Մասնակիցներ՝8-րդ դասարանցիներ

Ժամկետը՝ սեպտեմբերի 21 — 30

Նպատակը՝
Հայ ժողովրդական, հոգևոր երգին հաղորդակից դարձնել սովորողներին
Կոմիտասը հայ երգի Մեսրոպ Մաշտոց
Անտիվիրուս Կոմիտասը որպես կենսակերպ
Կոմիտասյան երգի տարածում

Աշխատանքի ուղղություններ

  • Տեղեկություններ Կոմիտասի կյանքից. ո՞վ է Կոմիտասը, ի՞նչ գիտեք նրա մասին: Ուսումնասիրություններ՝ Կոմիտասի անունը կրող ինչե՞ր կան Հայաստանում:
  • Կոմիտասյան ստեղծագործությունների ընթերցում
  • Կոմիտասյան ստեղծագործությունների ունկնդրում
  • Կոմիտասը ընտանիքում, կոմիտասյան ֆլեշմոբ
  • Հետազոտական-վերլուծական աշխատանքներ` ,,Ինչ երաժշտություն եմ լսում ես, ընկերներս, հարազատներս,,
  • Ուսումնական ճամփորդություն Կոմիտասի անվան գիտահետազոտական ինստիտուտ-թանգարան

Նախագծի նպատակը.

  • Կոմիտաս-բանաստեղծի նկատմամբ հետաքրքրության խթանում
  • Կոմիտասի անձի նկատմամբ հետաքրքրության խթանում
  • Կոմիտասի կատարած գործի բովանդակության ընկալում

Նախագծի խնդիրները.

  • Կոմիտասի թողած գրական ժառանգությունը
  • ստեղծագործությունների ընթերցում, վերլուծում, քննարկում. ստեղծագործությունների ընտրություն ու ընթերցում՝ ինչպես ըստ տարիքային խմբերի, այնպես էլ ընդհանուր ընթերցման համար

Կոմիտասյան օրերը Միջին դպրոցում

Լրագրողական ուսումնասիրություններ՝ ի՞նչ ենք այսօր մենք լսում, ովքե՞ր են Կոմիտաս լսում  (հարցազրույցներ, ռադիոհաղորդումներ), Կոմիտասի անունը կրող ինչե՞ր կան Հայաստանում

Բովանդակությունը՝

Կոմիտասի բանաստեղծությունները
Կոմիտասի նամակները
Մուշեղ Գալշոյանի  «Սպասումը»
Մուշեղ Գալշոյան «Կռունկ»
Հուշեր Կոմիտասի մասին