10463635_798928983480145_8517289812710002768_oՀավաքի ընթացքում նախատեսել էի այս երկու նախագծերի իրականացում.

Մայրենի լեզվի ծրագրի քննարկում ծնողների հետ (երկու հանդիպում) (հանդիպմանը մասնակցում էր 80 ծնող)

Հանդիպում ԵՊՀ դասախոս Ալվարդ Սեմիրջյանի հետ (հանդիպմանը մասնակցել է 141 մարդ)

Նաև մասնակցել եմ հետևյալ կլոր-սեղաններին.

Միդլ TV- Ստելլա Մնացականյան, Տաթև Աբրահամյան: Հանդիպմանը շատ հետաքրքիր անձինք էին հրավիրված, հետաքրքիր էին նրանց դիտարկումները:

,,Սասունցի Դավիթ,, նախագծի շրջանակում մասնակցել եմ այս հանդիպմանը: Հետաքրքիր էր հանդիպումը, ծնողներից մեկը ներկայացրեց պատմական տեղանունների մասին հետաքրքիր տեղեկություններ, սովորողները հատվածներ կարդացին էպոսից, քննարկումներ, վերլուծություններ հնչեցին: Սովորողներից մեկը հետաքրքիր խաղ-վիկտորինա էր պատրաստել:

Հասմիկ Գրիգորյանի կլոր-սեղանը արտ-միջավայրի մասին էր: Քննարկվում էր Միջին դպրոցի ներքին բակի պատերից մեկի ձևավորումն ու ընդհանրապես ներքին բակը նոր տեսքի բերելու նախագիծը:

Մարիետ Սիմոնյան, Մարինե Մխիթարյան և Արմինե Մովսիսյան

Այս հանդիպումը շատ արդյունավետ էր նրանով, որ ապագա անելիքների հետ կապված հետաքրքիր մտքեր առաջացան: Շուտով կիրագործենք դրանք: