20191024_131123Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օրվա համար նշված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. փոստին՝ a. nersisyan@mskh.am: Հարցերի դեպքում նույնպես գրեք:

Եթերում ես եմ…

Ընտրում եք ներքոհիշյալ ենթակետերից մեկը և տեսանյութ պատրաստում.

  • ներկայացի՛ր, պատմի՛ր քո, նախասիրություններիդ, օրվադ մասին
  • քեզ հետաքրքրող, քեզ համար թանկ որևէ իրի, կենդանու մասին պատմի՛ր
  • խոսի՛ր և ներկայացրո՛ւ ձեր տան քո սիրելի անկյունը
  • եթե գրադարան ունեք, ներկայացրո՛ւ այն, քո սիրելի գիրքը
  • ներկայացրո՛ւ ձեր տան անդամներին, հարցազրույցներ վերցրո՛ւ նրանցից
  • խոսի՛ր քեզ հետաքրքրող որևէ  թեմա(ներ)ի մասին
  • ներկայացրո՛ւ, թե ինչ գիրք ես կարդում, խոսի՛ր գրքի մասին
  • ընտանիքիդ անդամներ հետ որևէ գրքի, ստեղծագործության քննարկում կազմակերպի՛ր
  • քեզ հետաքրքրող ֆիլմի, իրադարձության մասին պատմի՛ր
  • ընտանիքիդ անդամների հետ որևէ ֆիլմի քննարկում կազմակերպի՛ր
  • կարող ես հյուրեր ընդունել քո տաղավարում, ամենատարբեր թեմաներով հարցազրույցներ վերցնել նրանցից
  • ինքդ ընթերցի՛ր կամ գրական ընթերցումներ կազմակերպի՛ր ընտանիքիդ անդամների հետ
  • խոհանոցում որևէ ուտեստ պատրաստի՛ր
  • ինքդ որոշի՛ր, թե ինչ թեմայով է լինելու տեսանյութդ

Սահյանական ընթերցումներ

Ապրիլի 14-ը Համո Սահյանի ծննդյան օրն է, կարդում եք Սահյանի բանաստեղծությունները.

  • առանձնացրե՛ք ձեզ դուր եկած բանաստեղծությունները
  • վերլուծե՛ք. ի՞նչ է ներկայացնում, ի՞նչ պատկերներ կան, ի՞նչ տրամադրություններ, գույններ, մտքեր, այլ…
  • Մեդիաընթերցումներ. ընթերցե՛ք բանաստեղծություն(ներ), տեսագրե՛ք կամ ձայնագրե՛ք:

Ստեղծագործական-թարգմանչական աշխատանք

Ստեղծագործական աշխատանք. գրել , շարադրել մտքերը, թեման ընտրում եք ինքնուրույն, ներկայացնելու ձևը՝ հոդված, շարադրություն, պատմվածք, հեքիաթ, բանաստեղծություն, այլ… (նոր ամսագրի ստեղծման համար):

 Թարգմանչական աշխատանք,  Գրաշխարհ ամսագրի համար նյութերի թարգմանություն.

12345, 6, 7, 8- ռուսերեն կայքեր

անգլերեն կայք

Տեսադասեր

7-7 , 7-3 դասարաններ,երկուշաբթի

Գրականություն` Խորխե Բուկայ «Սիրել բաց աչքերով» — քննարկում, ստեղծագործական աշխատանք

7-1 , 7-5 դասարաններ,երեքշաբթի

Գրականություն` Խորխե Բուկայ «Սիրել բաց աչքերով» — քննարկում, ստեղծագործական աշխատանք

7-7 , 7-3 դասարաններ, չորեքշաբթի

Հայոց լեզու` Սովորողի բլոգին ներկայացվող պահանջների քննարկում-առաջարկներ, գործնական քերականություն

7-1 , 7-5 դասարաններ, հինգշաբթի

Հայոց լեզու` Սովորողի բլոգին ներկայացվող պահանջների քննարկում-առաջարկներ, գործնական քերականություն