Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օրվա համար նշված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. փոստին՝ a. nersisyan@mskh.am: Հարցերի դեպքում նույնպես գրեք:
Մարտի 16
Կարդա՛ Չարենցի ,,Տաղարան,, շարքը:
1. Ո՞ւմ է նվիրված շարքը, անունից բացի նշել մի քանի տեղեկություն:
2. Բանաստեղծությունների մեջ ինչո՞ւ է հաճախ նշվում Սայաթ-Նովայի անունը, ինչպե՞ս է դա հիմնավորվում:
3. Շարքում հաճախ են օգտագործված բարբառային բառեր, ո՞ր բարբառի մասին է խոսքը, դուրս բեր բառերը՝ կազմելով ,,Տաղարան,, շարքի բառարան: Բառերը բացատրի՛ր nayiri.com-ի բարբառային բառարանի օգնությամբ:
4. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած բանաստեղծությունը, սովորի՛ր անգիր, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ այդ բանաստեղծության ասելիքը:
Մարտի 17
Ընտրի՛ր նկարներից մեկը, բովանդակության համաձայն շարադրություն գրի՛ր: Հորինի՛ր նաև վերնագիր:





Մարտի 18
1. Կարդա՛ Չարենցի մասին պատմող հետաքրքիր դեպքեր: Համացանցից, գրքերից տեղեկություն հավաքի՛ր և շարքին մի հետաքրքիր դեպք էլ դու ավելացրո՛ւ:
2. Չարենցյան ֆլեշմոբ. շարունակում ենք կարդալ Չարենց, մասնակցի՛ր ֆլեշմոբին՝ կատարելով առաջադրանքներից մեկը կամ մի քանիսը: Շարունակի՛ր ձայնագրել, տեսագրել Չարենցի բանաստեղծությունները, կարդա՛ ընտանիքիդ անդամների, ընկերներիդ հետ կամ հետաքրքիր հարցազրույցներ մտածի՛ր:
Մարտի 19
Առաջադրանքներ
- Ո՞րն է նամակի ասելիքը
- Ո՞րն է նամակի ամենահետաքրքիր հատվածը
- Ո՞րն է նամակի ամենազարմանալի հատվածը
- Ի՞նչ գիտես Ալբերտ Էյնշտեյնի մասին
Մարտի 20
Աշխատել անհատական նախագծերով
- Թարգմանություն. կայքեր, որոնցից կարող եք օգտվել
- Ստեղծագործական նախագիծ. թեման ընտրում եք ինքնուրույն
- Ռադիոթատրոնի ստեղծում
- Անհատական tv
- Կարդում ենք Արևմտահայ գրականություն
- Ընթեցանություն սեփական նախաձեռնությամբ
- Առաջարկում եմ ընթերցել
- Մեդիաընթերցումներ
- Մենախոսություններ տարբեր թեմաներով