Ճամփորդության օրը— սեպտեմբերի 11

Ճամփորդության պատասխանատուներ— Կարինե Պետրոսյան, Արևիկ Ներսիսյան

Ճամփորդության մասնակիցներ— 8-րդ դասարանցիներ

Մեկնում— Մայր դպրոցից ժամը՝ 9․00

Ժամանում-Մայր դպրոց ժամը 15․00

Ճամփորդության երթուղին— Մայր դպրոց-Արզական- Նեղուցի վանք- Ծաղկունյաց լեռ-Բջնի

Նպատակը և խնդիրները

  • Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքը, բնակավայրը, պատմամշակութային շինությունները, եկեղեցիները և այլն:
  • Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքի վայրի բույսերը, նրանց բուժական նշանակությունը:
  • Զարգացնել  բարձունք հաղթահարելու կարողությունները:
  • Նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել բարձունք հաղթահարելու կանոններ՝ չընկճվել, պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել, ուժ և ջանք գործադրել նպատակին հասնելու համար:
  • Զարգացնել ճանաչողական և տեղեկատվական նյութեր հավաքագրելու կարողություններն ու  հմտությունները:
  • Ուսումնասիրել, որոշակի տեղեկություն ունենալ (նախապես կամ հետո) տվյալ բնակավայրի / գետեր, լճեր, սարեր,անտառներ/, պատմամշակութային շինությունների մասին / եկեղեցիներ,վանքեր, հուշարձաններ/:
  • Զարգացնել խմբով աշխատելու և ճամփորդելու կարողություններ:
  • Նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ օգնել ընկերոջը, քայլել արահետով, խմբից չառանձնանալ։
  • Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները:
  • Տեսագրել էպոսյան ընթերցումները։

Անհրաժեշտ պարագաներ

  • Սպորտային համազգեստ
  • Սպորտային կոշիկ
  • Ուսապարկ
  • Արևային գլխարկ
  • Բրդուճներ
  • Ջուր
  • Աղբի տոպրակ, ձեռնոց
  • Հիգիենայի պարագաներ
  • Ալկոգել
  • Դիմակ
  • Հեռախոս կամ ապարատ (տեսագրման և ֆոտոների համար)

Կարևոր

  • Մասնակիցները ջերմաչափվում են մեկնելուց առաջ
  • Մեքենան լինելու է ախտահանված, միացված է լինելու օդափոխման համակարգը
  • Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը,
  • Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը

Անհրաժեշտ գրականություն

Նախագծին մասնակցելու համար պետք է․

1․ <<Սասունցի Դավիթ>> էպոս-ից, ձեր ընտրությամբ, որևէ հատված անգիր սովորել։

2․ Կարդալ Ծաղկունյաց լեռների, Նեղուցի վանքի, Արզական գյուղի մասին, սովորել։

Ակնկալվող արդյունքներ

  • Էպոսյան ընթերցումներ (տեսանյութերի տեսքով)
  • Սովորողների բլոգային պատումներ, տեսանյութեր, նկարաշարեր

Մասնակիցներ

Նկարի աղբյուրը՝ Կարինե Պետրոսյանի բլոգ