Դեկտեմբերի 16
,,Կարդում ենք արևմտահայերեն,, նախագծի ամփոփում- (ձայնագրություններ ստուդիայում)
Լրացուցիչ աշխատանք
,, Մոգերի ընծաները,, 3-4-րդ մասեր (7-1, 7-3, 7-7 դասարանների սովորողներ)
,,Բան ունեմ ասելու,, վերընթերցում (7-5 դասարանի սովորողներ)
Դեկտեմբերի 17
Ֆլեշմոբյան առաջադրանքների վերլուծում-քննարկում
Լրացուցիչ աշխատանք
,, Մոգերի ընծաները,, 5-րդ մաս (7-1, 7-3, 7-7 դասարանների սովորողներ)
Դեկտեմբերի 18
Ինքնաստուգման պատասխաններ (ստուգել աշխատանքները)
Դեկտեմբերի 19
,, Մոգերի ընծաները,,-քննարկում (7-1, 7-3, 7-7 դասարանների սովորողներ)
,,Բան ունեմ ասելու,,-քննարկում (7-5 դասարանի սովորողներ)
Լրացուցիչ աշխատանք
,, Մոգերի ընծաները,,- գրավոր վերլուծում եք բլոգներում (7-1, 7-3, 7-7 դասարանների սովորողներ)
,,Բան ունեմ ասելու,,-գրավոր վերլուծում եք բլոգներում (7-5 դասարանի սովորողներ)
Դեկտեմբերի 20
Ընթերցում ենք գրադարանում:
,,Ուսումնական ձմեռ,, նախագծի քննարկում:
Լրացուցիչ աշխատանք
,,Ուսումնական ձմեռ,,(դեկտեմբերի 23-հունվարի 7)
Պատմի՛ր ամանորյա հանգստիդ, անցկացրածդ օրերի մասին
- Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր ամանորյա գեղեցիկ տեսարաններ, տեսաֆիլմ պատրաստի՛ր: Կիսվի՛ր զգացողություններով, ապրումներով:
- Կարող ես ուղիղ միացումներով ներկայացնել Ամանորի գալը:
- Որևէ հետաքրքիր ուտեստի պատրաստման ընթացք ներկայացրո՛ւ:
- Տոնածառի, տան զարդարման աշխատանքները նույնպես կարող ես տեսագրել և ներկայացնել:
- Մի խոսքով, Ամանորի հետ կապված ցանկացած նյութի պատրաստում-ներկայացում խրախուսելի է: Աշխատանքդ անպայման հրապարակի՛ր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր իմ էլ. հասցեին:
Առաջարկում եմ այս առաջադրանքն անել երկու տարբերակով`
- պատումի ձևով` անպայման արածդ լուսանկարներով
- տեսապատումի (տեսաֆիլմի), ձայնագրության ձևով (ամանորյա որևէ հետաքրքիր վայրում)
2. Ընթերցանություն` ըստ նախասիրության
Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝
- Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
- Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
- Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
- Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
- Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
- Այս ամենը…,իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ: