Բայը ցույց է տալիս գործողություն, եղելություն, ընթացք, որը բայ խոսքի մասը բնորոշող կարևորագույն հատկանիշ է և կոչվում է բայիմաստ։ Բայերը մյուս խոսքի մասերից տարբերվում են նրանով, որ ունեն նաև ձևային ընդհանրություններ, այսինքն՝ արդի գրական արևելահայերենի բոլոր բայերի ելակետային ձևերը՝ անորոշ դերբայական ձևերը, վերջանում են -ել, -ալ մասնիկներով: Հին հայերենում նաև ունեցել ենք -ուլ, -իլ վերջավորությամբ բայեր, օրինալ՝ զենուլ (մորթել, զոհաբերել), ջեռնուլ (տաքանալ):
Բայի ուղիղ ձևը պատասխանում է ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:
Բայը ունի հետևյալ քերականական կարգերը՝ խոնարհում, եղանակ, ժամանակ, դեմք, թիվ:
Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի:
Գնացի, եկար, գալու է, մերժեց, ջարդեցի, գնում է, գրի՛ր, (եզակի թվով գործածված բայեր են):
Պատասխանեցինք, մտաք, խոնարհվեցին, ողջունեցինք, կգանք, պիտի խոսի (հոգնակի թվով գործածված բայեր են):
Բայն ունի երեք դեմք.
I դեմք (երբ գործողություն կատարողը խոսողն է)- գալիս եմ, պիտի խոսեմ, բարկացել եմ
II դեմք (երբ գործողություն կատարողը խոսակիցն է)-գալիս ես, պիտի խոսես, բարկացած ես
III դեմք (երբ գործողություն կատարողը երրորդ անձն է)-գալիս է, պիտի խոսի, բարկացած է
Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ, ապառնի:
Առաջադրանքներ
Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:
Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև:
Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր:
Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:
Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ:
Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ:
2. Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:
Ա. Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:
3.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր Ա և Բ տեքստերում բայերի ժամանակները համեմատի՛ր:
Ա. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում (չունենալ): Օրինակ, նրանցից շատերը (կարծել), որ կաթր ֆաբրիկայում (պատրաստվել):
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել է, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր (ցուցադրվել) և օրվա մեջ երեք անգամ (կազմակերպվել) նրանց կիթը:
Բ. Գերմանիայի դպրոցներում կատարված ուսումնասիրություններից պարզվել էր, որ քաղաքի երեխաները գյուղական կյանքի մասին ոչ մի պատկերացում (չունենալ): Օրինակ, նրանցից շատերը (կարծել), որ կաթը ֆաբրիկայում (պատրաստվել):
Կրթության նախարարությունը դրությունը շտկելու նպատակով պահանջել էր, որ բոլոր քաղաքների կենդանաբանական այգիներում կովեր (ցուցադրվել) և օրվա մեջ երեք անգամ (կազմակերպվել) նրանց կիթը:
4. Ա և Բ տեքստերը համեմատի՛ր և տարբերությունները գտի՛ր: Ո՞ր տեքստում է կոնկրետ այծյամների մասին պատմվում, և որտե՞ղ` ընդհանրապես այծյամների:
Ա. Փոքր եղջերուներ են այծյամները: Նրանց մարմինը համեմատաբար կարճ է, վիզը՝ երկար: Մորթին ամռանը շիկակարմիր է, ձմռանը
` գորշ: Անտառը նրանց և՛ , արոտավայրն է, և՛ թաքստոցը:
Ամռանն արածում են հով ժամանակ, իսկ ցերեկվա շոգին թաքնվում են: Ցուրտ օրերին կեր են հայթայթում օրվա ցանկացած ժամի: Առատ ձյան ժամանակ դուրս են գալիս ճանապարհները: Ունեն սուր հոտառություն, տեսողություն ու լսողություն: Շատ լավ լողում են:
Մայիսին մայր այծյամն ունենում է 1-2 ձագ: Երկու շաբաթ հետո փոքրիկները կարողանում են իրենց մոր նման արագ վազել: Նրանք մոր հետ շրջում են, մինչև որ մայրը նորից ձագեր է ունենում:
Եղջյուրներ ունենում են միայն արու այծյամները: Եղջյուրներն սկսում են աճել ձմռանը: Սկզբում եղջյուրներն ունենում են մեկ ուղղաձիգ ճյուղ: Դեկտեմբերին դրանք ընկնում են, և հունվարից աճում են նոր եղջյուրներ, որոնք գարնանը ճյուղավովում են: Այծյամներն ապրում են մինչև տասնվեց տարի:
Բ. Փոքր եղջերուներ էին այծյամները: Նրանց մարմինը համեմատաբար կարճ էր, վիզը` երկար: Նրանց մորթին ամռանը շիկակարմիր էր, ձմռանը` գորշ: Անտառը նրանց և՛ արոտավայրն էր, և՛ թաքստոցը:
Ամռանն արածում էին հով ժամանակ, իսկ ցերեկվա շոգին թաքնվում էին: Ցուրտ օրերին կեր էին հայթայթում օրվա ցանկացած ժամի: Առատ ձյան ժամանակ դուրս էին գալիս ճանապարհները: Ունեին սուր հոտառություն, տեսողություն ու լսողություն: Շատ լավ լողում էին:
Մայիսին մայր այծյամն ունեցավ 1-2 ձագ: Երկու շաբաթ հետո փոքրիկները կարողացան իրենց մոր նման արագ վազել: Նրանք մոր հետ շրջեցին, մինչև որ մայրը նորից ձագեր ունեցավ: Եղջյուրներ ունեցան միայն արու այծյամները: Եղջյուրներն սկսեցին աճել ձմռանը: Սկզբում եղջյուրներն ունեին մեկ ուղղաձիգ ճյուղ: Դեկտեմբերին դրանք ընկան, և հունվարից աճեցին նոր եղջյուրներ, որոնք գարնանը ճյուղավորվեցին: Այծյամներն ապրեցին մինչև տասնվեց տարի:
5. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:
Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան, ճամփորդ, համփերություն, դափնի, շամփուր:
Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթ, թարթել,երթվել, փարթամ:
6. Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:
Անակ.նկալ, ան.մբռնելի, օր.ստօրե, ակ.նթարթ, ան.նդմեջ, լուսն.կա, մթ.նկա, համ.նդհանուր, մերթ.նդմերթ, ան.նթեռնելի,ակ.նհայտ, ան.նդհատ, անհյուր.նկալ, սր.նթաց:
7. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
«Օ.ային ամրոց» արտահայտությունը նշանակում է ա.պտուղ եր.ակա.ություն, իզուր երազան., անիրագործելի պլա..եր: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոն..կան քարոզին. Ավգուստիանոսին, որն իր աշխատությու..երից մեկում խոսում է օ.ային շինարարության մասին: Հետագա.ում մարդի. այդ արտահայտությունը գործածում են ձ.ափոխված` «Օ.ային ամրոց» ձ.ով:
8. Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատ՛իր:
Տարի, ծածկոց, ձգողություն, բացատրություն տալ, մասին, լինել, հողագունդ, հայտնի դառնալ, ազդեցություն:
1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրել Է Երկրագնդի ջրային թաղանթի վրա երկնային մարմինների ներգործության պատճառը: Դա տեղի Է ունեցել այն նույն թվականին, երբ հրապարակվել էր տիեզերական ձգողականության վերաբերյալ օրենքը:
9.Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:
1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որի տոկոսներն ամեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության (վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու) գործում:
10. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:
Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական: