Բայի տեսակները

Դիմավոր և անդեմ բայեր (դերբայներ)

Խոսքի մեջ բայերը գործածվում են երկու ձևով՝ դիմավոր և անդեմ: Ըստ այդմ էլ տարբերում են դիմավոր բայեր և դերբայներ կամ անդեմ ձևեր։

Դերբայներ

Արդի արևելահայ գրական լեզվում դերբայներն ութն են՝

  • Անորոշ — ել, ալ (անորոշ դերբայը կարող է հոլովվել)
  • Ենթակայական — ող, ացող
  • Համակատար — ելիս, ալիս
  • Հարակատար — ած, ացած
  • Անկատար — ում
  • Վաղակատար — ել, ալ
  • Ապակատար — ելու, ալու
  • Ժխտական — ի, ա

Առաջին չորս դերբայները կոչվում են անկախ դերբայներ, քանի որ խոսքում կարող են գործածվել առանց օժանդակ բայի։

Վերջին չորս դերբայները կոչվում են կախյալ դերբայներ, քանի որ առանց օժանդակ բայի չեն կարող գործածվել։

Առաջադրանքներ

  1. Կազմի՛ր կարդալ, խաղալ, վազել, լողալ բայերի դերբայական համակարգերը։

2. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:

Երբ արդեն ամեն ինչ…էր, բոլոր պատվերները՝ … մոտեցավ մեքենային:
Վարպետի … բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով … անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել … գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ… մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի … տուփը ոչ մի կերպ չէր բացվում:


3. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:
Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:


4. Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Օրինակ`
Վաղուց հերքված վարկածըվարկածը, որ վաղուց հերքվել էր:
Ցանքերի համար վտանգավոր դարձած արձրև, մառախուղով պատված լեռնագագաթներ, ճանապարհորդի նկարագրած ջրվեժը, դժվարին կացության մեջ ընկած մարդ, գիշերները մեր այգին այցելած չորքոտանին, անտառից սկիզբ առած վտակ:

5. Ընդգծված  ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Օրինակ Հերքվող վարկածվարկած, որ հերքվում էր:

Գիշերները մեր այգին այցելող չորքոտանի, անտառից սկիզբ առնող վտակ, դժվարին կացության մեջ գտնվող մարդ, ցանքերի համար վտանգավոր  դարձող անձրև,մառախուղով պատվող լեռնագագաթներ, ջրվեժը նկարագրող ճանապարհորդ:

6. Ընդգծված  անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին:

Օրինակ`Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա:

Կանգնեց անկյունում նրան` նորից տեսնելու նպատակով: Խնդրեց նամակը հասցնելու մասին: Մի քանի վարկյան շահելու համար վազեց: Սպասեց հոսանքների բերելուն: Մի քանի քայլ հեռանալով`  հանդիպեց: Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ: Ջրի պակասելու մասին խոսեցին:

7.Տրված բառերի կազմությունն ու գրությունը բացատրի՛ր:

 ա) Անհյուրընկալ, զրուցընկեր, դյուրընկալ, գահընկեց, անընդհատ, համընթաց:

   բ) Միջօրե, հանապազօրյա, ոսկեզօծ, ապօրինի,առօրյա, առօրեական, բացօթյա, բարօրություն, զօրուգիշեր:

 գ) Մանրէ, վայրէջք, հնէաբան, որևէ, երբևէ:

 

Реклама