yndԱռավոտյան ընդհանուր պարապմունք. 09.00-09.15

Մայր դպրոց, Մարմարյա սրահ

Մասնակիցներ՝ կրթահամալիրի  Միջին,  Ավագ դպրոցների սովորողներ, ծնողներ, հյուրեր…

Հնչյունային օպերատորներ՝ Վալերի Բալասյան, Նազելի Տեր-Պետրոսյան, Դավիթ Մնացականյան

Վարող՝ Դավիթ Մնացականյան

Ծրագրի բովանդակությունը՝ կրթահամալիրի ծեսերի օրացույցի

Պատասխանատուներ՝ Միջին դպրոցի դասավանդողներ Արևիկ Ներսիսյան, Մերի Սարգսյան

Ընթերցավարներ՝  Արևիկ Ներսիսյան, Մերի Սարգսյան, Հասմիկ Թոփչյան

Երաժիշտներ՝ Լուիզա Քեշիշյան, Նելի Փիլոյան

Պարերգ՝ Աննա Երիցյան

Պարեր՝ Հայարփի Անանյան, Լաերտ Գրիգորյան

Երկուշաբթի
Լույսերի ֆլեշմոբ Մարմարյա սրահում
Միասնական երգ Ռ.Հախվերդյան «Ձյուն»
Միասնական ընթերցանություն Հովհ. Թումանյան. «Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ՝ կարճ», «Պատրանք»
Միասնական պարերգ «Սասունասար»
Միասնական պար «Սեբաստիո»
Երեքշաբթի
Լույսերի ֆլեշմոբ Մարմարյա սրահում
Միասնական կատարում. Ռ. Ամիրխանյան «Դինգ-դոնգ»
Միասնական ընթերցանություն՝ Հ․ Թումանյան «Երնեկ էսպես՝ անվերջ քեզ հետ՝ իմ կյանքի հետ լինեի», «Երկու սև ամպ»
Միասնկան պարերգ «Փափուռի»
Միասնական պարեր «Լաչին», «Իշխանաց պար»
Չորեքշաբթի
Լույսերի ֆլեշմոբ Մարմարյա սրահում
Կատարում ենք «Այ քեզ տոնածառ»
Կարդում ենք Հովհ. Թումանյան «Մեր ուխտը», «Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ»
Միասնական երգ.  «Բասեն բարի»
Միասնական պարեր «Բուլուլ», «Կարնո քոչարի»
Հինգշաբթի
Լույսերի ֆլեշմոբ Մարմարյա սրահում
Սուրբ Ծննդյան Ավետիս
Միասնական ընթերցանություն՝ Հ․ Թումանյան «-Էս է, որ կա․․․ ճիշտ ես ասում, թասդ բե՛ր»
Ռ. Ամիրխանյան «Նոր տարվա հանդես»
Պարերգ «Ծառի տակին կար կանեմ»
Միասնական պար «Լուտկի»
Ուրբաթ
Լույսերի ֆլեշմոբ Մարմարյա սրահում
Միասնական կատարում. Քրիստոս ի մեջ
Միասնական կատարում․ «Ո՜վ հայոց աշխարհ»
Միասնական ընթերցանություն՝  Ե. Չարենց «Ինչ որ լավ է»
Միասնական երգ «Ֆելիս նավիդադ»
Միասնական` «Իշխանաց պար»
Միասնական ընթերցում
Երկուշաբթի

Հ. Թումանյան

*******

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ,

Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.

Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,

Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

 

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում

Մեր Չալակը իր թևից.

Գընում է մութ անտառում,

Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր

Էն անտառում կուսական.

Ես կանչում եմ նորից նոր,

Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.

Էն զիլ ձեներն են մենակ

Իմ ականջում մընացել…

Երեքշաբթի

******

Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կյանքի հետ լինեի,

Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.

Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,

Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ

Գահը իրենց հանգըստության,

Երկու սև ամպ, հողմի առաջ

Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով

Բաժնել, ջոկել չէր կարենում,

Ինչքան նըրանց լայն երկնքով

Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,

Իրար կըպած ու միասին,

Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Չորեքշաբթի

ՄԵՐ ՈՒԽՏԸ

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

******

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.

Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.

Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,

Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:

Հինգշաբթի

******

— Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր։

Էս էլ կերթա` հանց երազում, թասըդ բե՛ր։

Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,

Մեկն ապրում է, մյուսն ըսպասում. թասըդ բե՛ր:

Ուրբաթ

Եղ. Չարենց

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։