Հայցական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա կրում է ենթակայի կատարած գործողությունը։ Հայցական հոլովը ստանում է որոշիչ հոդ: Հայցական հոլովը սեփական ձև չունի. իրանիշ գոյականների հայցական հոլովաձևը նման է ուղղականին, անձանիշ գոյականներինը՝ տրականին։ Պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ե՞րբ, որտե՞ղ, որքա՞ն հարցերին։
Ուղղական սա սրանք դա դրանք նա նրանք
Սեռական սրա սրանց դրա դրանց նրա նրանց
Տրական սրան սրանց դրան դրանց նրան նրանց
Հայցական սա(սրան)սրանք(սրանց) դա(դրան) դրանք (դրանց)նա(նրան) նրանք(նրանց)
Բացառական սրանից սրանցից դրանից դրանցից նրանից, նրանցից
Գործիական սրանով սրանցով դրանով դրանցով նրանով նրանցով
Ներգոյական սրանում սրանցում դրանում դրանցում նրանում նրանցում
Ես ընդհանրապես չեմ սիրում դա:
Ես ընդհանրապես չեմ սիրում դրան:
Երեխան լացում է, նա է ուզում:
Երեխան լացում է, նրան է ուզում:
Ստեղծագործական աշխատանք (ընտրի՛ր վերնագրերից մեկը)
- Ա՜յ քեզ հրաշք…
- Իմ երազանքների քաղաքը
- Ինչ վատ է, երբ…
- Երկիր, որտեղ ամեն ինչ թարս է
- Ի՛նքդ վերնագիր մտածիր