………………………………։ Գոյականի խոսքիմասային կարևոր առանձնահատկությունը …………………………………………………….. է։
2. Գոյականների տեսակներն են (ընդգծի՛ր ճիշտ պատասխանը).
- Հասարակ և հատուկ, թանձրացական (նյութական) և վերացական, անորոշ-որոշյալ գոյականներ, շնչավոր և անշունչ գոյականներ
- Հասարակ և հատուկ, թանձրացական (նյութական) և վերացական, անձ և ոչ անձ ցույց տվող, շնչավոր և անշունչ գոյականներ
- Անձ և ոչ անձ ցույց տվող, շնչավոր և անշունչ, հասարակ և հատուկ գոյականներ
3. Ստորև հասարակ գոյականների սահմանումն է, հատուկ գոյականինն ի՛նքդ սահմանիր:
Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ, օրինակ` աղջիկ, մարտ, գյուղ և այլն:
……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………
4. Լրացրո՛ւ բաց թողնված տարբերակը.
Հատուկ անուններ են՝
- Անձնանունները
- Կենդանիներին տրվող անունները
- Կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, գրական երկերի անվանումները
5. Գրի՛ր.
- Թանձրացական գոյականի 5 օրինակ
- Վերացական գոյականի 5 օրինակ
- Անշունչ գոյականի 5 օրինակ
- Շնչավոր գոյականի 5 օրինակ
- Անձ ցույց տվող գոյականի 5 օրինակ
- Իր ցույց տվող գոյականի 5 օրինակ
6. Լրացրո՛ւ բաց թողնված հատվածները.
Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ ……………………………………………։ …………………….. ցույց է տալիս………………………………….. կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես, ինչպես՝ ծառ, տղա։ Բառի ուղիղ ձևն է։ ……………………………… ցույց է տալիս …………………………….., oօրինակ՝ ծառեր, տղաներ։ Կազմվում է…………………………………. վերջավորությունների միջոցով։ Միավանկ բառերին ավելանում է ………………………………………, իսկ բազմավանկներին՝…………………………………………………….։
7.Գրի՛ր, թե ոնց է կազմվում տվյալ բառերի հոգնակին (պետք չէ դարձնել հոգնակի թիվ, այլ` գրել սահմանումը):
Բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ բառերը հոգնակին կազմում են հետևյալ կերպ (պետք չէ դարձնել հոգնակի թիվ, այլ` գրել սահմանումը).
…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….
8.Գրի՛ր, թե ոնց է կազմվում տվյալ բառերի հոգնակին (պետք չէ դարձնել հոգնակի թիվ, այլ`գրել սահմանումը):
Կին, մարդ, պարոն բառերը հոգնակին կազմում են հետևյալ կերպ. (պետք չէ դարձնել հոգնակի թիվ, այլ` գրել սահմանումը).
…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………….
9. Լրացրո՛ւ բաց թողնված հատվածները.
Բաղադրյալ գոյականները, որոնց վերջին բաղադրիչը միավանկ արմատ է, երկու ձևով են հոգնակի կազմում:
Եթե այդ …………………………………………………………………………..(օրինակ՝ դաշտավայր, հեռագիր), ավելանում է………………վերջավորություն: Իսկ եթե…………………………………(օրինակ՝ ժամացույց, վիպագիր), ավելանում է……………………վերջավորությունը:
Եթե ………………………………………………………….գտնվում է բառասկզբում, ապա ավելանում է…………………….։ Օրինակ՝ բը-ժիշկ-ներ։ Իսկ եթե …………………………………………գտնվում է բառավերջում, ապա ավելանում է ………….։ Օրինակ՝ կայ-սըր-եր։
10 .Հոլովիր կամուրջ, մորաքույր, տուն, ամառ բառերը:
11. Սեղան, խնձոր, մարդ, պատմություն անորոշ գոյականները դարձրո՛ւ որոշյալ: