Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օրվա համար նշված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. փոստին՝ a. nersisyan@mskh.am: Հարցերի դեպքում նույնպես գրեք:
Ապրիլի 6 (երկուշաբթի)
7-3, 7-7 դասարաններ— տեսադաս` հաշվետվությունների կազմում
Ովքեր գրել են հաշվետվությունը, թարգմանում են զատկական նյութերը:
Ինչպես են նշում Զատիկն այլ երկրներում (թարգմանում ենք ռուսերենից)
Ինչպես ն նշում Զատիկն այլ երկրներում 2 (թարգմանում ենք ռուսերենից)
Զատկական ավանդություններ (թարգմանում ենք անգլերենից)
7-1, 7-5 դասարաններ
«Ձոն` մայրիկիս» ֆլեշմոբի մեկնարկ
Սիրելի՛ սովորող, քանի որ վաղը Ապրիլի յոթն է` Մայրության և ըստ Հայ Առաքելական Եկեղեցու` Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրը, ուստի մի այսպիսի ֆլեշմոբ ենք սկսում.
- Շատերդ հաստատ գիտեք (եթե չգիտեք, աննկատ իմանում եք , այնպես, որ մայրիկը գլխի չընկնի) մայրիկի սիրելի ստեղծագործությունը, բանաստեղծությունը:
- Հայրիկի, ընտանքի մյուս անդամների հետ միասնական ընթերցում եք կազմակերպում:
- Ընթերցումը տեսագրում եք կամ ձայնագրում, դարձնում եք տեսանյութ կամ ձայնագրություն, Ապրիլի յոթին միացնում եք մայրիկի համար:
- Կարող եք նաև անակնկալի մատուցման պահը տեսագրել:
- Նյութը հրապարակում եք բլոգներում:
Մարտի 7(երեքշաբթի)
7-1, 7-5 դասարաններ- տեսադաս` հաշվետվությունների կազմում
Ովքեր գրել են հաշվետվությունը, թարգմանում են զատկական նյութերը:
Ինչպես են նշում Զատիկն այլ երկրներում (թարգմանում ենք ռուսերենից)
Ինչպես ն նշում Զատիկն այլ երկրներում 2 (թարգմանում ենք ռուսերենից)
Զատկական ավանդություններ (թարգմանում ենք անգլերենից)
7-3, 7-7 դասարաններ
«Ձոն` մայրիկիս» ֆլեշմոբի մեկնարկ
Սիրելի՛ սովորող, քանի որ վաղը Ապրիլի յոթն է` Մայրության և ըստ Հայ Առաքելական Եկեղեցու` Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրը, ուստի մի այսպիսի ֆլեշմոբ ենք սկսում.
- Շատերդ հաստատ գիտեք (եթե չգիտեք, աննկատ իմանում եք , այնպես, որ մայրիկը գլխի չընկնի) մայրիկի սիրելի ստեղծագործությունը, բանաստեղծությունը:
- Հայրիկի, ընտանքի մյուս անդամների հետ միասնական ընթերցում եք կազմակերպում:
- Ընթերցումը տեսագրում եք կամ ձայնագրում, դարձնում եք տեսանյութ կամ ձայնագրություն, Ապրիլի յոթին միացնում եք մայրիկի համար:
- Կարող եք նաև անակնկալի մատուցման պահը տեսագրել:
- Նյութը հրապարակում եք բլոգներում:
Ապրիլի 8 (չորեքշաբթի)
7-3, 7-7 դասարաններ- տեսադաս` գործնական քերականություն
7-1, 7-5 , 7-3, 7-7 դասարաններ
Մասնակցել հայոց լեզվի ֆլեշմոբին:
Հղումը ժամը 19.00 կդնեմ այստեղ և կուղարկեմ ձեր էլ. հասցեներին:
Ապրիլի 9 (հինգշաբթի)
7-1, 7-5 դասարաններ- տեսադաս` գործնական քերականություն
Կարդացե՛ք Զատկի մասին նյութը: Ինքնե՛րդ Զատկի մասին հետաքրքիր նյութեր գտեք, սովորե՛ք պատմել, ձայնագրե՛ք կամ տեսագրե՛ք:
Ապրիլի 10 (ուրբաթ)
7-1, 7-5 , 7-3, 7-7 դասարաններ
- Զատկական հետաքրքիր ընտանեկան ավանդույթներ. ներկայացնել տեսանյութի կամ պատումի տեսքով :
- Զատիկն իմ ընտանիքում, ինչպե՞ս ենք պատրաստվում, ի՞նչ հետաքրքիր ուտեստներ, զարդարանքներ ենք նախապատրաստում, ի՞նչ զատկախաղեր ենք խաղում և այլն: Ներկայացնել տեսանյութ կամ պատում՝ լուսանկարներով:
- Ո՞րն է Զատկի խորհուրդը. հարցազրույց ծնողների, տատիկ-պապիկի հետ:
- Զատկի բառապաշարը, հավաքել Զատկին վերաբերող բառեր (օր՝. Զատիկ, հարություն, ածիկ, կուլիչ և այլն), կազմել բառարան, գրել բառերը ստուգաբանությունը՝ օգտվելով ստուգաբանական բառարանից :