Դեկտեմբերի 2
Դասարանում
,,Նապաստակի մը օրագիրը,, պատմվածքի ամփոփում
Բանավոր քննարկում
- Պատմվածքից դուրս բերել այն իրերն ու երևույթները, որոնք նապաստակը տեսնում էր կաղամբի տեսքով. դրանից ելնելով՝ կարո՞ղ ես նրա «կաղամբային» աշխարհայացքը ներկայացնել:
- Կյանքի թելը կտրվեց. հետադարձ հայացք գցելով՝ գնահատական տանք ապրած կյանքին՝ իր համար, շրջապատի համար:
Գրավոր աշխատանք
Մարդու ո՞ր տեսակին է նման Նապաստակը: Իսկ դու ինչո՞վ ես նման Նապաստակին (պատասխանդ պատումի տեսքով ներկայացրու և հրապարակիր բլոգումդ):
Լրացուցիչ աշխատանք
Ավարտել դասարանական աշխատանքը:
Հարգելի սովորողներ, տանը վարժ կարդալ եք սովորում ձեր դասարանի դիմաց գրված ստեղծագործությունը, բանաստեղծությունները, որպեսզի ձայնագրման ստուդիայում ձայնագրվենք (7-7 դասարանի սովորողները դուրս են գրում անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրում):
Արևմտահայերեն բանաստեղծություններ-7-7 դասարանի սովորողներ
,,Ներման աղոթքը,,-7-3 դասարանի սովորողներ
,,Նապաստակի մը օրագիրը,,7-1, 7-5 դասարանների սովորողներ
Դեկտեմբերի 3
Դասարանում
Օ’ Հենրի
Մոգերի ընծաները
I
Մի դոլար ութսունյոթ ցենտ: Ընդամենը այդքան էր: Որից վաթսուն ցենտ` մեկ ցենտանոց մետաղադրամներով: Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը: Դելան երեք անգամ նորից հաշվեց: Մի դոլար, ութսունյոթ սենթ: Իսկ վաղը Ծննդյան տոներն են:
Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը: Դելան հենց այդպես էլ վարվեց: Այստեղից էլ առաջ է գալիս փիլիսոփայական եզրահանգում, որ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են:
Մինչ տանտիրուհին կանցնի այդ բոլոր փուլերը, աչքի անցկացնենք տունը: Փոքրիկ բնակարան` շաբաթը ութ դոլարով: Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին: Ներքևում` շքամուտքի դռանը, նամակների արկղիկն էր, մի արկղիկ, որի անցքից հնարավոր չէ խցկել ոչ մի նամակ, և էլեկտրական զանգի կոճակը, որից ոչ մի մահկանացուի չի հաջողվի սեղմելով որևէ ձայն դուրս բերել: Դրան կցված էր «Մ. Ջեյմս Դիլինգհեմ Յունգ » մակագրությամբ մի քարտ: «Դիլինգհեմը» բարեկեցության ոչ վաղուցվա շրջանում ծավալվել էր ամբողջ երկարությամբ, երբ վերոհիշյալ անվան տերը շաբաթական երեսուն դոլար էր ստանում: Իսկ այժմ «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին՝ասես լրջորեն խորհելով` չկրճատվե՞ն արդյոք՝դառնալով համեստ ու անհավակնոտ «Դ»: Սակայն երբ միստր Ջեյմս Դիլինգհեմ Յունգը գալիս էր տուն և բարձրանում վերին հարկ, նրան մշտապես դիմավորում էին «Ջիմ» բացականչությունն ու քնքուշ գրկախառնությունները միսիս Ջեյմս Դիլինգհեմ Յունգի, որին ձեզ արդեն ներկայացրել ենք Դելա անվամբ: Իսկ դա, հիրավի, շատ հաճելի է:
Հարցեր և առաջադրանքներ
1. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).
մոգ, սակարկել, նպարավաճառ, օթոց, շքամուտք, հավակնոտ:
2. Բացատրիր տրված մտքերը՝ նախ ընդգծված արտահայտությունները բացատրելով:
• Մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը:
• Կահավորանքը վկայում էր ոչ թե աղաղակող աղքատության, այլ համեստորեն լռող չքավորության մասին:
• «Դիլինգհեմ» բառի տառերը խամրել էին՝ ասես լրջորեն խորհելով` չկրճատվե՞ն արդյոք՝ դառնալով համեստ ու անհավակնոտ «Դ»:
3. Գտիր այն բառակապակցությունները և նախադասությունները, որտեղ արտահայտված է.
• Դիլինգհեմ ընտանիքի սկզբում լավ ապրելը,
•Դիլինգհեմ ընտանիքի հետագայում աղքատացած լինելը:
4. Հեղինակի խոսքում առաձնացրու (դուրս գրիր) հատվածներ, որտեղ պատումը առավել անմիջական և անկեղծ է:
Լրացուցիչ աշխատանք
Ավարտել դասարանական աշխատանքը:
Դեկտեմբերի 4
Դասարանում
Արևմտահայերեն բանաստեղծությունների ընթերցում: Պատրաստվում ենք ձայնագրության: (7-7 դասարան)
Օ’ Հենրի ,,Մոգերի ընծաները,, (7-1, 7-3 դասարաններ)
Վ. Սարոյան ,, Բան ունեմ ասելու,, (7-5 դասարան)
Լրացուցիչ աշխատանք
Օ’ Հենրի ,,Մոգերի ընծաները,, — 2-րդ մաս (7-1, 7-3 դասարաններ)
Օ’ Հենրի ,,Մոգերի ընծաները,, -1-ին մաս (7-7դասարան)
Վ. Սարոյան ,, Բան ունեմ ասելու,, — նախաբանի առաջադրանքները (7-5 դասարան)
Դեկտեմբերի 4
Դասարանում
Օ’ Հենրի ,,Մոգերի ընծաները,, — 2-րդ մաս -քննարկում, առաջադրանքների ստուգում
Դեկտեմբերի 5
Օ’ Հենրի ,,Մոգերի ընծաները,, — 3-րդ մաս-քննարկում, առաջադրանքների ստուգում
Դեկտեմբերի 6
Ընթերցում ենք գրադարանում:
Լրացուցիչ աշխատանք
Սիրելի՛ սովորողներ, քանի որ տարին թումանյանական է, և այս ուրբաթ էլ Միջին դպրոցն է Մեդիաուրբաթի պատասխանատուն, բերանացի կարդալ (անգիր) եք սովորում Թումանյանի այս ստեղծագործությունները (երկուշաբթի փորձելու ենք, պետք է բոլորդ անգիր իմանաք):
Այլ բան չեմ հանձնարարում, որպեսզի այս ստեղծագործությունները շատ լավ սովորեք: