
Ի՞նչ ասել է ընտանեկան նախագիծ
Ընտանեկան նախագծերն ուսումնական գործընթացի արդյունավետ ու կարևոր բաղադրիչն են: Այս նախագծերի արդյունավետությունը հատկապես տեսանելի եղավ հեռավար ուսուցման ժամանակ, երբ սովորողը տանն էր, ծնողն ու ընտանիքի անդամներն էլ` <<դասավանդողները>>: Այս ընթացքում ընտանիքը վերածվել էր ընտանեկան դպրոցի, որտեղ ընտանիքի անդամները սովորողի անմիջական <<ուսուցիչներն>> էին:
Ընտանեկան նախագծերն ընտանիքը անդամների հետ իրականացվող նախագծեր են, երբ ընտանիքի անդամները (անդամը) դառնում են (է) նախագծի անմիջական մասնակից:
Արդյո՞ք ընտանիքի անդամների հետ իրականացրած ցանկացած աշխատանք կարող է համարվել ընտանեկան նախագիծ: Այս հարցին պատասխանելու համար նախ հասկանանք, թե ինչ է նախագիծը։
Նախագծի կարևորագույն բնորոշումներն են․
- դասավանդողի (ցանկացած մեկի) կողմից առաջարկված տեսանելի խնդրի, պրոբլեմի լուծում
- սովորողին հետազոտական աշխատանքի, ինքնակրթության մղում
- տեսանելի, շոշափելի արդյունքի ստեղծում
- աշխատանք-արդյունքի հանրայնացում
Նախագծային ուսուցման մասին առաջարկում եմ կարդալ․
- Մարգարիտ Սարգսյան <<Նախագծային մեթոդ-ինքնարտահայտվելու հնարավորություն>>
- Մարգարիտ Սարգսյան <<Նախագծային ուսուցումը՝ որպես փորձարկված, կիրառելի, գործող մանկավարժություն <<Մխիթար սեբաստացի>> կրթահամալիրում>>
- Հասմիկ Ղազարյան <<Նախագծային ուսուցում՝ կյանքի դպրոց>>
- Յուրա Գանջալյան <<Նախագծային ուսուցում․ այլոց փորձից>>
- Աշոտ Տիգրանյան <<Նախագծային ուսուցում․ տեսություն և փորձ>>
Ընտանեկան նախագիծ կարող է առաջարկել․
- դասավանդողը
- դասընկերը
- սովորողը
- ընտանիքը կամ ընտանիքի որևէ անդամ
- ցանկացած մեկը
Ինչ է տալիս ընտանեկան նախագիծը.
- Ընտանիքի անդամները, ներառվելով ուսումնական գործնթացին, մասնակից դառնալով իրենց երեխայի ուսումնական աշխատանքներին, օգնում, աջակից են դառնում սովորողին` նրան փոխանցելով իրենց գիտելիքն ու հմտությունները:
- Կարող է լինել հակառակը, երբ սովորողն ինքն է նախագծի մասնակիցներին փոխանցում իր իմացածն ու հմտությունները` արդյունքում ավելի լավ <<սովորելով>> դրանք:
- Ե՛վ սովորողը, և՛ նախագծի մյուս մասնակիցները ձեռք են բերում համագործակցելու, միմյանց կարծիքը լսելու, հաշվի առնելու, համադրել- հակադրելու և այլ կարևոր հմտություններ։
- Եվ, որ ամենակարևորն է, ընտանիքի անդամները ժամանակ են անցկացնում սեփական երեխայի հետ՝ դառնալով ուսումնական գործընթացի մասնակից։
Ընտանեկան նախագծի արդյունքը կարող է լինել.
- ընտանեկան թատրոն
- ընտանեկան հաղորդում, հաղորդաշար
- ընտանեկան ընթերցում
- ընտանեկան մարզում
- ընտանեկան ճամփորդություն
- ընտանեկան համերգ (երաժշտական կատարումներ)
- ընտանեկան ամենատարբեր աշխատանքներ` տանը, այգում, …
- ընտանեկան գովազդ
- ընտանեկան ցուցադրություն-ցուցահանդես
- ընտանեկան բեմադրություն-ներկայացում
- աշխատանքների (աշխատանքային) փաթեթ
- գիրք (թղթային և էլեկտրոնային)
- ամսագիր (թղթային և էլեկտրոնային)
- ընտանեկան ցանկացած մտահղացում, նախաձեռնություն
Նախագիծը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով․
- տեսագրություն
- ձայնագրություն
- կենդանի (ֆիզիկական միջավայրում)
Արդյունք-նմուշներ