Սեպտեմբերի 15

,,Ուսումնական ամառ,, նախագծի  ամփոփում.

  • ովքեր ավարտել են առաջադրանքները, ստուգում-խմբագրում ենք
  • ովքեր չեն աշխատել, աշխատում են դասարանում

Լրացուցիչ աշխատանք

Ավարտում, բլոգներում հրապարակում եք ,,Ուսումնական ամառ,, նախագծի արդյունքները, հղումներն ուղարկում եք իմ էլ. հասցեին (a.nersisyan@mskh.am):

Սեպտեմբերի 16

Դասարանում

Ընթերցում ենք Ս․Էքզյուպերի — Փոքր քայլերի արվեստը:

Առաջադրանքներ

  1. Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները.

տեսիլք-

միապաղաղ-

հուզել-

զուսպ-

միամիտ-

ձեռնարկել-

2. Եվս մեկ անգամ ուշադիր կարդա՛ ստեղծագործությունը և փորձիր հասկանալ, թե ինչ ասել է ,,փոքրիկ քայլերի արվեստ,,:

3. Մի քանի ,,փոքրիկ քայլ,, էլ դու ավելացրու՝ շարունակելով հերոսի խնդրանքները:

4. Քո կարծիքով ո՞րն է ամենակարևոր խնդրանքը: Այն վերնագի՛ր դարձրու և ստեղծագործի՛ր:

Լրացուցիչ աշխատանք

Գրավոր վերլուծի՛ր Ս․Էքզյուպերի — Փոքր քայլերի արվեստը ստեղծագործությունը:

Սեպտեմբերի 17

Դասարանում

Հայերենի սեպտեմբերյան ֆլեշմոբ

Լրացուցիչ աշխատանք

Վաղը դասն անցկացնելու ենք գրադարանում: Քննարկելու ենք Նիկոլայ Լեսկովի ,,Աստվածահաճո փայտահատի պատմությունը,, ստեղծագործությունը: Պետք է դասին ներկայանալ ստեղծագործությունը կարդացած:

Սեպտեմբերի 18

Դասարանում

Վաղը դասն անցկացնում ենք գրադարանում: Քննարկում ենք Նիկոլայ Լեսկովի ,,Աստվածահաճո փայտահատի պատմությունը,, ստեղծագործությունը:

Լրացուցիչ աշխատանք

Գրավոր վերլուծում եք Նիկոլայ Լեսկովի ,,Աստվածահաճո փայտահատի պատմությունը,, ստեղծագործությունը:

Նկարի աղբյուրը՝ Մարի Մադոյանի ֆեյսբուքյան էջ