SAM_4052Ողջո՜ւյն, սիրելի՛ սովորող, ամառը ընթերցելու, ճամփորդելու, նոր բաներ սովորելու, նախասիրություններով զբաղվելու, բացահայտումների հիանալի ժամանակ է: Ուր էլ լինես, ինչ գործունեությամբ էլ զբաղվես, տեսագրի՛ր, նկարի՛ր և տեսանյութի, պատումի տեսքով ներկայացրո՛ւ այն: Մաղթում եմ հետաքրքիր, ուրախ և բացահայտումներով լի ամառային օրեր…

Ստորև առաջարկում եմ հետևյալ նախագծերը.

  1. Առաջարկում եմ կարդալ

Ամառը հիանալի ժամանակ է ընթերցանության համար: Առաջարկում եմ կարդալ հետևյալ ստեղծագործությունները (կարող ես ինքդ ընտրել ստեղծագործություններ, ընթերցել, նաև` առաջարկել ընկերներիդ):

Գրքի ընթերցումն ավարտելուց հետո տեսանյութի, ձայնագրության կամ պատումի տեսքով անպայման ներկայացրո՛ւ այն (հրապարակի՛ր բլոգումդ, հղումն ինձ ուղարկի՛ր):

Կարող եք նաև ֆիլմը նայել.

2. Առաջարկում եմ ստեղծագործել

Կյանքում քիչ չեն հետաքրքիր դեպքերը, պահերը, որոնց մասին ուզում ենք պատմել, խոսել, գրել: Քիչ չեն հետաքրքիր զգացողություններն ու ապրումները: Գրի՛ր հետաքրքիր դեպքերի, իրադարձությունների, ապրումների և զգացողությունների մասին: Պատումդ հրապարակի՛ր բլոգումդ, լավ կլինի, որ նկար էլ կցես պատումիդ: Հղումն ուղարկի՛ր իմ էլ. հասցեին:

3. Առաջարկում եմ թարգմանել

Ամառը թարգմանություններ անելու հիանալի ժամանակ է: Համացանցից հետաքրքիր նյութեր գտի՛ր և թարգմանի՛ր: Այն հրապարկի՛ր բլոգումդ և հղումն ինձ ուղարկի՛ր: