IMG-651be01535779673c116a6d5d675ab87-VՓետրվարի 3

Դասարանում

Գործնական քերականություն

Առաջադրանքների քննարկում-ստուգում:

Ածական անուն. ածականի տեսակները

Ածականի համեմատության աստիճաններ

Լրացուցիչ աշխատանք

Տեքստից դո՛ւրս գրեք ածականները և բաժանե՛ ք երկու խմբի (որակական և հարաբերական):

Շարմաղ բիբին երեկոյան, երբ ժամհարը քաշում էր եկեղեցու զանգերը, խրճիթի ծանր դուռը տնքալով բաց էր անում։ Երկար ու կերգեր, իբրև արևելյան թախծոտ երգ, ճռնչում էր հին դուռը, երբ պառավի դողացող ձեռքերը ձգվում էին դեպի դռան մաշված ունկը։ Խավար խրճիթում դռան երգին արձագանքում էր պղինձների զնգոցը և Շարմաղ բիբու ջինջ ձայնը.

-Քո փառքը շա՜տ, էսօր էլ զանգերը զարկին,-մրմնջում էր այդ լուսերես կինը, որին իրիկնապահի զանգերն ավետում էին անանձնական անդորր։

Նա կանգնում էր դռան շեմքին, աչքը դեպի ներքևի բլուրները, որոնք անսահման հեռվում ձուլվում էին մայրամուտի մուգ կապույտ երկնքի հետ և կազմում եզրը մի անգո աշխարհի, որին յոթանասուն տարի անդավաճան հավատում էր այդ միամիտ կինը։

Կանգնում էր դռան շեմքին և կարծես թե տեսնում էր պղնձյա զանգերի տխուր ղողանջները, ինչպես մթնող երկնքի տակ նազով ճախրող աղավնիները։ Նա հավատում էր, որ երեկոյան զանգերի հետ երկնային մի օրհնություն թրթռալով ներս է մտնում ու քսվում հին տան սևացած քարերին, նրա այրվող օջախին, ինչպես ներս կմտներ գետնի երեսով սողացող մշուշը։

Եվ այդ հին հավատով էլ վերջանում էին Շարմաղ բիբու կրոնական զգացումները։ Եկեղեցի չէր գնում, ոչ աղոթք գիտեր, ոչ ծանոթ էր եկեղեցական ծեսերի։

Բայց և այնպես մի խորհրդավոր ակնածանք էր ապրում, երբ երեկոյան երգում էին զանգերը, երգում էր և հին դուռը, բլուրների և աշխարհի վրա իջնում էր մի խաղաղ երեկո, ճախրում էին ոսկեթև աղավնիները, և այդ ամենը ռամիկ հավատով նա ընդունում էր որպես անքննելի խորհուրդ, որ մնացել էր գյուղական աղջկա անուրախ մանկությունից։

Փետրվարի 4

Դասարանում

Ծանոթացե՛ք Գիշեր և հուշեր  (Բանաստեղծություններ) շարքին:

Գրավո՛ր պատմիր քո սիրելի զբաղմունքի (հոբբի) մասին` որքան հնարավոր է շատ ածականներ գործածելով (չմոռանաս տարբեր գույներով նշել որակական և հարաբերական ածականները):

Փետրվարի 5

Դասարանում

Տերյանական բանաստեղծությունների տեսագրում:

Գործածելով ածականի համեմատության աստիճանները` դպրոցական կյանքից որևէ հետաքրքրիր դեպքի մասին գրավոր պատմի՛ր:

Լրացուցիչ աշխատանք

Լրացրո՛ւ շաբաթվա ընթացքում բաց թողնված առաջադրանքները (մասնավորապես` տերյանական 3-5 բանաստեղծություն անգիր սովորելը):

Մթնշաղի անուրջներ

Գիշեր և հուշեր 

Փետրվարի 6

Դասարանում

Ստեղծագործական աշխատանքների ստուգում (բլոգային աշխատանք):

Տերյանական բանաստեղծությունների հանձնում:

Փետրվարի 7

Դասարանում

Բառարանային աշխատանք-ֆլեշմոբ` նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան տոնին:

Լրացուցիչ աշխատանք

Ավարտում եք դասարանում սկսած Մխիթար Սեբաստացու ծննդյան տոնին նվիրված ,,Բառարանային աշխատանք-ֆլեշմոբ,, նախագծի  աշխատանքը (ուղարկում եք իմ էլ. հասցեին a.nersisyan@mskh.am):

Լրացնում եք շաբաթվա ընթացքում բաց թողած աշխատանքները: