Ողջո՜ւյն, սիրելի՛ սովորող, ամառը ընթերցելու, ճամփորդելու, նոր բաներ սովորելու, նախասիրություններով զբաղվելու, բացահայտումների հիանալի ժամանակ է: Ուր էլ լինես, ինչ գործունեությամբ էլ զբաղվես, տեսագրի՛ր, նկարի՛ր և տեսանյութի, պատումի տեսքով ներկայացրո՛ւ այն: Մաղթում եմ հետաքրքիր, ուրախ և բացահայտումներով լի ամառային օրեր…
Ստորև առաջարկում եմ հետևյալ նախագծերը.
- Առաջարկում եմ կարդալ
Ամառը հիանալի ժամանակ է ընթերցանության համար: Առաջարկում եմ կարդալ հետևյալ ստեղծագործությունները (կարող ես ինքդ ընտրել ստեղծագործություններ, ընթերցել, նաև` առաջարկել ընկերներիդ):
Գրքի ընթերցումն ավարտելուց հետո տեսանյութի, ձայնագրության կամ պատումի տեսքով անպայման ներկայացրո՛ւ այն (հրապարակի՛ր բլոգումդ, հղումն ինձ ուղարկի՛ր):
- Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել մարդկանց
- Հյուսնի պատմությունը
- Երկու արաբների պատմությունը
- Սրամիտ Երիտասարդը
- Նապաստակն ու առյուծը
- Վիրավոր առյուծն ու կրիան
- Ավ. Իսահակյան ,,Կյանքից թանկ բանը,,
- Ավ. Իսահակյան ,,Այդ ոչինչը ես եմ,,
- Ջեմս Գրինվուդ «Փոքրիկ շրջմոլիկը»
- Ջաննի Ռոդարի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում»
- Ջաննի Ռոդարի ,,Երկնագույն նետի ճանապարհորդությունը,,
- Ջաննի Ռոդարի ,,Անտեսանելի Տոնինոյի արկածները,,
- Աստրիդ Լինդգրեն ,,Երկարագուլպա Պիպին,,
- Լուիս Քերոլ ,,Ալիսը հրաշքների աշխարհում,,
- Վախթանգ Անանյան ,,Հովազաձորի գերիները,,
- Լայամ Ֆրենկ Բաում ,,Օզի կախարդը,,
- Էդուարդ Ուսպենսկի «Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը»
2. Առաջարկում եմ ստեղծագործել
Կյանքում քիչ չեն հետաքրքիր դեպքերը, պահերը, որոնց մասին ուզում ենք պատմել, խոսել, գրել: Քիչ չեն հետաքրքիր զգացողություններն ու ապրումները: Գրի՛ր հետաքրքիր դեպքերի, իրադարձությունների, ապրումների և զգացողությունների մասին: Պատումդ հրապարակի՛ր բլոգումդ, լավ կլինի, որ նկար էլ կցես պատումիդ: Հղումն ուղարկի՛ր իմ էլ. հասցեին:
3. Առաջարկում եմ թարգմանել
Ամառը թարգմանություններ անելու հիանալի ժամանակ է: Համացանցից հետաքրքիր նյութեր գտի՛ր և թարգմանի՛ր: Այն հրապարկի՛ր բլոգումդ և հղումն ինձ ուղարկի՛ր: