IMG_20200219_130432Մարտի 2

Դիտի՛ր Թումանյանի մասին պատմող ֆիլմը: Առցանց քննարկում: Ֆիլմի վերաբերյալ մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ քո կարծիքը:

Կարդա՛ Թումանյանի ,,Եդեմական ծաղիկը,, հեքիաթը:

Ա. Անծանոթ բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Բ. Շարադրի՛ր մտքերդ հետևյալ թեմաներով.

  • ,,Բարին միայն հեքիաթներո՞ւմ է հաղթում,,
  • ,,Ոչինչ հեշտությամբ չի տրվում,,
  • ,,Ամեն ինչ առջևում է, միայն ցանկացիր…,,
  • Ինքդ առաջարկի՛ր վերնագիր` կապված  հեքիաթի հետ:

Աշխատանքներդ հրապարակի՛ր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր իմ էլ. հասցեին:

Մարտի 3

Թումանյանական անհատական և ընտանեկան ընթերցումներ

  • Տեսանյութի կամ ձայնագրության միջոցով ներկայացրո՛ւ քո իմացած թումանյանական ստեղծագործությունները (բանաստեղծություններ, քառյակներ, հատվածներ բալլադներից, պոեմներից և այլն):
  • Տեսանյութ, ձայնագրություն ներկայացրո՛ւ ընտանիքիդ անդամների մասնակցությամբ:

Աշխատանքներդ հրապարակի՛ր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր իմ էլ. հասցեին:

Մարտի 4

Թարգմանում ենք.

կամ

Թարգմանում եք երկուական ստեղծագործություն:

Աշխատանքներդ հրապարակի՛ր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր իմ էլ. հասցեին:

Մարտի 5

  • Կարդա՛ Չարենցի ,,Ծիածան,,  շարքի բանաստեղծությունները:
  • Ի՞նչ գույներ է ներկայացնում բանաստեղծություններում, քո կարծիքով ի՞նչ են խորհրդանշում գույները, ի՞նչ տրամադրություններ են արտահայտված բանաստեղծություններում:
  • Քո ընտրությամբ մեկ բանաստեղծություն սովորի՛ր անգիր, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր:

Աշխատանքներդ հրապարակի՛ր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր իմ էլ. հասցեին:

Մարտի 6

  • Կրկնի՛ր, սովորի՛ր ,,Չարենցյան ընթերցումներ,, բաժնի ստեղծագործությունները:
  • Տեսանյութի կամ ձայնագրության միջոցով ներկայացրո՛ւ քո իմացած չարենցյան ստեղծագործությունները:
  • Տեսանյութ, ձայնագրություն ներկայացրո՛ւ ընտանիքիդ անդամների մասնակցությամբ:

Աշխատանքներդ հրապարակի՛ր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր իմ էլ. հասցեին: