1.Կազմի՛ր խոսել, մտածել, մրթմրթալ, ոռնալ բայերի դերբայական համակարգերը։

  • Անորոշ — ել, ալ
  • Ենթակայական — ող, ացող
  • Համակատար — ելիս, ալիս
  • Հարակատար — ած, ացած
  • Անկատար — ում
  • Վաղակատար — ել, ալ
  • Ապակատար — ելու, ալու
  • Ժխտական — ի, ա

2.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

 Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել, կխտար, խրոխտ, ոխկույզ, տախտակ, նախկին:
 Բ. Ճեղքել, կմաղք, աղքատ, կողպեք, վղտալ, եղբայր, սանդուղք:

3.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մեռ.ալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կեն.անի .ակ չի կարող ապրել: Ար.մտյան Աս. այի տո.ակեզ անանձր. կլիմա.ի պատ.առով ան.դ.ատ շատ ջուր է գոլորշ.անում ծովի մակեր.ույթից, իսկ լուծվա. աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղ.ությունը: Ծովում խորանալուն զուգ.նթաց` աղիությու.. աճում է: Աղերը Մեռ.ալ ծովի քա.որդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ըն..անուր քանակը քա.ասուն միլ..ն տո..ա է։

4.Տրված բառերի բոլոր հոմանիշերը գրի՛ր ըստ իմաստների սաստկության:

Օրինակ`

 կռվել — վիճել, գժտվել, ընդհարվել, իրար ուտել, պատերազմել:
 Քամի, ձայն, վախ, գեղեցիկ, տգեղ, շատ, ցանկություն, ծիծաղել:

5. Նախադասությունները ձևափոխի՛ր` ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշներով:

Զուր չէ, որ առյուծն է համարվում գազանների արքան: Ուժով, ճարպկությամբ ու համարձակությամբ դժվար թե որևէ մեկը համեմատվի նրա հետ: Առյուծը չի թաքնվում, զոհի վրա գաղտագողի  չի հարձակվում: Նա հպարտ մռնչոցով զգուշացնում է՝ զգուշացե՛ք, գազաննե՛ր, որսի եմ ելել:
Մինչև հրացանավոր մարդու երևալը առյուծներն իրոք  տիրակալ էին: Մարդիկ հազվադեպ էին առյուծի որսի ելնում: Բայց ո՛չ  ուժն ու համարձակությունը, ո՛չ   ճկունությունն ու թաքնվելու հմտությունը չէին փրկում  հրացանից: Մարդիկ կարծում էին, որ եթե առյուծները պակասեն, կճղակավոր կենդանիների քանակը կավելանա: Ու առյուծներին գրեթե լրիվ ոչնչացրին:  Նրանք պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի մի քանի շրջաններում ու արգելանոցներում, Հնդկաստանում էլ կան, բայց շատ չեն: Սակայն մարդկանց սպասածի հակառակն  եղավ, որովհետև առյուծներն աոաջին հերթին հիվանդ, թույլ կենդանիներին էին ոչնչացնում, այդ պատճառով էլ կենդանիների մեջ հիվանդությունները չէին տարածվում:
Այժմ առյուծների որսն արգելված է:
Առյուծի նորածին ձագուկները շատ փոքր են  ու խայտաբղետ, հետո, մեծանալով, միագույն են դառնում:

6. Քո դպրոցական ութ տարիների մասին պատմի՛ր` ուշադրություն դարձնելով տրված հարցերին:
Ի՞նչ վերաբերմունք ունեիր դպրոցի նկատմամբ մինչև աշակերտ դառնալդ և ի՞նչ վերաբերմունք ունես հիմա:
Որո՞նք են դպրոցական կյանքի առավելություններն  ու թերությունները:
Աշակերտական ո՞ր պարտականություններն ես հաճույքով կատարել և որո՞նք ես հաճախ շրջանցել:
Ինչպիսի՞ աշակերտ ես եղել` ա) ըստ ուսուցիչներիդ, բ) ըստ ծնողներիդ, գ) ըստ քեզ: