Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օրվա համար նշված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. փոստին՝ a. nersisyan@mskh.am: Հարցերի դեպքում նույնպես գրեք:
Մարտի 30 (երկուշաբթի)
7-3, 7-7 դասարաններ— տեսադաս`գործնական քերականություն
7-1, 7-5 դասարաններ- Քանի որ շուտով ապրիլի մեկն է` Ծիծաղի, երգիծանքի և հումորի օրը, Լեոնիդ Ենգիբարյանի (տխուր ծաղրածուի) ստեղծագործություններից և նրա մասին պատմող ֆիլմերից առանձնացրել եմ մի քանիսը:
- Նայի՛ր տեսաֆիլմերը (բացի՛ր վերևի հղումը):
- Կարդա՛ ստեղծագործությունները (բացի՛ր վերևի հղումը):
- Ինքդ տեղեկություններ հավաքի՛ր Ենգիբարյանի մասին:
Առաջադրանքները քննարկելու-ստուգելու ենք վաղվա տեսադասի ընթացքում:
Մարտի 31(երեքշաբթի)
7-3, 7-7 դասարաններ
Քանի որ վաղը ապրիլի մեկն է` Ծիծաղի, երգիծանքի և հումորի օրը, Լեոնիդ Ենգիբարյանի (տխուր ծաղրածուի) ստեղծագործություններից և նրա մասին պատմող ֆիլմերից առանձնացրել եմ մի քանիսը:
- Նայի՛ր տեսաֆիլմերը (բացի՛ր վերևի հղումը):
- Կարդա՛ ստեղծագործությունները (բացի՛ր վերևի հղումը):
- Ինքդ տեղեկություններ հավաքի՛ր Ենգիբարյանի մասին:
Առաջադրանքները քննարկելու-ստուգելու ենք հաջորդ տեսադասի ընթացքում:
7-1, 7-5 դասարաններ-տասադասի ընթացքում քննարկելու ենք Լեոնիդ Ենգիբարյանի մասին պատմող ֆիլմերն ու նրա ստեղծագործությունները:
Ապրիլի 1(չորեքշաբթի)
7-1, 7-3, 7-5 դասարաններ
- Գրի՛ր շարադրություն «Կար-չկար մի վիրուսիկ կար…» կամ «Իմ պատուհանից այն կողմ» վերնագրով: Փորձի՛ր հնարավորինս ստեղծագործաբար մոտենալ առաջադրանքին, չկրկնել և հետաքրքիր պատմություն կամ հեքիաթ հորինել:
- Կազմի՛ր մարտ ամսվա ընթացքում (համացանցում, տանը, մամուլում, հեռուստացույցով) ամենաշատ գործածված բառերի բառարան՝ ներկայացնելով նաև բացատրությունը: Առաջադրանքը կարող եք ներկայացնել տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով:
7-7 դասարան- տասադասի ընթացքում քննարկելու ենք Լեոնիդ Ենգիբարյանի մասին պատմող ֆիլմերն ու նրա ստեղծագործությունները:
Ապրիլի 2 (հինգշաբթի)
7-3 դասարան- տասադասի ընթացքում քննարկելու ենք Լեոնիդ Ենգիբարյանի մասին պատմող ֆիլմերն ու նրա ստեղծագործությունները:
7-1, 7-5 դասարաններ
Ապրիլի 4-ը գրող, մանկավարժ Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է:
Ընտանիքիդ անդամների հետ.
- Համացանցից գտե՛ք հետաքրքիր տեղեկություններ Աղայանի մասին, կարդացե՛ք, վերածե՛ք ձայնագրության կամ տեսագրե՛ք:
- Կարդացե՛ք Աղայանի ստեղծագործություններից մեկը (հեքիաթներից, մանկական պատմվածքներից), վերածե՛ք ռադիոթատրոնի:
7-7 դասարան
- Գրի՛ր շարադրություն «Կար-չկար մի վիրուսիկ կար…» կամ «Իմ պատուհանից այն կողմ» վերնագրով: Փորձի՛ր հնարավորինս ստեղծագործաբար մոտենալ առաջադրանքին, չկրկնել և հետաքրքիր պատմություն կամ հեքիաթ հորինել:
- Կազմի՛ր մարտ ամսվա ընթացքում (համացանցում, տանը, մամուլում, հեռուստացույցով) ամենաշատ գործածված բառերի բառարան՝ ներկայացնելով նաև բացատրությունը: Առաջադրանքը կարող եք ներկայացնել տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով:
Ապրիլի 3 (ուրբաթ)
7-1 դասարան-տեսադաս`գործնական քերականություն
7-7, 7-5 ,7-3 դասարաններ
Ապրիլի 4-ը գրող, մանկավարժ Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է:
Ընտանիքիդ անդամների հետ ստեղծագործություններից մեկը վերածե՛ք թատրոնի (տանը եղած տիկնիկներով, ինքներդ թղթե տիկնիկներ պատրաստեք, ստվերային կերպարներ ստեղծեք, մատիկներով խաղացեք և այլն):
Ապրիլի 4 (շաբաթ)
7-5 դասարան-տեսադաս`գործնական քերականություն