IMG_20160723_203853Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օրվա համար նշված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. փոստին՝ a. nersisyan@mskh.am: Հարցերի դեպքում նույնպես գրեք:

1. Եթերում ես եմ… ընտրում եք  ենթակետերից մեկը և տեսանյութ պատրաստում:

3.Կարդում ենք «Սասունց Դավիթ» հերոսավեպը

«Սասունցի Դավիթ» հերոսավեպի մասին 

«Սասունցի Դավիթ» հերոսավեպ (ամբողջական տարբերակ)

«Սանա ծռեր» էպոսի պատումները. Բուն TV

«Սասնա ծռեր» մուլտֆիլմը

«Սասունցի Դավիթ»- ֆիլմ

Առաջադրանքներ

  • Այս շաբաթվա համար ընթերցի՛ր էպոսի ՃՅՈՒՂ ԵՐԿՐՈՐԴ. ՄԵԾ ՄՀԵՐ (ամբողջությամբ)                                                                                                                Մասն Ա Մհերը խնամում է Սասունը
    Մասն Բ Մեծ Մհերի կռիվը Մսրա Մելիքի դեմ
  • Պատմի՛ր, տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր էպոսի մասին:
  • Ընթերցի՛ր, անգի՛ր սովորիր քեզ դուր եկած հատվածները, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր դրանք:
  • Ընտանիքիդ անդամների հետ էպոսյան ընթերցումներ կազմակերպի՛ր, տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր:
  • Կազմի՛ր էպոսյան բառերի բառարան (Հայոց լեզվի բարբառային բառարան,  Հայերեն գավառական բառարան):
  • Եթե սիրում ես նկարել (ձեռքով կամ համակարգչային ծրագրերով), ստեղծի՛ր էպոսյան կերպարների, դրվագների ցուցադրություն:
  • Էպոս-թատրոն ստեղծի՛ր:

Հարցադրումներ

  1. Գրավոր ներկայացրո՛ւ կարդացածդ հատվածը:
  2. Դո՛ւրս գրել անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրե՛լ:
  3. Գրավոր պատմի՛ր ,,Մեծ Մհեր,, ճյուղը:

Չորեքշաբթի մայրենիի ֆլեշմոբն է: Առաջադրանքները կուղարկեմ ձեզ և այստեղ կդնեմ: Ուշադի՛ր կլինեք:

Ստեղծագործական աշխատանք (ընտրի՛ր վերնագրերից մեկն ու ստեղծագործի՛ր)

  • Դրսում գարուն է…
  • Եթե չլիներ նա…
  • Երնե՜կ մեկ անգամ էլ այնտեղ լինեի…
  • Պետք չէ վախենալ
  • Իմ հերոսը
  • Ի՛նքդ վերնագրիր ընտրիր

Տեսադասեր

7-3 , 7-7 դասարաններ,երկուշաբթի

Հայոց լեզու

Գործնական քերականություն

7-1 , 7-5 դասարաններ,երեքշաբթի

Հայոց լեզու

Գործնական քերականություն

7-3 , 7-7 դասարաններ, չորեքշաբթի

Գրականություն

Քննարկելու ենք ՃՅՈՒՂ ԱՌԱՋԻՆ. ՍԱՆԱՍԱՐ ԵՎ ԲԱՂԴԱՍԱՐ

Մասն Ա Կռիվ Բաղդադի Խալիֆայի դեմ
Մասն Բ Սանասարի և Բաղդասարի ամուսնությունը

Գրավոր պատասխանե՛լ վերևի հարցադրումներին:

7-1 , 7-5 դասարաններ, հինգշաբթի

Գրականություն

Քննարկելու ենք ՃՅՈՒՂ ԱՌԱՋԻՆ. ՍԱՆԱՍԱՐ ԵՎ ԲԱՂԴԱՍԱՐ

Մասն Ա Կռիվ Բաղդադի Խալիֆայի դեմ
Մասն Բ Սանասարի և Բաղդասարի ամուսնությունը

Գրավոր պատասխանե՛լ վերևի հարցադրումներին: