Դժվարություններ
Ամենամեծ դժվարությունն աշխատանքների ստուգումն է: Երբ դասարանում ես աշխատում, անընդհատ շրջում ես դասարանում և ստեղծագործական, թարգմանչական աշխատանքների ժամանակ հետևում, թե ինչ են գրում, ոնց են գրում, ուղղում ես, իրենք են հարցեր տալիս: Տեղում ստուգում ես շուտ ավարտողների աշխատանքները, և տանը ստուգել-նայելու համար քիչ աշխատանք է մնում: Առցանց ուսուցման դեպքում պատկերն այլ է. այդ ամենը պետք է տանը անես, համակարգչով հատ-հատ ուղղես սխալները, գրես, թե ինչն է սխալ արել, որն է ճիշտը, ուղղություն ցույց տաս և այլն:
Հաջողություններ
Ամենամեծ հաջողությունն այն է, որ ավելի մեծ թվով սովորողներ են կատարել առաջադրանքները, քան առկա ուսուցման ժամանակ: