IMG_20200206_163101Նախագծի ժամկետը` փետրվարի 1 — 10

Մասնակիցները` սովորողներ, այլ ցանկացողներ

Նախագծի նպատակը

  • ծանոթացում բառարանների, բառարանների տեսակների հետ
  • բառարանից օգտվելու հմտությունների մշակում
  • բառարանների ստեղծում` տերյանական, չարենցյան, թումանյանական, բարբառային, էպոսյան, համացանցային և այլն

Նախագծի խնդիրները

  • ծանոթացնել սովորողին բառարանի հետ
  • ուսումնասիրել բառարանների տեսակները
  • սովորողի մոտ զարգացնել բառարանից օգտվելու հմտություններ
  • խթանել, որ սովորողն ինքնուրույն բացի բառարանը (թղթային կամ էլեկտրոնային)
  • կարողանա գտնել իրեն հետաքրքրող լեզվական միավորի մասին տեղեկություններ

Նախագծի ընթացքը

  • սովորողը համացանցից գտնում է բառարանների մասին տեղեկություններ
  • կարդում է, ուսումնասիրում բառարանների տեսակները
  • ընտրում է բառարան, ընթերցում
  • դասավանդողի օգնությամբ (ինքնուրույն) հասկանում, թե ինչպես պետք է օգտվել բառարաններից (nayiri.com)
  • ընտրում է ստեղծագործողի կամ ստեղծագործություն և կազմում տվյալ գրողի կամ ստեղծագործության բառարան
  • կազմում է իր և ընկերների խոսքում գործածվող օտար, ժարգոնային բառերի բառարան
  • կազմում է սոցիալական կայքերի լեզվի բառարան

Ակնկալվող արդյունքներ (անհատական, խմբային, ընտանեկան)

  • բառարանների, բառարանների տեսակների մասին պատմող տեսանյութերի, ձայնագրությունների ստեղծում
  • բառարանից օգտվելու հմտությունների տեսագրություններ (թե ինչպես են օգտվում բառարաններից)
  • տարատեսակ բառարանների կազմում (հեղինակային, բարբառային, օտարալեզու, համացանցային և այլն)

Նախագծի արդյունքների ներկայացում

Մասնակիցներն աշխատանքները հրապարակում են իրենց բլոգներում:

Գնահատումը

Մասնակիցը գնահատվում է ըստ իր ուսումնասիրությունների, պատրաստած նյութերի, շարունակականությունը ներկայացնող պատումների:

Արդյունքներ

Երգերի, պարերգերի անծանոթ բառերի բացատրություն

Հե՜յ ՆարեՆարե (Արև Սուքիասյան)

Նարեն ելել է  (վեր է կացել) , սար սնձի (բույսի տեսակ) կերթա,
Մազերն արձակել, շաղ տալեն (շաղ տալով) կերթա:
Յարոջ (յարի) աչքի դեմ կաքավի նման,
Սեր անելեն (անելով)  յար, էլել է կերթա:

Հեյ Նարե-Նարե, ջիգյարս  (այստեղ` հոգիս)  վառե,
Իմ սիրած յարս, ախ, մինուճար (մենակ)  է:
Հեյ Նարե-Նարե, ջիգյարս (այստեղ` հոգիս) վառե,
Իմ սիրած յարս ախ մինուճար (մենակ)  է:

Սարերի եղնիկ, դու չքնաղ Նարե,
Հազարներին յար, սիրտ կհմայե (կգրավի) ,
Կարոտած աչքի դու սիրո երազ,
Հմայված (գերված) տեսքի, ախ սիրո մուրազ (երազանք):

Հեյ Նարե-Նարե, ջիգյարս  (այստեղ` հոգիս)  վառե,
Իմ սիրած յարս, ախ, մինուճար (մենակ)  է:
Հեյ Նարե-Նարե, ջիգյարս (այստեղ` հոգիս) վառե,
Իմ սիրած յարս ախ մինուճար (մենակ)  է:

Ցորեն եմ ցանե արտը  (Արև Սուքիասյան)

Ցորեն եմ ցանե արտը, ծլե, կանաչե,
Հեռու տեղ ախպեր’մ ունիմ, անկաջը կանչե:

Կաքավ եմ քարի միջին, ցորեն եմ ցանե,
Ձեն կուտամ (կտամ) ձորի միջին, ցորեն եմ ցանե:

Հանդեն (դաշտից) ծաղիկ քաղել եմ, ցորեն եմ ցանե,
Դաստա (փունջ) արել, կապել եմ, ցորեն եմ ցանե:

Կաքավ եմ, սար ման գուկամ (կգամ), ցորեն եմ ցանե,
Բլբուլ (սոխակ)եմ, բաղ (պարտեզ) ման գուկամ (կգամ), ցորեն եմ ցանե:

Գնացել ու եկել եմ, ցորեն եմ ցանե,
Չարոխ  գուլպես (ոտնաման-գուլպաս) կոկել եմ (ուղղել եմ), ցորեն եմ ցանե:

Խաղ կանչող իմ ախպերը, ցորեն եմ ցանե,
Կըպտտի (կպտտվի) արտերը, ցորեն եմ ցանե:

Եղբայր եմք մենք (Էդիտա Տեր-Սարգսյան)

Եղբայր եմք (ենք) մենք

Ի բյուր (բազում) ձայնից բնության շքեղ

Թե երգք թռչին (թռչեն) սիրողաբար,

Մատունք (մատներ) կուսին (կույսին) ամենագեղ

Թե որ զարնեն (զարկեն) փափուկ քնար (երաժշտական գործիք)

Չունին (չունեն) ձայն մը (մի) այնքան սիրուն,

Քան զանձկալի (ցանկալի) եղբայր անուն:

Լա, լա…

Տուր ինձ քու (քո) ձեռքդ, եղբայր եմք մենք,

Որ մրրկով (ուժեղ քամով) էինք զատված(անջատված),

Բաղդին (բախտին) ամեն ոչ չարանենգ

Ի մի համբույր ցրվին (ցրվել) ի բաց:

Ընդ աստեղոք (աստղերի հետ) ի˜նչ կա սիրուն,

Քան զանձկալի (ցանկալի) եղբայր անուն:

Լա, լա…

Մեր տան իտև (հետև) (Լաուրա Թորոսյան)

Մեր տան իտև (հետև) արտ կորընգյան (կորեկի),

Լե, լե, լե, լե, լե, լե ջան,

Ձեր տան իտև (հետև) արտ կորընգյան (կորեկի),

Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

Ծիանք (ձիերը) ինի կըխըրխնջան.

Լե, լե, լե, լե, լե, լե ջան.

Հավար (լուր) տարեք տեքեր(ամուսնու եղբայր) կնգյան(կնոջը),

Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

Առնոսասար ցանած կյարի(գարի),

Լե, լե, լե, լե, լե, լե ջան.

Արտոսասար ցանած կյարի(գարի),

Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

Կյարին(գարին) տանեմ տամ խնձորի,

Լե, լե, լե, լե, լե, լե ջան.

Խնձոր հորողկեմ (կուղարկեմ) իմ յարին,

Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

Մեր տան իտև(հետև) արտ կորընգյան(կորեկի),

Լե, լե, լե, լե, լե, լե ջան.

Ձեր տան իտև (հետև) արտ կորընգյան(կորեկի),

Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

Լոթի Մարան (Սեդա Ենգիբարյան)

Ա՜խ, լոթի (զվարթ) Մարան, ջան Մարան,

Ջա՜ն, լոթի(զվարթ) Մարան, ջան Մարան:

Նոր տնկած բաղի (պարտեզի) բար (պտուղ) ես,

Ա՜խ, լոթի (զվարթ)Մարան, ջան Մարան,

Ինձի թազա (նոր) նուբար (տարվա առաջին պտուղը) ես,

Ջա՜ն, լոթի(զվարթ) Մարան, ջան Մարան,

Անունիդ մեռնեմ, տղա,

Ա՜խ, լոթի (զվարթ) Մարան, ջան Մարան,

Աշխարհին բարեբար (հավասար) ես,

Ջա՜ն, լոթի (զվարթ) Մարան, ջան Մարան:

Ա՜խ, լոթի (զվարթ) Մարան, ջան Մարան,

Ջա՜ն, լոթի (զվարթ) Մարան, ջան Մարան:

Ջուխտ (զույգ) գութան (գործիք`հողը փխրեցնելու համար) արտ կբանի (կաշխատի),

Ա՜խ, լոթի (զվարթ) Մարան, ջան Մարան,

Շեկ (բաց գույնի մազերով )աղջիկ հաց կտանի,

Ջա՜ն, լոթի (զվարթ) Մարան, ջան Մարան,

Մեկ՝ կքելե (կքայլի) , մեկ՝ կկայնի (կկանգնի) ,

Ա՜խ, լոթի (զվարթ) Մարան, ջան Մարան,

Տեսնողի խելք կտանի,

Ջա՜ն, լոթի (զվարթ) Մարան, ջան Մարան:

Ա՜խ, լոթի (զվարթ) Մարան, ջան Մարան,

Ջա՜ն, լոթի (զվարթ) Մարան, ջան Մարան:

Արփաչայը սառել է,

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,

Ծիտը ծառին թառել է,

Ջա՜ն, լոթի (զվարթ) Մարան, ջան Մարան,

Յարիս կարմիր թշերը

Ա՜խ, լոթի (զվարթ) Մարան, ջան Մարան,

Խելքը գլխես (գլխիցս) առել է,

Ջա՜ն, լոթի (զվարթ) Մարան, ջան Մարան:

Ա՜խ, լոթի (զվարթ) Մարան, ջան Մարան,

Ջա՜ն, լոթի (զվարթ) Մարան, ջան Մարան:

Աս տարի, գալ տարի (Էդիտա Անտոնյան)

Աս տարի (այս տարի)- տարի, գալ տարի (գալիք տարի)-տարի,
Աս տարի (այս տարի)- — տարի, գալ տարի(գալիք տարի)-տարի,
Էրթանք (գնանք) նեյինք(նայենք) էշը ինչը (ինչ է ) կերեր է(կերել),
Էշը խոտը կերեր է (կերել է)
Էրթանք (գնանք) նեյինք (նայենք) գալը(գայլը) ինչը կերեր է( կերել է),
Գալը (գայլը) էշը կերեր է(կերել է):

Աս տարի(այս տարի)- տարի, գալ տարի(գալիք տարի)-տարի,
Աս տարի (այս տարի)- տարի, գալ տարի(գալիք տարի)-տարի,
Էրթանք (գնանք) նեյինք(նայենք) արջը ինչը կերեր է,(կերել է)
Արջը գալը (գայլը) կերեր է (կերել է),
Էրթանք (գնանք )նեյինք  գալը ինչը (ինչ է) կերեր է (կերել է)
Գալը գառը կերեր է (կերել է):

Աս տարի (այս տարի)- տարի, գալ տարի(գալիք տարի)-տարի,
Աս տարի(այս տարի)- տարի, գալ տարի(գալիք տարի)-տարի,
Էրթանք (գնանք )նեյինք(նայենք) կատուն ինչ ըկերեր է (կերել է)
Կատուն մուկը  կերեր է (կերել է),
Էրթանք նեյինք(նայենք) մուկը ինչը (ինչը) կերեր է (կերել է)
Մուկը ցորենը կերեր է(կերել է):

Կատուն մուկը,
Մուկը, ղուշը (թռչուն),
Ղուշը (թռչուն) ցորենը կերեր է (կերել է),
Ղուշը (թռչուն) ցորենը կերեր է(կերել է):

Այս տարի-տարի, գալիք տարի-տարի:

Այս տարի-տարի, գալիք տարի-տարի:

Գնանք տեսնենք էշը ինչ է կերել:

Էշը խոտը կերել է:

Գնանք տեսնենք գայլը ինչ է կերել:

Գայլը էշին կերել է:

 

Այս տարի-տարի, գալիք տարի-տարի:

Այս տարի-տարի, գալիք տարի-տարի:

Գնանք տեսնենք արջը ինչ է կերել:

Արջը գայլին կերել է:

Գնանք տեսնենք գայլը ինչ է կերել:

Գայլը գառին է կերել:

 

Այս տարի-տարի, գալիք տարի-տարի:

Այս տարի-տարի, գալիք տարի-տարի:

Գնանք տեսնենք կատուն  ինչ է կերել:

Կատուն մուկ է կերել:

Գնանք տեսնենք մուկը ինչ է կերել:

Մուկը ցորրեն է կերել:

Կատուն, մուկը,

Մուկը,ծտին,

Ծիտը ցորեն է կերել;

Ծիտը ցորեն է կերել:

 

Ծառի տակին կար կանեմ (Հերմինե Պերճամյան)

Ծառի տակին կար կանեմ (կկարեմ)

Սիրած յարին քար կանեմ (քարով կխփեմ):

Սիրել եմ սերն էրեսին(երեսին),

Ծառի տակին կար կանեմ (կկարեմ),

Անթառամ թերն (ծաղկի թերթ) էրեսին (երեսին),

Սիրած յարին քար կանեմ (քարով կխփեմ):

 

Ծառի տակին կար կանեմ (կկարեմ),

Սիրած յարին քար կանեմ (քարով կխփեմ:

Նստել ես հատիկ, պատիկ,

Ծառի տակին կար կանեմ (կկարեմ),

Աչքերդ՝ նռան հատիկ,

Սիրած յարին քար կանեմ (քարով կխփեմ:

Ծառի տակին կար կանեմ (կկարեմ),

Սիրած յարին քար կանեմ (քարով կխփեմ):

 

Նոր էկար (եկար), բարով էկար(եկար),

Ծառի տակին կար կանեմ (կկարեմ),

Կանաչ կալերով (հացահատիկը հավաքելու տեղ) էկար (եկար),

Սիրած յարին քար կանեմ (քարով կխփեմ):

Ծառի տակին կար կանեմ (կկարեմ),

Սիրած յարին քար կանեմ (քարով կխփեմ):

 

Էրնեկ (երանի) ես ծառ էղնեի (լինեի),

Ծառի տակին կար կանեմ (կկարեմ),

Ձեր դռանը բուսնեի (աճեի),

Սիրած յարին քար կանեմ (քարով կխփեմ):

Ծառի տակին կար կանեմ (կկարեմ),

Սիրած յարին քար կանեմ (քարով կխփեմ):

 

Նոր եմ նոր մածուն մերել (Հերմինե Պարճամյան)

Նոր եմ նոր մածուն մերել

Յա՜ր, նա նա՜յ, յա՜ր,

Լե, վայ, լե՜, լե՜,

Իմ յարը հաց չի կերել,

Յա՜ր , նա, նա՜յ, նա՜յ:

 

Հեռու գեղեն (գյուղից) է գալիս,

Յա՜ր, նա նա՜յ, յա՜ր,

Լե, վայ, լե՜, լե՜,

Մի լավ նվեր է բերել,

Յա՜ր , նա, նա՜յ, նա՜յ:

Նոր եմ նոր մածուն մերել

Յա՜ր, նա նա՜յ, յա՜ր,

Լե, վայ, լե՜, լե՜,

Իմ յարը հաց չի կերել,

Յա՜ր , նա, նա՜յ, նա՜յ

 

Առնեմ երթամ (գնամ)  իմ յարը 

Առնեմ երթամ (գնամ) իմ յարը

Առնեմ երթամ (գնամ) իմ յարը,

Առնեմ երթամ (գնամ) էն (այն) սարը,

Առնեմ երթամ (գնամ) էն (այն) սարը,

Սեյր անելով (զբոսնելով), իմ (այն) յարը:

Առնեմ երթամ(գնամ) էն (այն) սարը,

Սեյր անելով (զբոսնելով), իմ յարը:

 

Յար եմ գտել՝ յարի՜ պես,

Ընկուզենի ծառի  պես,

Ուր որ երթամ՝ կայնած է (կանգնած է)

Էն (այն) մեր սիրուն սարի պես:

Ուր որ երթամ (գնամ)՝ կայնած է

Էն (այն) մեր սիրուն սարի պես:

 

Առնեմ երթամ (գնամ) իմ յարը,

Առնեմ երթամ(գնամ) էն (այն) սարը,

Առնեմ երթամ (գնամ) էն (այն) սարը,

Սեյր անելով (զբոսնելով), իմ յարը:

Առնեմ երթամ  (գնամ) էն (այն) սարը,

Սեյր անելով (զբոսնելով), իմ յարը: