
Նախագծի ժամկետը` փետրվարի 7
Մասնակիցները` սովորողներ, այլ ցանկացողներ
Նկարագրություն
Բառարանային ֆլեշմոբն իրականացնում ենք փետրվարի յոթին՝ Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը։ Աշխատանքները կարող են սկսվել օրվա սկզբից և ձգվել մինչ օրվա վերջ։
Նպատակը
- սովորողի ուշադրությունը բառի վրա սևեռել
- դրդել բառարանը բացել
- բառարանից օգտվելու կանոններին ծանոթանալ
- բառարանների տեսակներին ծանոթանալ
- ուշադիր լինել բառի, իր խոսքի, կողքինի խոսքի նկատմամբ
- բառարանից օգտվելու հմտություններ ձեռք բերել
Նախագծի ընթացքը
- դասավանդողը կազմում է նախագիծը, թեմաներն ու աշխատանքները և հրապարակում իր բլոգում
- սովորողները նախագծի հետ են ծանոթացնում
- նրանց հետ քննարկվում են նախագծի ենթակետերը
- միասին ընտրում, որոշում, թե ով որ թեմայի շուրջ է աշխատելու
- համացանցում թեմաներին համապատասխան նյութեր են փնտրում
- փնտրում-գտնում համապատասխան բառարանները, ուսումնասիրում
- իրենց, դասընկերների խոսքից դուրս են գրում առաջադրանքին համապատասխան բառեր
- ուսումնասիրում են հեղինակների, ստեղծագործությունների բառային ֆոնդը, դուրս գրում բառեր, բացատրում բառարաններով, գտնում հոմանիշ-հականիշները և այլն
- տարբեր տեսանյութեր, ձայնագրություններ, ուսումնասիրություններ, նյութեր են պատրաստում բառապաշարի տարբեր շերտերի վերաբերյալ
Թեմաները
- Բառարանների տեսակները
- Ինչ սկզբունքով են կազմվում բառարանները
- Ինչպես օգտվել բառարաններից
- Հայտնի բառարանագիրներ
- Ազգային, ժողովրդական, կոմիտասյան երգերի բառերի ուսումնասիրում
- Աշխարհի ամենահետաքրքիր և արտասովոր բառարանները (ամենամեծ և ամենափոքր բառարանները և այլն)
- Որևէ գրողի լեզվից կամ ստեղծագործությունից անծանոթ բառերի առանձնացում, դրանց ուսումնասիրում
- Առօրյա-խոսակցական լեզվից բառային միավորների առանձնացում, ուսումնասիրում
- Համացանցային լեզու
- Բառապաշարի շերտերի և դրանց լեզվական միավորների ուսումնասիրում
- Ինչ բառեր եմ օգտագործում ես, ընկերներս
- Օրվա ընթացքում իմ և ընկերներիս ամենագործածական բառերը
- Բառ, բառային և փոխաբերական իմաստներ, հոմանիշ-հականիշներ
Կրտսեր դպրոց
- ստեղծագործությունից դուրս բերել անծանոթ բառերը
- բացատրել այդ բառերի իմաստները
- գտնել այդ բառերի հոմանիշներն ու հականիշները
- բառակազմական վերլուծության ենթարկել բառերը
- արմատական բառարանի օգնությամբ բացատրել արմատները
- իրենց խոսքից դուրս գրել առավել գործածական բառերը և փոքրիկ հետազոտություն անել, թե որ բառը ինչ իմաստներով են օգտագործում
- իրենց և ընկերների խոսքից դուրս գրել օտարաբանությունները, գտնել դրանց համարժեքները հայերենում
- ծանոթանալ բառարանների տեսակներին
- բարբառային նյութեր պատրաստել (բարբառային հեքիաթների ընթերցում, բառերի բացատրություն, հարցազրույցներ բարբառախոսներից)
Միջին և ավագ դպրոց
- ընտրել հեղինակ և նրա ստեղծագործություններից դուրս գրել անծանոթ բառերը
- բացատրել այդ բառերի իմաստները
- գտնել այդ բառերի հոմանիշներն ու հականիշները
- բառակազմական վերլուծության ենթարկել բառերը
- արմատական բառարանի օգնությամբ բացատրել արմատները
- ծանոթանալ այդ հեղինակի լեզվին
- կազմել հեղինակային կամ ստեղծագործությունների բառարաններ (էպոսյան, թումանյանական, տերյանական և այլն)
- ծանոթանալ բառարանների տեսակների հետ
- պատրաստել տեսանյութ-ձայնագրություն-ուղեցույցներ, թե ինչպես պետք է օգտվել բառարաններից
- անսովոր, հետաքրքիր բառարանների մասին տեղեկություններ գտնել, նյութեր պատրաստել
- ծանոթանալ բառարանագիրների կյանքի, գործունեության հետ, հետաքրքիր նյութեր գտնել նրանց կյանքից (Աղայան, Ջահուկյան,․․․)
- ուսումնասիրել իրենց, տարեկիցների բառապաշարը (ինչ բառեր են օգտագործում)
- ուսումնասիրել համացանցի լեզուն
- ուսումնասիրել բառապաշարի շերտերը
- բարբառային նյութերի պատրաստում (բարբառային հեքիաթների ընթերցում, բառերի բացատրություն, հարցազրույցներ բարբառախոսներից
Օգտակար կայքեր, կայքէջեր
- nayiri.com (բառարանների պահոց)
- Բառարան
- Բառարանագրություն
- <<Արև>> հայ ժողովրդական հեքիաթներ
Ակնկալվող արդյունքներ (անհատական, խմբային, ընտանեկան, որոնք տարիքային բոլոր խմբերի համար նույնն են)
- բառարանների, բառարանների տեսակների մասին պատմող տեսանյութերի, ձայնագրությունների ստեղծում
- բառարանից օգտվելու հմտությունների տեսագրություններ, ձայնագրություններ (թե ինչպես են օգտվում բառարաններից)
- տարատեսակ բառարանների կազմում (հեղինակային, բարբառային, օտարալեզու, համացանցային և այլն)
- սեփական (ընկերների) խոսքի, բառ ու բանի հետաքրքիր ուսումնասիրություններ
- բառապաշարի տարբեր շերտերի ուսումնասիրություններ
- տարատեսակ հետաքրքիր նյութեր
Արդյունքներ
Նունե Մովսիսյան
Ելենա Սարգսյան
Մարինե Ամիրջանյան
Արևիկ Ներսիսյան՝ Բառարանային ֆլեշմոբ
Թամար Ղահրամանյան՝ բառարանային ֆլեշմոբ
Կարինե Պետրոսյան՝ Բառարանային ֆլեշմոբ
Երանուհի Խլղաթյան՝ «Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը՝ բառարանընթերցման ֆլեշմոբ»