Փետրվարի 24
Դասարանում
Ստեղծագործական աշխատանք
Ասում են, որ
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք
Կարծում եմ, որ այդպես ճիշտ չէ
Այլ վերնագիր
Լրացուցիչ աշխատանք
Ավարտել դասարանական աշխատանքը, հղումն ուղարկել իմ էլ. հասցեին:
Անգիր եք սովորում ,, Փարվանա,, ստեղծագործության առաջին մասը (7-1, 7-5 դասարանի սովորողներ):
Անգիր եք սովորում ,,Թմկաբերդի առումը,, ստեղծագործության նախերգանքը (7-3, 7-7 դասարանի սովորողներ):
Փետրվարի 25
- Ի՞նչ է Կորոնավիրուսը
- Ի՞նչ ասել է ,,համաճարակ,,
- Համաճարա՞կ, թե՞ աղմուկ ոչնչից
- Ի՞նչ ախտանիշեր ունի վիրուսը, ո՞նց կարելի է հասկանալ, որ վարակվել ես Կորոնավիուսով
- Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսից
Պատրաստում ենք նյութեր, տեսանյութեր, ձայնագրություններ, հրապարակում բլոգներում:
Լրացուցիչ աշխատանք
- Տերյանական ընթերցումներ — տեսանյութ, ձայնագրություն
- Իմ սիրելի զբաղմունքը (ստեղծագործական աշխատանք)
- Դպրոցում պատահած մի հետաքրքիր դեպք (ստեղծագործական աշխատանք)
- Թարգմանություններ
- Մայրենի լեզվի օր
- Այսօրվա ստեղծագործական աշխատանքը
Փետրվարի 26
Դասարանում
,, Փարվանա,, ստեղծագործության քննարկում, առաջին մասի բերանացի ընթերցում:
,,Թմկաբերդի առումը,, ստեղծագործության նախերգանքի բերանացի քննարկում, առաջինից հինգերորդ մասերի ընթերցում:
Լրացուցիչ աշխատանք
Անգիր եք սովորում ,, Փարվանա,, ստեղծագործության առաջին մասը (7-1, 7-5 դասարանի սովորողներ):
Անգիր եք սովորում ,,Թմկաբերդի առումը,, ստեղծագործության նախերգանքը (7-3, 7-7 դասարանի սովորողներ):
Փետրվարի 27
Դասարանում
Թումանյանական անգիր-ընթերցումներ:
Փետրվարի 28
Ընթերցում ենք գրադարանում:
Լրացուցիչ աշխատանք
7-1, 7-5 դասարաններ
Անգիր եք սովորում ,, Փարվանա,, ստեղծագործության առաջին և վերջին (Ասում են, էն թիթեռները, Որ գիշերվա խավարում) մասերը (7-1, 7-5 դասարաններ)
Առաջադրանքներ
- Ըստ ստեղծագործության նկարագրի՛ր այն ուրիշ աշխարհը, ուր իշխում էր Փարվանա արքան:
- Նկարագրի՛ր և բնութագրի՛ր արքայադստերը:
- Քո կարծիքով ո՞ր կերպարն է ավելի ամբողջական: Պատճառաբանի՛ր:
- Վերնագրի՛ր ստեղծագործության մասերը:
- Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում ,,Փարվանա,,:
- Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:
- Ո՞րն է ստեղծագործության.
ա) ամենագեղեցիկ հատվածը
բ) ամենալարված հատվածը
գ) ամենատխուր հատվածը
դ) ամենախաղաղ հատվածը
Պատասխանդ պատճառաբանի՛ր:
7-3, 7-7 դասարաններ
Մինչև վերջ կարդա՛ ,,Թմկաբերդի առումը,, ստեղծագործությունը: Անգի՛ր սովորիր նախերգանքը:
Առաջադրանքներ
- Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնոuթյամբ բացատրի՛ր:
- Համառոտ գրավոր պատմի՛ր պոեմը:
- Ստեղծագործության ո՞րն հերոսն է առավել մանրամասն ներկայացված: Ցո՛ւյց տուր փաստերով:
- Թմկա տիրուհուն նկարագրի՛ր ըստ պոեմի:
- Բնութագրի՛ր.
ա) Նադիր Շահին
բ) Թաթուլին
գ) Թմկա տիրուհուն