Նախգծի մեկնարկ- 5 ապրիլի
Մասնակիցներ-յոթերորդ դասարանցիներ, ով ցանկանա
Նախագծի ընթացք-նկարագիր
Քանի որ շուտով Ապրիլի յոթն է` Մայրության և ըստ Հայ Առաքելական Եկեղեցու` Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրը, ուստի մի այսպիսի ֆլեշմոբ ենք սկսում:
- Շատերդ հաստատ գիտեք (եթե չգիտեք, աննկատ իմանում եք , այնպես, որ մայրիկը գլխի չընկնի) մայրիկի սիրելի ստեղծագործությունը, բանաստեղծությունը:
- Հայրիկի, ընտանքի մյուս անդամների հետ միասնական ընթերցում եք կազմակերպում:
- Ընթերցումը տեսագրում եք կամ ձայնագրում, դարձնում եք տեսանյութ կամ ձայնագրություն, Ապրիլի յոթին միացնում եք մայրիկի համար:
- Կարող եք նաև անակնկալի մատուցման պահը տեսագրել:
- Նյութը հրապարակում եք բլոգներում:
Արդյունքում` բլոգներում հրապարակված տեսագրություններ, ձայնագրություններ:
Արդյունքների ամփոփում
Գոռ Միրզոյան- Սևակ. Առաջին սերը
Տիգրան Գրիգորյան- Երկու ուրվական
Մայրիկին Չարենց է նվիրում Օֆելյա Անդրեասյանը
Նանե Ժամհարյանը կարդում է մայրիկի սիրելի բանաստեղծությունը
Պարույր Սևակ է կարդում Էդիտա Տեր-Սարգսյանը