Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օրվա համար նշված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. փոստին՝ a. nersisyan@mskh.am: Հարցերի դեպքում նույնպես գրեք:
Ներքոհիշյալ նախագիծը նույնն եմ թողնում, քանի որ այն հնարավորություն է տալիս ամենատարբեր աշխատանքներ կատարելու:
Եթերում ես եմ…
Ընտրում եք ներքոհիշյալ ենթակետերից մեկը և տեսանյութ պատրաստում.
- ներկայացի՛ր, պատմի՛ր քո, նախասիրություններիդ, օրվադ մասին
- քեզ հետաքրքրող, քեզ համար թանկ որևէ իրի, կենդանու մասին պատմի՛ր
- խոսի՛ր և ներկայացրո՛ւ ձեր տան քո սիրելի անկյունը
- եթե գրադարան ունեք, ներկայացրո՛ւ այն, քո սիրելի գիրքը
- ներկայացրո՛ւ ձեր տան անդամներին, հարցազրույցներ վերցրո՛ւ նրանցից
- խոսի՛ր քեզ հետաքրքրող որևէ թեմա(ներ)ի մասին
- ներկայացրո՛ւ, թե ինչ գիրք ես կարդում, խոսի՛ր գրքի մասին
- ընտանիքիդ անդամներ հետ որևէ գրքի, ստեղծագործության քննարկում կազմակերպի՛ր
- քեզ հետաքրքրող ֆիլմի, իրադարձության մասին պատմի՛ր
- ընտանիքիդ անդամների հետ որևէ ֆիլմի քննարկում կազմակերպի՛ր
- կարող ես հյուրեր ընդունել քո տաղավարում, ամենատարբեր թեմաներով հարցազրույցներ վերցնել նրանցից
- ինքդ ընթերցի՛ր կամ գրական ընթերցումներ կազմակերպի՛ր ընտանիքիդ անդամների հետ
- խոհանոցում որևէ ուտեստ պատրաստի՛ր
- ինքդ որոշի՛ր, թե ինչ թեմայով է լինելու տեսանյութդ
Սիրելի՛ սովորողներ, սկսում ենք ,,Ընթերցում են ,,Սասունցի Դավիթ ,, հերոսավեպը (էպոս),, նախագիծը: Էպոսը մաս-մաս տեսադասերին միասին ընթերցելու ենք, դուք պետք է կատարեք հետևյալ առաջադրանքները.
«Սասունցի Դավիթ» հերոսավեպի մասին
«Սասունցի Դավիթ» հերոսավեպ (ամբողջը)
Առաջադրանքներ
- Պատմի՛ր, տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր էպոսի մասին:
- Ընթերցի՛ր, անգի՛ր սովորիր քեզ դուր եկած հատվածները, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր դրանք:
- Ընտանիքիդ անդամների հետ էպոսյան ընթերցումներ կազմակերպի՛ր, տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր:
- Կազմի՛ր էպոսյան բառերի բառարան (Հայոց լեզվի բարբառային բառարան, Հայերեն գավառական բառարան):
- Եթե սիրում ես նկարել (ձեռքով կամ համակարգչային ծրագրերով), ստեղծի՛ր էպոսյան կերպարների, դրվագների ցուցադրություն:
- Էպոս-թատրոն ստեղծի՛ր:
Ստեղծագործական-թարգմանչական աշխատանք
Ստեղծագործական աշխատանք. գրել , շարադրել մտքերը, թեման ընտրում եք ինքնուրույն, ներկայացնելու ձևը՝ հոդված, շարադրություն, պատմվածք, հեքիաթ, բանաստեղծություն, այլ… (նոր ամսագրի ստեղծման համար):
Թարգմանչական աշխատանք, Գրաշխարհ ամսագրի համար նյութերի թարգմանություն.
1, 2, 3, 4, 5, 6, 7, 8- ռուսերեն կայքեր
անգլերեն կայք
Տեսադասեր
7-7 , 7-3 դասարաններ,երկուշաբթի
Հայոց լեզու
- Սովորողի բլոգին ներկայացվող պահանջների քննարկում-առաջարկներ
- Գործնական քերականություն
- Ստեղծագործկան աշխատանք, աշխատանքների սրբագրում
7-1 , 7-5 դասարաններ,երեքշաբթի
Հայոց լեզու
- Գործնական քերականություն
- Ստեղծագործկան աշխատանք, աշխատանքների սրբագրում
7-7 , 7-3 դասարաններ, չորեքշաբթի
Գրականություն
«Սասունցի Դավիթ» հերոսավեպի մասին -կարդալ նախօրոք
«Սասունցի Դավիթ» էպոսից հատվածի ընթերցում, առաջադրանքներ
7-1 , 7-5 դասարաններ, հինգշաբթի
Գրականություն
«Սասունցի Դավիթ» հերոսավեպի մասին -կարդալ նախօրոք
«Սասունցի Դավիթ» էպոսից հատվածի ընթերցում, առաջադրանքներ