- Գոյական անվան խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս առարկայի հասկացողություն։ Գոյական եզրույթը գոյ արմատից է, որը նշանակում է «կա, է, գոյություն ունի»։ Եվ նախապես գոյական են ճանաչվել տեսանելի, շոշափելի առարկաները, այսինքն՝ առարկա ցույց տվող բառերը։ Այնուհետև ընդհանրական դառնալով՝ գոյական են դիտվել ոչ միայն մարդու կողմից ընկալվող, տեսանելի, շոշափելի առարկաները, այլև մեր գիտակցությամբ առարկայացված հասկացությունները, օրինակ՝ բուժում, սեր, հաղթանակ։ Այսպիսով՝ գոյական են համարվում առարկա և առարկայական հասկացություններ ցույց տվող բառերը։ Գոյականի խոսքիմասային կարևոր առանձնահատկությունը առարկայականությունն է։
2. Գոյականների տեսակներն են (ընդգծի՛ր ճիշտ պատասխանը).
- Հասարակ և հատուկ, թանձրացական (նյութական) և վերացական, անորոշ-որոշյալ գոյականներ, շնչավոր և անշունչ գոյականներ
- Հասարակ և հատուկ, թանձրացական (նյութական) և վերացական, անձ և ոչ անձ ցույց տվող, շնչավոր և անշունչ գոյականներ
- Անձ և ոչ անձ ցույց տվող, շնչավոր և անշունչ, հասարակ և հատուկ գոյականներ
3. Ստորև հասարակ գոյականների սահմանումն է, հատուկ գոյականինն ի՛նքդ սահմանիր:
Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ, օրինակ` աղջիկ, մարտ, գյուղ և այլն:
Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն կամ հատուկ գոյական, օրինակ` Աննա, Հայկ, Հայաստան, Աղստև և այլն:
4.Լրացրո՛ւ բաց թողնված տարբերակը.
Հատուկ անուններ են՝
- Անձնանունները
- Կենդանիներին տրվող անունները
- Կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, գրական երկերի անվանումները
- Տեղանունները
5. Գրի՛ր.
- Թանձրացական գոյականի 5 օրինակ
տուն, սեղան, մարդ, գյուղ, համակարգիչ, աղջիկ
- Վերացական գոյականի 5 օրինակ
սեր, ուրախություն, հիացմունք, խիղճ, տխրություն
- Անշունչ գոյականի 5 օրինակ
շենք, աթոռ, գետ, տխրություն, խնդիր
- Շնչավոր գոյականի 5 օրինակ
տղա, գայլ, խլուրդ, ուսուցչուհի, բժիշկ
- Անձ ցույց տվող գոյականի 5 օրինակ
Աննա, երեխա, նկարիչ, Արթուր, մարդ
- Իր ցույց տվող գոյականի 5 օրինակ
կատու, մատիտ, տոնածառ, բարձ, մուկ
6. Լրացրո՛ւ բաց թողնված հատվածները.
Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թիվը ցույց է տալիս եզակի, մասնավոր առակա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես, ինչպես՝ ծառ, տղա։ Բառի ուղիղ ձևն է։ Հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ՝ ծառեր, տղաներ։ Կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով։ Միավանկ բառերին ավելանում է եր վերջավորությունը, իսկ բազմավանկներին՝ ներ-ը։
7.Գրի՛ր, թե ոնց է կազմվում տվյալ բառերի հոգնակին (պետք չէ դարձնել հոգնակի թիվ, այլ` գրել սահմանումը):
Բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ բառերը հոգնակին կազմում են հետևյալ կերպ (պետք չէ դարձնել հոգնակի թիվ, այլ` գրել սահմանումը).
Մի շարք գրաբարյան բառեր հոգնակիի կազմության ժամանակ վերականգնում են ն մասնիկը՝ ստանալով ներ վերջավորությունը։
8.Գրի՛ր, թե ոնց է կազմվում տվյալ բառերի հոգնակին (պետք չէ դարձնել հոգնակի թիվ, այլ`գրել սահմանումը):
Կին, մարդ, պարոն բառերը հոգնակին կազմում են հետևյալ կերպ. (պետք չէ դարձնել հոգնակի թիվ, այլ` գրել սահմանումը).
Կին, մարդ, պարոն բառերի հոգնակին կազմվում է -այք և -իկ մասնիկների միջոցով:
9. Լրացրո՛ւ բաց թողնված հատվածները.
Բաղադրյալ գոյականները, որոնց վերջին բաղադրիչը միավանկ արմատ է, երկու ձևով են հոգնակի կազմում: Եթե այդ միավանկ արմատը գոյականի իմաստ ունի (օրինակ՝ դաշտավայր, հեռագիր), ավելանում է –եր վերջավորություն: Իսկ եթե բառավերջի միավանկ արմատը բայարմատ է (օրինակ՝ ժամացույց, վիպագիր), ավելանում է– ներ վերջավորությունը:
10 .Հոլովիր կամուրջ, մորաքույր, տուն, ամառ բառերը:
Ուղղական (ո՞վ, ի՞նչ) -կամուրջ, մորաքույր, տուն, ամառ
Սեռական (ո՞ւմ, ինչի՞)-կամրջի, մորաքրոջ, տան, ամառվա
Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)-կամրջին, մորաքրոջը, տանը, ամառվան
Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)-կամրջից, մորաքրոջից, տնից, ամառվանից
Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)-կամրջով, մորաքրոջով, տնով, ամառով
Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ-կամրջում, մորաքրոջ մեջ, տան մեջ, ամառվա մեջ
11. Սեղան, խնձոր, մարդ, պատմություն անորոշ գոյականները դարձրո՛ւ որոշյալ:
Սեղանը, խնձորը, մարդը, պատմությունը